Daily Archives: Ուրբաթ, Դեկտեմբեր 29, 2017

Հայաստանի ամերիկյան համալսարանում 4-րդ խումբը ստացավ ՔՀԿ-ների կրթական նոր ծրագրի հավաստագրերը

փորձ ունեին աշխատելու և ինչն էլ հանրավորություն է տվել հասականալ ՏԻՄ, Կառավարություն և ՔՀԿ համագործակցության բուն խոչընդոտը հասկանալ․ «Խնդիրն այն է, որ դեռևս չենք սովորել ճիշտ հաղորդակցվել։ Շատ ավելի պարզ է խնդիրը, քան պատկերացնում ենք։ Այստեղ ամենակարևորը մենք սովորեցինք  լսել իրար ու խոսել նույն լեզվով»։

Իրազեկում՝ երթուղային տրանսպորտից օգտվողների համար

Փոխադրողները պարտավոր են ապահովել քաղաքացիների (անձանց) կյանքն ու առողջությունը, թռիչքների, նավագնացության և երթևեկության անվտանգությունը, շրջակա միջավայրի պահպանությունը: Այս մասին սահմանում է տրանսպորտի մասին ՀՀ օրենքը: Տրանսպորտային միջոցները, տրանսպորտային ուղիները և տրանսպորտային համակարգի այլ օբյեկտներ պետք է համապատասխանեն աշխատանքների անվտանգ ապահովման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Կայարանները, օդանավակայանները, ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի օբյեկտները, ինչպես նաև ջրային… Read more »

Իրազեկում՝ ՀՀ-ից օտարերկրացու արտաքսման մասին

Արտաքսման վերաբերյալ գործի քննության արդյունքում դատարանը կայացնում է որոշում օտարերկրացու արտաքսման կամ արտաքսումը մերժելու մասին: Այս մասին սահմանում է օտարերկրացիների մասին ՀՀ օրենքը: Արտաքսման մասին դատարանի որոշման մեջ նշվում են օտարերկրացու արտաքսման օրը, երթուղին, պետական սահմանի անցման կետը, արտաքսման ծախսերը հոգալու, մինչև Հայաստանի Հանրապետության տարածքից հեռանալը նրա բնակվելու վայրի, որոշակի պարբերականությամբ ոստիկանության բնագավառում լիազորված պետական… Read more »

Նախարարը հաստատել է պատգամավորների հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նոր համան է ստորագրել: Սույն հրամանով  կարգավորվում են որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում` հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման հետ կապված հարաբերությունները: Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգումն  իրականացվում է թեստավորման միջոցով, որի արդյունքում տրվում է… Read more »

ԿԲ-ն սահմանել է տարադրամի փոխարժեքը

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, կազմել է 484.10 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.91 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 580.10 դրամ (աճել է 3.63 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 653.54 դրամ (աճել է 3.92 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.40 դրամ (նվազել է… Read more »

Կաշառքով վարորդական իրավունքի վկայական ստանալու փաստով քննված ևս մեկ քր․գործի նախաքննություն ավարտվեց

Արդյունքում` հիշյալ կեղծ արձանագրության հիման վրա վարորդական հմտություններին չտիրապետող Շ. Մակոյանը ստացել է «B» և «C» կարգերի վարորդական իրավունքի վկայական:

Տարվա ընթացքում օտարերկրացիներին տրամադրվում է շուրջ 140.000 աշխատանքային վիզա

ԱՄՆ ներգաղթային օրենսդրության համաձայն յուրաքանչյուր հարկաբյուջետային տարվա ընթացքում (հոկտեմբերի 1-ից սեպտեմբերի 30) որակավորված օտարերկրացիներին տրամադրվում է շուրջ 140.000 աշխատանքային վիզա: Աշխատանքային վիզաների 5 դաս կա: Ընտանիքի անդամները՝ կինը/ամուսինը և երեխաները որոշ դեպքերում կարող են ուղեկցել կամ ավելի ուշ միանալ աշխատանքային վիզա ստացած անձին: Աշխատանքի վրա հիմնված ներգաղթային վիզաների այս 5 դասերի մասին ավելին կարող եք… Read more »

Ինչպե՞ս սնվել տոնական օրերին. ցուցումներ առողջապահության նախարարությունից

Շատ հաճախ տոնական օրերին սնունդը կարող է պատճառ դառնալ ոչ միայն սննդային թունավորումների, այլև մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումների, եթե չարաշահեք դժվարամարս կամ միմյանց հետ ոչ համատեղելի մթերքներ: Որպեսզի չլինեն նման խնդիրներ, ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս` 1. Սահմանափակե՛լ տապակած և ճարպոտ կերակրատեսակների օգտագործումը: Նախապատվությունը տալ եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակով պատրաստված սնունդին: 2. Սահմանափակե՛լ… Read more »

Նվազել են մանկական մահացության և թերաճության ցուցանիշները

Վերջին տասնամյակում մեր երկրում մանկական մահացության ցուցանիշը կիսով չափ նվազել է` 2016 թվականին  կազմելով 8.8 պրոմիլե։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը: Հայաստանի ժողովրդագրական, առողջապահական 2015-2016թթ. հետազոտության տվյալներով վաղ հասակի (0-5 տարեկան) երեխաների թերաճության ցուցանիշը կրճատվել է գրեթե 2 անգամ` դառնալով 9%, իսկ մինչև 6 ամսական երեխաների բացառապես կրծքով կերակրման ցուցանիշն աճել է  10 տոկոսով՝… Read more »

Հունվարի 31-ի լույս 1-ի գիշերը Արարատյան դաշտում և բոլոր հովտային շրջաններում օդի ջերմաստիճանը կդառնա դրական. Սուրենյան

Հունվարի 1–ի գիշերը թռիչքաձև կբարձրանան գիշերային ջերմաստիճանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է Գագիկ Սուրենյանը: «Այսինքն, եթե վերջին օրերին եղանակի պարզեցման հետևանքով Արարատյան դաշտում գիշերային ժամերին նկատվում էր բացասական ջերմաստիճան՝ -2, -4 աստիճան, ապա արդեն հունվարի 31-ի լույս 1-ի գիշերը Արարատյան դաշտում և բոլոր հովտային շրջաններում օդի ջերմաստիճանը կդառնա դրական՝ +4-ից +6 աստիճան, ցերեկային… Read more »

Արթուր Դավթյանն ընտանիքում համալրումներ ունեցած աշխատակիցներին խրախուսանքի է արժանացրել

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր հյուրընկալել էր ՀՀ դատախազության այն աշխատակիցներին, ովքեր 2017-ին ընտանիքներում ունեցել են համալրումներ՝ խրախուսանքի արժանացնելով նրանց:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Շնորհավորելով աշխատակիցներին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս մեկ անգամ կարևորել է ընտանիքի դերը մեր… Read more »

Ի՞նչ բարեփոխումներ են իրականացվել տրանսպորտի ոլորտում՝ 2017 թվականին

2017 թվականին Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացը մտավ գործնական փուլ։ Գործընթացի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել էին ավելի վաղ, երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սկսել էին իրականացվել իրենց տեսակով աննախադեպ հետազոտական աշխատանքներ և ուսումնասիրություններ Երևան քաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի ուղևորահոսքերի, սպառողականության գնահատման և տնային տնտեսությունների վերաբերյալ։ 2017թ. սկզբին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձևավորվեց մասնագիտական աշխատանքային խումբ՝… Read more »