Daily Archives: Ուրբաթ, Դեկտեմբեր 22, 2017

Քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացման դասընթացի երրորդ խումբը ստացել է ավարտական հավաստագրերը

Նշենք, որ կրթական ծրագիրն իրականացվելու է ընդհանուր առմամբ 120  ՔՀԿ ներկայացուցիչների համար՝  Երևանից և մարզերից։ Կրթական ծրագրի շրջանակներում մասնակիցները կուսուցանվեն հանրային քաղաքականությունների մշակման, հանրային բյուջեների ու քաղաքականությունների մշտադիտարկման, կոալիցիաների կառուցման և ՔՀԿ-կառավարություն կառուցողական երկխոսության թեմաներով:

Միջազգային դրամական արժույթներն էժանացել են. ԿԲ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 22-ին, կազմել է 480.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.63 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 579.26 դրամ (նվազել է 2.38 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 643.50 դրամ (նվազել է 0.32 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.24 դրամ (աճել է… Read more »

«Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչները հանդիպել են նախարար Վահան Մարտիրոսյանի

«Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչները հանդիպել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ: Ինչպես ասաց նախաձեռնության համակարգողներից Գևորգ Աճեմյանը, ամբողջ փաթեթը պետք է չեղարկել կամ հետ կանչել: Նա նշեց, որ հարցը պետք է քննարկել նորից, ձևավորել աշխատանքային խումբ, ներգրավել հասարակության ներկայացուցիչներին, փորձագետներին և լսել բոլոր կողմերի կարծիքը: «Ոստիկանությունից տվյալներ կան, որոնց համաձայն` ավտոճանապարհային վթարների մինչև… Read more »

Լարսը փակ է ծանրաքարշ մեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 22-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքարշ մեքենաների համար առայժմ փակ է: Իրավաբան.net

Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 60-ամյա տղամարդու սպանության հանգամանքները

2017 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածի շուկայի մոտից ձախ վերանրակային շրջանում կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ Լ.Ասատրյանի դիակը։

Թանձր մառախուղի պատճառով բոլոր չվերթները հետաձգվել էին

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը դեկտեմբերի 21-ի գիշերը  հետաձգել էր բոլոր ուղղություններով չվերթները: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին օդանավակայանի մամուլի ծառայությունից: Չվերթների հետաձգման պատճառը թանձր մառախուղն է եղել: Օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ 14:30-ից չվերթները վերսկսվել է: Հիշեցնենք, որ ներկա պահին տարբեր ուղղություններով դեպի Հայաստան ժամանող և մեկնող շուրջ 2 տասնյակ չվերթներ են ուշանում, իսկ երկուսը՝ Վիեննայից… Read more »

Անվճար հետազոտություններ՝ 30-68 տարեկան քաղաքացիների համար

Բնակչության առողջության պահպանմանն ուղղված ծրագրերի շրջանակում 2015թ. սկզբից Հայաստանում իրականացվում է սկրինինգային ծրագիր։ Նպատակը հիվանդացության հիմնական պատճառ հանդիսացող ոչ վարակիչ հիվանդությունների` զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերումը, կանխարգելումը և վերահսկումն է։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։  Առողջապահության նախարարության Ծրագրերի իրականացման գրասենյակն այն իրականացվում է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում… Read more »

Վերելակում ավազակային հարձակում են գործել անչափահասի նկատմամբ. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս տղայի նկատմամբ շենքի վերելակում ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից: Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Արագածի փողոցի շենքերից մեկի վերելակում դանակի գործադրման սպառնալիքով… Read more »

ԱԱԾ-ի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Կարեն Ալչանգյանին, սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության բաժանմունքի պետեր, փոխգնդապետ Արման Եղիազարյանին և Միքայել Ստեփանյանին, Երևանի քաղաքային վարչության բաժնի պետ, փոխգնդապետ Արմեն Հովհաննիսյանին, օպերատիվտեխնիկական գլխավոր վարչության ավագ օպերլիազոր, մայոր Վահրամ… Read more »

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Պետական և ծառայողական… Read more »