Daily Archives: Կիրակի, Դեկտեմբեր 24, 2017

Ուկրաինայի 51 միավորված համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են

Այսօր` դեկտեմբերի 24-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունենում Ուկրաինայում: Այս մասին հայտնում է  112ua-ն: Ընտրությունները 51 միավորված համայնքներում են, որոնցից 5 քաղաքային են, 16-ը գավառական ու 30-ը` գյուղական: Ուկրաինայի պատմության մեջ սրանք առաջին ՏԻՄ ընտրություններն են` միավորված համայնքների համար: 51 Միավորված համայնքների կազմում են 256 տեղական կառավարման համայնքային խորհուրդներ: Ընտրություններին իրավունք ունեն մասնակցել 356… Read more »

Իրավագետիկ․ իմացի՛ր իրավունքդ և պաշտպանի՛ր այն

Խելացի և բարի Իրավագետիկը քաղաքացիներին իրազեկում է մի քանի կարևոր իրավունքի մասին։ Առօրեական կյանքում հայտնվում ենք այնպիսի իրավիճակներում, երբ մեր իրավունքները խախտվում են։ Իսկ մեզ և մեր իրավունքները պաշտպանելու համար պետք է պարզապես իմանանք մեր իրավունքները։ Հետևե՛նք բանիմաց Իրավագետիկի օրինակին։ Նկարիչ՝ Հայկ Կարապետյան Մտահղացման հեղինակ՝ Աստղիկ Կարապետյան Համակարգչային աջակցությունը՝ Ալեքսանդր Սարգսյանի Իրավաբան.net

Դադարներով սպասվում են տեղումներ և մառախուղ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին ժամը 19:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դեկտեմբերի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են տեղումներ և մառախուղ: 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և… Read more »

Թափուր աշխատատեղ՝ Ալավերդու Կարապետ Դոլինյանի անվան թիվ 11 միջնակարգ դպրոցում

ՀՀ Լոռու մարզի «Ալավերդու Կարապետ Դոլինյանի անվան թիվ 11 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են` 1.ՀՀ քաղաքացիությունը, 2.բարձրագույն  կրթությունը, 3.ուսումնական հաստատության  կառավարման  իրավունքը /հավաստագիր/: Մրցույթին  մասնակցելու  համար պահանջվող փաստաթղթերն են ` 1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի  անունով, 2.ՀՀ… Read more »

ՌԴ նախագահի թեկնածու է առաջադրվել գործարար Պոլոնսկիին

Գործարար Սերգեյ Պոլոնսկին առաջադրվել է Ռուսաստանի նախագահի թեկնածու: Այդ մասին ձեռնարկատերը հայտնել է Instagram-ի իր էջում: Ավելի վաղ ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հաստատել են, որ ծանուցում են ստացել գործարարի աջակցության խմբից Պոլոնսկու առաջադրման հարցով նախաձեռնող խմբի ժողով անցկացնելու մասին: Պոլոնսկին հայտնել է, որ պատրաստվում է ընտրություններին մասնակցելու փաստաթղթերը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով կիրակի: Նշենք, որ մինչև… Read more »

Հայաստանի մարզերում տեղում է ձյուն. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին ժամը 17:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դեկտեմբերի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են տեղումներ և մառախուղ: 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Շիրակի… Read more »

Քամուց վնասվել է Լճավան գյուղի բնակիչներից մեկի տան տանիքը

Դեկտեմբերի 24-ին, ժամը 13:15-ին Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ դեկտեմբերի 23-ի գիշերը քամուց վնասվել է գյուղի բնակիչներից մեկի տան տանիքը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դեկտեմբերի 23-ին ժամը 00:09-ի սահմաններում քամուց վնասվել է 15-րդ փողոցի թիվ 95 տան մոտակայքում գտնվող օժանդակ շինության տանիքը… Read more »

Ի՞նչ կենսագրություն ունի Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Վահե Միսակյանը

ՀՀ Նախագահի 2017 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով՝ Վահե Միսակյանը նշանակվել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը: Ծնվել է 1988 թվականին, ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում : 2009 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2011 թվականին՝ մագիստրատուրան, 2014 թվականին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրան:… Read more »

Ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը և խմբերի խտությունը

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել, որով ՝ սահմանվել է պետական համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը, նորմատիվները: ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿ N Պաշտոնի անվանումը Հաստիքային միավորների քանակը՝ կախված խմբերի թվից 1 խումբ 2 խումբ 3 խումբ 4 խումբ 5 խումբ 6 խումբ 7 խումբ 8 խումբ 9 խումբ… Read more »

Սպասվում են 5 արևառատ և շատ տաք օրեր. Սուրենյան

«Դեկտեմբերի 23-ին ժամը 22։00 դրությամբ Կապանում ջերմաստիճանը +20, Մեղրիում +19 աստիճան է»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Նա նաև գրում է. «Վաղվանից սկսած մեզ սպասում են 5 արևառատ և շատ տաք օրեր»: Իրավաբան.net

Ռուսաստանում բնակելի շենքի հրդեհի հետևանքով կին ու երեք երեխա է մահացել

Ռուսաստանի Դաշնության Յամալո-Նենեցկի երկրամասի Կրասնոսելկուպ գյուղում բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի պատճառով մահացել է 4 մարդ, նրանցից երեքը երեխաներ են: Այս մասին հայտնում է vesti.ru-ն: Հայտնի է, որ չորրորդ զոհը կին է: Գիշերը բռնկված հրդեհի պատճառները դեռևս պարզ չէ: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները կարողացել են դուրս բերել ևս երեք տուժածի, շենքի մնացած բնակիչները կարողացել են… Read more »

Աֆղանստանում պայթյունի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել` 3 խաղաղ բնակիչ

Աֆղանստանի Գիլմենդ նահանգում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետեւանքով զոհվել է 7, վիրավորվել` 3 խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնում է Khaama Press գործակալությունը: Ուժայինների տարածքում, խաղաղ բնակիչների մեքենան պայթել է ինքնաշեն ականի վրա: Առայժմ երկրի տարածքում գործող ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի վերցրել պայթյունի համար: Իրավաբան.net