Daily Archives: Կիրակի, Դեկտեմբեր 17, 2017

ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:  Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր… Read more »

Դիվանագետներն այցելել են ռազմական համալսարան

Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների շրջանակներում ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալասարան են այցելել Հայաստանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանները, ինչպես նաև Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպա Ռոզարիա Պուգլիսին: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից: Հյուրերը շրջել են ռազմական համալսարանի տարածքում, ծանոթացել ռազմաուսումնական հաստատության կրթական հնարավորություններին, զրուցել Հրամանատարաշտաբային ֆակուլտետի… Read more »

«ՌՈԲԱ ՏԱՔՍԻ» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հրաման է ստորագրել, որով ուժը կորցրած է ճանաչվել «ՌՈԲԱ ՏԱՔՍԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիան: Իրավաբան.net

Սաhակաշվիլիի կողմնակիցները գրոհով վերցրել են Հոկտեմբերյան պալատը

Ուկրաինայի Օդեսա մարզի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաhակաշվիլիի կողմնակիցները գրոհով վերցրել են Կիևի կենտրոնում գտնվող Հոկտեմբերյան պալատը: Այս մասին հայտնում է ria.ru կայքը: Ակտիվիստները կոտրել են մուտքի դուռն ու տապալելով կառույցի ներսում գտնվող ազգային գվարդիայի դիմադրությունը, ներխուժել են շենքի տարածք: Իրավապահները կրակմարիչներ են կիրառել ակտիվիստների դեմ: Ցուցարարները պալատից մի քանի գվարդիականի են դուրս… Read more »

Առողջապահության նախարարությունը սահմանել է հանրային սննդի և զվարճանքի որոշ օբյեկտներում ձայնի թույլատրելի մակարդակը

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հրաման է ստորագրել, որով սահմնավում է ձայնավերարտադրող և ձայնաուժեղացուցիչ սարքերից առաջացած ձայնի թույլատրելի մակարդակները՝ հանրային սննդի և զվարճանքի որոշ օբյեկտներում և բաց հարթակներում: Կազմակերպության անվանում Չափման վայր Ձայնի թույլատրելի մակարդակներ դԲԱ LԱԷԿՎ ԼԱառ 1. Համերգային և այլ դահլիճներ համերգի ժամանակ հանդիսատեսի համար նախատեսված պարտերի առաջին 5 շարքերի նստատեղերի մոտ 85 90… Read more »

Աշխարհի խոշորագույն նավերից մեկում վարակ է տարածվել

Աշխարհի խոշորագույն ուղևորատար նավերից մեկում Royal Caribbean ընկերության Independence of the Seas նավում աղեստամոքսային վարակ է բռնկվել: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաընկերությունը: Կարիբյան ծովում հինգ օրվա ընթացքում 332 մարդ է վարակվել: Ընդհանուր առմամբ, նավի վրա 5 հազար մարդ է եղել՝ ուղեւորները եւ անձնակազմը միասին: Վարակը, ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետների, առաջացնում… Read more »

Ընկերությունը զրկվել է դեղատնային գործունեության իրականացման լիցենզիայից

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հրամանով՝ ուժը կորցրած է ճանաչվել 2015 թվականի սեպտեմբերի 18-ին «Դալիդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված դեղատնային գործունեության իրականացման լիցենզիան: Իրավաբան.net

Գործողության մեջ են դրվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ թեմային նվիրված նամականիշներ

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հրամանով՝ գործողության մեջ են դրվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ թեմային նվիրված «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ. INSURANCE FOUNDATION FOR SERVICEMEN» 3 նամականիշ, սահմանելով` անվանագինը 350 դրամ, տպաքանակը` 40 000 հատ, անվանագինը 350 դրամ, տպաքանակը` 20 000 հատ, անվանագինը 1100 դրամ, տպաքանակը` 20 000 հատ: Իրավաբան.net

«ԳԼՈԲԱԼ ԲՐԻՋ» ՍՊԸ-ին տրվել է նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա

Կրթության և գիտության նախարար Լևոն մկրտչյանի հրամանով՝ «ԳԼՈԲԱԼ ԲՐԻՋ» ՍՊԸ-ին տրվել է նախադպրոցական կրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, ուսուցման լեզուն` գրական հայերեն, վաղ տարիքային փուլով 16, կրտսեր տարիքային փուլով 16, ավագ տարիքային փուլով 16 տեղերով գործունեության լիցենզիա: Իրավաբան.net

Ի՞նչ պատիժ է սահմանված վթարային իրադրություն ստեղծելու համար

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն կամ ճանապարհատրանսպորտային պատահար, պատահարի մասնակից վարորդի կողմից պարտականությունները չկատարելը պատժվում է վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքով, որի 124.6 հոդվածը սահմանում է՝ 1.Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն, պատժվում է  20.000 դրամ տուգանքով: 2.Ճանապարհային երթևեկության անվտանգության… Read more »

Դավթաշենի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենաներից մեկն ընկել է ձորը

Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից մեկն ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Արաբկիր… Read more »