Daily Archives: Երկուշաբթի, Դեկտեմբեր 25, 2017

Մինչև 10 ժամ ջուր չի լինի

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 23-ին, ժամը 11.00-ին, Երևանի Գալշոյան փողոցի 18 շենքի բնակարաններից մեկից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Արման Ա.-ն, որը 2016թ. հունվարի 15-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով: Իրավաբան.net

Դոլարի անկումը դադարեց, թանկացել է նաև եվրոն

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 25-ին, կազմել է 481.43 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.88 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 569.68 դրամ (աճել է 0.42 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 643.53 դրամ (աճել է 0.03 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.29 դրամ (աճել է… Read more »

Պետբյուջեից զգալի չափերի գումար է հափշտակվել՝ փաստաթղթերի կեղծմամբ որպես կենսաթոշակ․ քրեական գործ է հարուցվել

Ստուգման արդյունքների ուսումնասիրման հիման վրա ՀՀ Շիրակի մարզի դատախազության կողմից դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի ոստիկանության համապատասխան բաժիններ՝ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 12 տեղանոց մարդատար ավտոմեքենաների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է:  Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:  Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ… Read more »

Ամանորի տոնական օրերին կսահմանվի շուրջօրյա հերթապահություն

Զեկուցվել է, որ տոնական օրերին սպասարկում իրականացնող ենթակառուցվածքներում հնարավոր վթարների մասին ահազանգերին օպերատիվ արձագանքելու և առաջացած խնդիրներն արագ կարգավորելու նպատակով էլ հերթապահություն կսահմանվի «Վեոլիա Ջուր», «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններում:

Պետական սահմանային վերահսկողության շրջանակներում հայտնաբերվել է խախտման ավելի քան 140 դեպք․ ՍԱՊԾ

ՍԱՊԾ-ից տեղեկանում ենք, որ այս տարի ներդրվել է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգը, Երևանում և Գյումրիում բացվել են սպասարկման նոր կենտրոններ, որակապես փոխվել են ծառայությունների մատուցման որակն ու ընթացակարգը: Սահմանային վերահսկողության ընթացքում գրանցվել է 43.791 հայտ: 

Սերժ Սարգսյանը Մոսկվա կմեկնի

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա, մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Իրավաբան.net

Բազմադրվագ հանցագործությունների վերաբերյալ քննված քր․գործի նախաքննությունն ավարտվեց. 8 անձ մեղադրվել է ծանր հանցանքների կատարման մեջ

Ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Լ. Սմբատյանն ու Վ. Աբրահամյանն իրենց ծրագրած մեկ այլ հափշտակության կատարմանը ներգրավվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ Հայկ Ավանեսյանին, Արտավազդ Ղազարյանին և Խաժակն Ոսկանյանին, ովքեր նախնական համաձայնությամբ`