Daily Archives: Երեքշաբթի, Դեկտեմբեր 26, 2017

ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացները պետք է շարունակական բնույթ կրեն․ դասընթացի մասնակից

Ծրագիրը միտված է զարգացնել Հայաստանում քաղհասարակության շրջանում կայուն և արդյունավետ հմտությունները՝ կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ արդյունավետ երկխոսություններ վարելու համար։ 

Հայաստանում ներդրվել է «Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք»-ի հայեցակարգ․ Սերգեյ Ավետիսյան

ՔԱԳՎ պետը նշել է նաև, որ դեկտեմբերի 7-ից Հայաստանում ներ է դրվել «Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք»-ի հայեցակարգը միայն գիշերային ժամերի համար, համաձայն որի՝ ավիաընկերությունները հնարավորություն կունենան ՀՀ օդային տարածք մուտք գործել յուրաքանչյուր սահմանված կետից

13 882 640 ՀՀ դրամ գնահատված տարածքը կնվիրաբերվի «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին

կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավար Արման Սահակյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ 13-րդ փողոց թիվ 56 հասցեում գտնվող 13 882 640 ՀՀ դրամ գնահատված արժեքով, 239 քառ. մետր ընդհանուր մակերեսով լաբորատոր շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.089 հեկտար մակերեսով հողամասը… Read more »

«Արի տուն» 2018 թվականի ծրագրի նոր միջոցառումների ցանկը

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկում է երիտասարդների հայրենաճանաչու­թյան ն և միջոցառումների ցանկը ընդունել՝ համաձայն հավելվածի: արձանագրային որոշման նախագիծ հավելվածներ հիմնավորում, տեղեկանքներ ամփոփաթերթ   Իրավաբան.net

11 մլն 100 հազար դրամ արժողությամբ 2 մեքենա կվերցվի առողջապահության ազգային ինստիտուտից

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին ամրացված` 2013 թվականի արտադրության «RENAULT DUSTER» մակնիշի մարդատար թվով 2 ավտոմեքենաները` 5,500,000 ՀՀ դրամ  5,600,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով մեքենաները  վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ… Read more »

ԿԲ-ն սահմանել է տարադրամի փոխարժեքը

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, կազմել է 481.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.54 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 571.57 դրամ (աճել է 1.89 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 643.91 դրամ (աճել է 0.38 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.35 դրամ (աճել է… Read more »

2018-ին ունենալու ենք տարածքային որակապես այլ կառավարում. Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են տարբեր գերատեսչությունների ղեկավարներն ու մարզպետները: Վարչապետը նշել է, որ խորհրդակցությունը հրավիրվել է 2018 թվականին մարզերում նախատեսվող ծրագրերն ու անելիքները, ինչպես նաև մարզպետարանների գործունեության արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված հարցերը քննարկելու նպատակով: «2018 թվականը լինելու է շատ հետաքրքիր, աշխատաշատ և բովանդակալից տարի: Որո՞նք են այն… Read more »

Սոթքի ոսկու հանքավայրից առանձնապես խոշոր չափերի հանքանյութ են հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Սոթքի ոսկու հանքավայրից կատարված գողությանը մասնակցություն ունեցած անձանցից 4-ի ինքնությունը. առաջադրվել են մեղադրանքներ։ 2017թ. նոյեմբերի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում վարույթ է ընդունվել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Սոթքի ոսկու հանքավայրից պարբերաբար, առանձնապես խոշոր… Read more »

Բժշկական օգնության ոլորտում պետպատվերի կազմակերպման գործընթացում փոփոխություններ կարվեն

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծը, որը նախատեսում է մի շարք փոփոխություններ բժշկական օգնության և սպա­սարկման ոլորտում պետական պատվերի կազմակերպման և ֆինանսավորման մեխա­նիզմ­ների կարգում՝ մասնավորապես փոփոխություններ պետպատվերի ուղեգրերի տրամադրման գործընթացում, նաև՝ քվոտաների սահմանմամբ: Մասնավորապես, կառավարությունը տեսնում է անհրաժեշտություն՝ վերանայելու ուղեգրերի տրամադրման գործընթացը, իր ձևակերպմամբ՝ հաշվի առնելով, որ ուղեգրման գործընթացը առավել նպատակահարմար… Read more »

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 26-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Տեղացած առատ ձյան պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: Իրավաբան.net

«Աջ ղեկ» նախաձեռնության առաջարկները կքննարկվեն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում դեկտեմբերի 26-ին «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչները նախարարության համապատասխան վարչությունների պատասխանատուների հետ շարունակեցին քննարկումները ՀՀ կառավարության «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն… Read more »