Daily Archives: Երեքշաբթի, Դեկտեմբեր 19, 2017

Այս ծրագիրը իսկապես աշխատել ցանկացող հասարակական կազմակերպությունների համար է. ՀԿ ներկայացուցիչ

«Մենք քննարկում ենք թեմաներ, որտեղ խոչընդոտների ենք բախվել կառավարության կամ ՏԻՄ-երի հետ երկխոսության ժամանակ, այստեղ իրենք մեխանիզմներ, հմտություններ են տալիս, թե ինչպես կարող ենք երկխոսություն ստեղծել՝ ոչ թե ձևական երկխոսություն, այլ թե ինչպես հաջողության հասնել, ազդեցիկ լինել, որ որևիցե խնդիր իր իրականացմանը հասսցվի»,-մանրամասնեց Է․Բեգոյանը։

Մեղադրողը միջնորդել է 10 տարվա ազատազրկման դատապարտել հարկայինի նախկին բարձրաստիճան պաշտոնյանին, հնչեց պաշտպանակն ճառը

Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզական վարչության 6-րդ բաժնի նախկին պետ Արամ Հովսեփյանի, պետի տեղակալ Գագիկ Մազմանյանի  կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու գործով դատավարությունը այսօր շարունակվեց։ Գործը քննվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ։   Հիշեցնենք, որ գործի նյութերի համաձայն, նրանք տեղյակ են եղել, որ  Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի… Read more »

«Մարդիկ աշխատել են, իրենց քրտինքով աշխատած գումարներն են ծախսել դրա վրա ու հիմա արգելում են». փաստաբան

Հայաստանում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևեկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ  աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումը սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում:  Այսպիսի հիմնավորում է ներկայացվում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից՝ աջ… Read more »

«Ծիրան» սուպերմարկետում հայտնաբերվել է ժամկետանց կամ առանց մակնշման սննդամթերք

Տրվել է իրացումն արգելելու, 10 կգ և 46 տուփ ժամկետանց սննդամթերքի (պանիր, բուժենինա, սուջուխ, խոզի մեջքամիս, կետչուպ) իրացումը կասեցնելու կարգադրագիր: Ժամկետանց սննդամթերքի առկա ողջ խմբաքանակը տեղում ոչնչացվել է:

Նվազել է դոլարի և ռուբլու փոխարժեքը

ՀՀ Կենտրոնական բանկից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ դեկտեմբերի 19-ի տվյալներով,  ԱՄՆ  դոլարի փոխարժեքը նվազել է 0.32 դրամով՝ դառնալով՝ 482.09 դրամ, եվրոյի փոխարժեքը բարձրացել է 0.68 դրամով՝ դառնալով՝ 569.11 դրամ, ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01դրամով, դառնալով՝ 8.22 դրամ: Իրավաբան.net  

Բջջային նոր հավելվածը կոնտակտային տվյալները հավաքագրում է

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է, որ վերջին շրջանում Հայաստանում լայն տարածում է գտել GetContact անունով հավելվածը, որը թույլ է տալիս տեսնել, թե բջջային հեռախոսահամարը այլ մարդկանց մոտ ինչ անուններով է գրանցվել, ինչի պատճառով հնարավոր է դառնում համարի նույնականացումը։ Նշված հավելվածը հեռախոսահամարների բազան ավելացնում է գրանցվող մասնակիցների շնորհիվ, քանի որ յուրաքանչյուր գրանցվող թույլատվություն է տալիս օգտագործել… Read more »

Ֆրանսահայ գործիչ Ալ. Վարպետյանի մուտքը ՀՀ արգելելու՝ ԱԱԾ որոշման դեմ առաջին դատական նիստը կայացավ

2017 թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ Վարչական դատարանում ֆրանսահայ գործիչ Ալ. Վարպետյանի մուտքը ՀՀ արգելելու ԱԱԾ որոշման դեմ առաջին դատական նիստն էր նշանակված: Ալ. Վարպետյանի մուտքը ՀՀ արգելվել է 2008 թ.-ից: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը մուտքի արգելքը մեկնաբանել է «Օտարեկրացիների մասին» ՀՀ օրենքով՝ պնդելով, թե կան «հավաստի տվյալներ», որ Ալ. Վարպետյանի գործունեությունը կարող է վնաս պատճառել… Read more »

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է մահվան ելքով վթարի դեպքի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը

Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի փրկարարական վարչության աշխատակից Լևոն Հակոբյանի ու Երևանի բնակիչ Արթուր Հակոբյանի թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների  պատճառով տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով «OPEL» մակնիշի ավտոմեքենայի անչափահաս ուղևորը մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի… Read more »

Ռուսաստանում օդանավն է ընկել. կա 4 զոհ

Ռուսաստանի Դաշնության Նենեցական ինքնավար շրջանի Նարյան Մար քաղաքում Ան-2 օդանավ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, կան վիրավորներ: Այս մաիսն հաղորդում է ria.ru-ն, այժմ համապատասխան մարմինները փորձում են պարզել կատարվածի պատճառները: Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ օդանավի օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց: Օդանավում գտնվել է 10-ից ավելի մարդ՝ այդ թվում նաև ՌԴ ներքին գործերի… Read more »

Փողոցներում անօրինական թմբերը պետք է մաքրվեն

Երևանի ավագանու անդամ Սերգեյ Ղահրամանյանը «Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» ֆեյսբուքյան էջում գրառումէ  կատարել փողոցներում ասֆալտի վրա թմբիկներ անելու խնդրին (դրանք հիմնականում նախատեսված են արագ ընթացող մեքենաների արագությունը նվազեցնելուն և կառուցվում են հատկապես բակերի մոտակայքում)։ Ավագանու անդամը դիմել է քաղաքապետին՝ Գալշոյան 6 հասցեում հիմնական փողոցում նման թմբիկի վերաբերյալ և, ի պատասխան իր գրության ՃՈ-ից ստացել… Read more »

Վարդենիսի և շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել. աշխատանք են պահանջում

Վարդենիսի և շրջակա համայնքների բնակիչները փակել էին Վարդենիս-Երևան և աշխատանք են պահանջում: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց Սոթքի համայնքապետ Կոլիկ Շահսուվարյանը՝ նշելով, որ այժմ ճանապարհը բաց է: «Պարզապես մարդիկ ուզում են աշխատել, հակառակ դեպքում պետք է գնան Ռուսաստան: Ակնկալում են ոսկու հանքում աշխատել, թե չէ մեր տարածաշրջանում ուրիշ աշխատատեղ չկա»,-նշում է գյուղապետը, իսկ հարցին, թե… Read more »