Daily Archives: Հինգշաբթի, Դեկտեմբեր 28, 2017

Բռնության գործադրմամբ փորձել է սեռական հարաբերություն ունենալ աներձագի կնոջ հետ

2017թ. ապրիլի 28-ին, ժամը 20։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նուբարաշեն 18 փողոցի տանը Դավիթ  Մ.-ի կողմից Ալինա  Գ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու և նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալու փորձ կատարելու փաստի առթիվ Ալինա Գ.-ի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործը։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Ալինա Գ.-ն քրեական գործով ճանաչվել է տուժող։ Նա… Read more »

Աղջիկները թունավորվել են ավտոտնակում հոսանքի գեներատորից արտանետված ծխից

Դեկտեմբերի 27-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21.00-ին «սուր էկզոգեն թունավորում` անհայտ էթիոլոգիա» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 38-ամյա Քրիստինե Ք.-ն, 13-ամյա Աստղիկ Ք.-ն եւ 17-ամյա Արմինե Ք.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, իրենց ավտոտնակում տեղադրված հոսանքի գեներատորից արտանետված ծխից թունավորվել են: Իրավաբան.net

Կենտրոնական բանկը սահմանել է տարադրամի փոխարժեքը

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 28-ին, կազմել է 483.17 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.86 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 576.47 դրամ (աճել է 3.10 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 649.62 դրամ (աճել է 3.04 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.41 դրամ (աճել է… Read more »

ԱԻՆ իրազեկումը՝ ամանորյա տոներն անվտանգ անցկացնելու մասին

Ամանորյա տոներն ուրախ, բարձր տրամադրությամբ և առանց պատահարների անցկացնելու համար անհրաժեշտ է, որ խստագույնս պահպանվեն Ամանորի խորհրդանիշը հանդիսացող տոնածառի հրդեհային անվտանգության կանոնները: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Մասնավորապես. – Տոնածառը տեղադրեք ամուր հիմքի վրա այնպես, որ ճյուղերը չդիպչեն պատերին, առաստաղին և գտնվեն էլեկտրասարքերից ու կենցաղային վառարաններից անվտանգ հեռավորության վրա. – Տոնածառը թույլատրվում է… Read more »

Քրեական գործեր` ոստիկանների, ՔԿՀ աշխատակիցների և քննիչների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության, ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի վերաբերյալ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա: Այսպես, 13.12.2017թ.-ին բնակարանային գողության մեջ մեղադրվող Ա. Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ոստիկանության… Read more »

ՀՀ քաղաքացուց կատարվել է առանձնապես խոշոր չափերով շորթում՝ քրեական հեղինակությունների մասնակցությամբ

2017թ. նոյեմբերի 17-ին Մ.Դոլոյանը հայտնաբերվել է և ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, վերջինիս մասով քրեական գործը անջատվել է առանձին վարույթ և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Թունավորում ծիրանի հյութից

Դեկտեմբերի 27-ին, ժամը 22.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում ծիրանի հյութից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1957 թ. ծնված Գյուլնարա Խ.-ն, 2010 թ. ծնված Դավիթ Խ.-ն և 2001 թ. ծնված Ալլա Խ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են ժամը 21.45-ի սահմաններում` իրենց տանը, տան պայմաններում պահածոյացված ծիրանի հյութ… Read more »

Վլադիմիր Պուտինը արդեն գրանցված նախագահի թեկնածու է

Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլատրել է Վլադիմիր Պուտինին մասնակցել 2018 թվականի նախագահական ընտրություններին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական կայքը: Հիշեցնենք, որ Պուտինը ինքնաառաջադրվել էր: Այս շաբաթ նրա առաջադրման օգտին քվեարկել է  նախաձեռնող խումբը, որի մեջ ընդգրկվել են 600 մարդ: Խմբի մեջ են մտնում գործով քաղաքական գործիչները, արտիստներ և երաժիշտներ, ինչպես նաև հասարակական… Read more »