Daily Archives: Չորեքշաբթի, Դեկտեմբեր 20, 2017

Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները կմեղմացվեն

Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը կառավարության հավանությանն  է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է «10. Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների սուբսիդավորում» ծրագրով նախատեսված գումարները տրամադրել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը 2018թ. հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում մատուցված խմելու ջրի մատակարարման և… Read more »

Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի կարգը

Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է հաստատել պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 4 և N 4/3 հասցեներում (Արաբկիր վարչական շրջան) կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վաճառքի կարգը: Սույն կարգով կարգավորվում են պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով… Read more »

Դատարանը կհրապարակի ՊՆ-ի դեմ ՀՔԱՎ-ի հայցի քննության արդյունքում կայացրած վճիռը

Տեղեկացնում ենք, որ 2017 թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 17:30-ին, ՀՀ Վարչական դատարանը կհրապարակի ՀՀ Պաշտպանության նախարարության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննության արդյունքում կայացրած վճիռը: Այս մասին հյատնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մամուլի ծառայությունից: Հիշեցնենք՝ ներկայացված հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրի, թույլատրվող ֆիզիկական վարժությունների և զինծառայողների պաշտոնների նշանակման սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Զինված ուժերի… Read more »

Գործով ապացույցներ ներկայացված տեսագրությունները վերաբերելի չեն գործին. փաստաբան

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում Լևոն Ղազարյանի («Երրորդմասցի Լյովիկ») սպանության գործով դատավարությունը: Փաստաբաններ Երվանդ Վարոսյանի և Լուսինե Սահակայանի նիստին արդեն երրորդ անգամ չներկայանալու պատճառով՝ մեղադրող Արամ Արամյանի միջնորդությամբ գործում ներգրավվեց հանրային պաշտպան, սակայն ամբաստանյալներ Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը  և Սարգիս Գրիգորյանը հրաժարվեցին հանրային պաշտպանի ծառայություններից: Նախագահող դատավոր… Read more »

17-ամյա Մ. Կ.-ն կրակել է թռչնի վրա, սակայն փամփուշտի կոտորակները դիպել են 16-ամյա տղայի ծոծրակին

Դեկտեմբերի 19-ին, ժամը 18.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծոծրակի բազմաթիվ պատռված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 16-ամյա Ս. Բ.-ն եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է կրակոցի հետեւանքով: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, 17-ամյա Մ. Կ.-ն կրակել է թռչնի վրա, եւ փամփուշտի կոտորակները դիպել են նույն… Read more »

Գանձաքար գյուղում՝ գյուղապետարանի մոտակայքում, այրվում է տան տանիք

Դեկտեմբերի 20-ին, ժամը 01:00-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղում՝ գյուղապետարանի մոտակայքում, այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 18-րդ փողոցի թիվ 4-րդ տան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:37-ին, մարվել՝ 01:57-ին: Այրվել է Լ. Խ.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարերը 12 քմ:… Read more »

Կնոջը պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացը կազմակերպելու պատրվակով խոշոր գումար է ստացել․ գործն ուղարկվել է ՀՔԾ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` վերը նշված խարդախությունների դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում 17.05.2017թ.-ին վարույթ ընդունված քրեական գործը 06.12.2017թ.-ին ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն` նախաքննությունը շարունակելու համար:  

Մասիսի, Արտաշատի և Արարատի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Աշոցքի, Սպիտակի, Ջերմուկի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Մասիսի, Արտաշատի և Արարատի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50մ: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Իրավաբան.net

ՀՀ դատախազությունը քայլեր է նախաձեռնում պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատապարտյալի ուղղմանը նպաստող պարտականություններ դնելու նպատակով

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է դատարանի կողմից պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում կայացնելիս դատապարտյալների վրա որոշակի պարտականություններ դնելու իրավակարգավորումների և դրանց ռեալ իրականացման պրակտիկան: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համապատասխան իրավական նորմերը գործնականում չեն կիրառվում: Դատարանները, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ և 76-րդ հոդվածների իրավակարգավորումներով, հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակված… Read more »