Daily Archives: Շաբաթ, Դեկտեմբեր 23, 2017

Աշխատանքի վարձատրությունը հանգստյան և ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին

Ընդ որում, սույն մասով նախատեսված դեպքում ոչ աշխատանքային օրվա ընթացքում կատարված աշխատանքի դիմաց հավելման չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով:

Ինչպե՞ս պետք է կազմակերպվի հերթապահությունը՝ տոնական օրերին

Օրենքի համաձայն հերթապահության ժամանակը կազմակերպությունում աշխատանքային օրվա (հերթափոխի) հետ միասին, եթե հերթապահությունը կատարվում է աշխատանքային օրն ավարտվելուց հետո, չի կարող գերազանցել հերթափոխի տևողությունը, իսկ ոչ աշխատանքային`

Լարսը փակ է. շուրջ 130 բեռնատար և մարդատար է կուտակվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Աշոցք գյուղում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի… Read more »

Նոր վիրուս Ֆեյսբուքում

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ֆեյսբուքում նոր վիրուս է տարածվել:

37 համարի ավտոբուսը բախվել է ծառին

Այսօր Երևանի Կոմիտասի պողոտայում ժամը 15.00-ի սահմաններում 37 համարի ավտոբուսը բախվել է ծառին, ապա գովազդային վահանակին: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 250 մետր մայթով իջել ներքև ու բախվեծ խհաստաբուն ծառին: Ավտոբուսում ուղևորներ են եղել, սակայն նախնական տեղեկություններով վիրավորներ… Read more »

«Սպասվում են տեղումներ և մառախուղ». ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ: 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:  Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում… Read more »

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, ինչպես նաև Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն բարեկամ երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր: