Daily Archives: Երկուշաբթի, Դեկտեմբեր 18, 2017

ԱՄՆ-ում ուղևորատար գնացքի վթարի պատճառով առնվազն 6 մարդ է զոհվել

Սիեթլի մոտ գտնվող ուղևորատար գնացքի վթարի պատճառով առնվազն 6 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է AP լրատվական գործակալությունը: BBC-ի տվյալներով՝ ավելի քան 70 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կան նախնական տվյալներ, որ մինչև ռելսերից դուրս գալը, գնացքը ինչ-որ բանի բախվել է: Հիշեցնենք, որ ուղեւորատար Amtrak գնացքը ռելսերից դուրս է եկել Վաշինգթոն… Read more »

ԱՄՆ-ում  ուղևորատար գնացքը ռելսերից դուրս է եկել

ԱՄՆ-ում  ուղևորատար գնացքը այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ռելսերից դուրս է եկել: CNN լրատվական գործակալությունը հաղորդում է, որ գնացքը էստակադից դուրս է եկել մայրուղի: Միջադեպը տեղի է ունեցել Վաշինգթոնում՝ Սիեթլից ոչ հեռու: Որոշ լրատվամիջոցներ հայտնում են հնարավոր զոհերի մասին, սակայն տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել: Իրավաբան.net

Վաղը Սահմանադրական դատարանը կքննի ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմումը

Տեղեկացնում ենք, որ 2017 թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ Սահմանադրական դատարանում կսկսվի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ դիմումի քննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՔԱՎ մամուլի ծառայությունից: Հիշեցնենք՝ 2017 թ. ապրիլի 14-ին կայացված վճռով ՀՀ Վարչական դատարանն ընդունեց դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության կողմից իր դիտորդի իրավունքների… Read more »

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես… Read more »

ՀՀ Պաշտպանության նախարարի այցը վիրավոր զինծառայողների վերականգնողական կենտրոն

 ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր այցելեց «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տարածքում վիրավոր զինվորների համար կառուցվող վերականգնողական կենտրոն, որի բացումը նախատեսված է 2018 թվականի հունվարի 28-ին: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացավ լայն թափով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, զրուցեց «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Մինասյանի հետ:  Հանդիպման ընթացքում Պաշտպանության… Read more »

Երևանում բենզալցակայանի տարածքում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության գործով հետախուզում է հայտարարվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, ստեղծվել քննչական խումբ, Լ.Գաբրիելյանը ճանաչվել է տուժող։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքի հիշողության քարտը, հարցաքննվել բազմաթիվ անձինք:

Շարքային Նարեկ Ադիբեկյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի մեկ այլ ժամկետային զինծառայողի

Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայակցի կողմից արձակած կրակոցների հետևանքով մարմնի տարբեր շրջաններում հրազենային մահացու վիրավորումներ է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը:

Խարդախություն և խոշոր չափերով կաշառք տալու փորձ. քրեական գործն ուղարկվել է դատարան

Զինվորական կենտրոնական դատախազության բաժնի ավագ դատախազի կողմից հաստատվել է զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում խարդախության, ինչպես նաև կաշառք տալու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: 03.07.2017թ.-ին հարուցված քրեական գործի շրջանակում կատարված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ… Read more »

Վիճաբանություն է տեղի ունեցել հոգեկան առողջական խնդիրներ ունեցող երկու անձանց և սանիտարի միջև

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հոգեկան առողջական խնդիրներ ունեցող երկու անձանց նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառվել՝ սանիտարի կողմից: Այս մասին հայտնել էր հիվանդներից մեկի հարազատը, սակայն կենտրոնի տնօրեն Արեգա Հակոբյանի Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ պացիենտներն են հարձակվել սանիտարի վրա: «Ամեն ինչ հակառակն է եղել, սանիտարն է վնասվել: Հիվանդը հարձակվել է սանիտարի վրա և «ճղել» է… Read more »