Daily Archives: Հինգշաբթի, Դեկտեմբեր 21, 2017

Շքամուտքում բնակիչը ենթարկվել է ավազակային հարձակման. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակչի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: 2017թ. դեկտեմբերի 20-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբելյան փողոցի շենքերից մեկի մուտքում դիմակավորված երկու անձ դանակի սպառնալիքով բնակչից հափշտակել են… Read more »

Մասիսի և Արտաշատի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 21-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Իրավաբան.net

Հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի  Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի 56-րդ կմ-ում, ՀՀ  ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Սամվել Կարճիկյանն իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձախակողմյան… Read more »

Վարույթ է ընդունվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված ևս մեկ քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ քննչական կոմիտեում ավելի քան 6 ամիս քննված քրեական գործը, որի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 05.06.2017թ.-ին` Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, Թ. Խշոյանը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Մ. Եղիկյանին և ՀՀ ոստիկանության աշխատակից Է. Բերբերյանին` վերջիններիս պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ: Այս… Read more »

Ոստիկանության աշխատակցի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվեց նոր քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ քննչական կոմիտեում 26.11.2017թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: Այսպես, քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 26.11.2017թ.-ին` ժամը 02:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի հարևանությամբ գտնվող… Read more »

Ի՞նչ կենսագրություն ունի վարչապետի գլխավոր խորհրդականը

Վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը ծնվել է 1951 թ. հունվարի 14-ին , Եղեգնաձորի շրջանի գյուղ Գլաձորում: Կրթություն  1969 – 1974 թ. – Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտ, մասնագիտացումը` արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ինժեներ-շինարար։ Աշխատանքային գործունեություն 1974 – 1979 թթ. – Հայկական ՍՍՀ շինարարության մինիստրության «Ջերմուկշին» տրեստ` Եղեգնաձորի շինարարական մեքենայացված շարասյան բրիգադիր, վարպետ, գլխավոր ինժեներ, պետ 1979… Read more »

Ի՞նչ արտոնություններ ունեն բուհերում սովորող և պարտադիր զինվորական ծառայություն անցած անձիք

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4.1-ին մասի 7-րդ կետի պահանջների համաձայն՝ բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին՝ ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, իր միջոցների հաշվին՝ հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում մարտական… Read more »

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  դեկտեմբեր 21-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Բաղրամյանի, Մասիսի, Արտաշատի, Արարատի և Արմավիրի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է,  տեսանելիությունը՝ 15-20մ, Արտաշավանի, Աշտարակի, Մարալիկի և Ախուրյանի ավտոճանապարհներին տեսանելիությունը 50-70մետր է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Իրավաբան.net

Արա Զոհրաբյանի դիպլոմն անվավեր ճանաչելու հայցադիմում ներկայացրած 20 փաստաբանից որևէ մեկը չէր ներկայացել դատարան

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, մեկնարկեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի դիպլոմն անվավեր ճանաչելու հայցապահանջով դատավարությունը։ Փաստաբանների պալատի 20 անդամ փաստաբան հայցադիմում են ներկայացրել  դատարան՝ ընդդեմ  Երևանի  «Գլաձոր համալսարան» ուսումնաարտադրական կոոպերատիվի, Երևանի «Գլաձոր» համալսարան ուսումնաարտադրական կոոպերատիվի ավարտական քննական հանձնաժողովի 12.06.1999թ. որոշումը` քաղաքացի Արա Զոհրաբյանին իրավաբանի որակավորում տալու վերաբերյալ… Read more »