Yearly Archives: 2017

Քաղաքացին ընկել է 10 մետր խորություն ունեցող ձորը

Երևան քաղաքի «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի մոտակայքում քաղաքացին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ընկել է ձորը: ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում է, որ ժամը 13:14-ին, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի մոտակայքում քաղաքացին ընկել է 10 մետր խորություն ունեցող ձորը, ոտքերը սառած են, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ… Read more »

Սյունիքում 2017 թ. ներդրումների ծավալը գերազանցում է $10 մլն-ը, 2018թ. նախատեսվում է կրկնապատկել այդ թիվը. մարզպետ

ՀՀ Սյունիքի մարզում հուլիսի 29-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Մարզպետը վարչապետ Կարապետյանին զեկուցել է Սյունիքի մարզում ներդրումային ծրագրերի ընթացքի վերաբերյալ, որոնցից մի… Read more »

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 7-ից 8-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 7-ից 8-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքերն էլ բացահայտվել են։ Այս մասին տեղեկացնում են ոստիկանության մամուլի ծառայությունից: Բացահայտվել է գողության 11, խարդախության 4, յուրացման 3, շորթման 2 և ապօրինի ծառահատման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: Անցած 1 օրվա… Read more »

Դատարանի կողմից 600.000 դրամի չափով տուգանվել է և պատժի կրումից խուսափել

Ոստիկանության Կոտայքի և Արտաշատի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 7-ին, ժամը 10.30-ին, ինքնակամ Արտաշատի բաժին է ներկայացել 1985 թ. ծնված Թագուհի Ֆ.-ն, որը դեկտեմբերի 4-ից Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախատեսված հանցագործության կատարման համար Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի… Read more »

Երկկողմանի բացվել է Աշտարակի կամրջի երթևեկությունը

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առաջին տրանշի Երևան – Աշտարակ ճանապարհի 23.686կմ հատվածում գտնվող կամրջի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Աշխատանքներն իրականացվել են երկու փուլով։ Հերթականությամբ երթևեկության համար փակվել են կամրջի ձախ, ապա աջակողմյան երթևեկելի գոտիները։ Վերանորոգվել են կամրջի… Read more »

Դատավոր Ռուբեն Վարդազարյանի կենսագրությունը

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կենսագրությունը: Ծնվել է 1967 թվականին Երևան քաղաքում։ 1984 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային ուսումնական բաժինը։ 1985 թվականից մինչև 1987 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։ 1991 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը և ստացել իրավագետի որակավորում։ 1991 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է «Սպուտնիկ»… Read more »

Հրդեհ ՌԴ Ռամենսկայա քաղաքի երկհարկանի առևտրի կենտրոնում

Դեկտեմբերի 8-ին, ժամը 14:50-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 10:05-ին հրդեհ է բռնկվել ՌԴ Ռամենսկայա քաղաքի երկհարկանի առևտրի կենտրոնում, ինչի հետևանքով տուժել է 8 քաղաքացի: Տուժածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի՝ 1983 թ. ծնված Լ. Տեր-Ավետիսյան, ով տեղափոխվել է Ռամենսկայայի կենտրոնական հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Այս մասին տեղեկանում… Read more »

ՀՀ Ազգային ժողովն ընդունել է 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը 64 կողմ, 35 դեմ ձայների համամասնությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Բյուջեի քվեարկությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ու կառավարության մյուս անդամները: Նշենք, որ 2018թ. բյուջեի նախագծով ընդհանուր եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 308 մլրդ 285 մլն դրամ, որից հարկային… Read more »

«Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարվել է 

«Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարվել է  ՀՀ կառավարության  2017 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 5-ի N 503-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 382-Ն որոշմամբ: Այս մասին հայտնում են ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից: Հայտնում ենք,… Read more »

Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի զարգացման հեռանկարները

Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները: Նշվել է, որ «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ը հյուրընկալել է շուրջ 4000 մասնակիցներ և հյուրեր աշխարհի 23 երկրներից: «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի ընթացքում փակված գործարքների գումարը գերազանցել է 200 հազար դոլարը, իսկ մրցանակային ֆոնդը գերազանցել է նախատեսված 40 հազարը… Read more »