Daily Archives: Հինգշաբթի, Դեկտեմբեր 14, 2017

Օրենքով պետք է սահմանվի բժշկական օգնության և սարքավորումների սակագների պետական կարգավորման մեխանիզմը․ Գևորգ Գրիգորյան

Միջոցառմանը քննարկվել են ՀՀ 2015-2018 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության 4 թիրախային ոլորտների՝ կրթություն, առողջապահության, պետեկամուտների հավաքագրման և ոստիկանության վերաբերյալ ծրագրերն ու առաջարկները:

Ի՞նչ չափանիշների պետք է համապատասխանել՝ նախագահի թեկնածու դառնալու համար

Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Սահմանադրությամբ նախագահի թեկնածուի առաջադրման համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն, իսկ ընտրված համարվելու համար անհրաժեշտ է ստանալ  պատգամավորների ընդհանուր թվի երեք քառորդի ձայները, այսինքն՝ առնվազն 79 ձայն: Ըստ Սահմանդրության՝ ընտրությունն անցկացվում է հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40, և ոչ ուշ, քան 30 օր առաջ: Նախագահ կարող… Read more »

«Հայբիզնեսբանկի» վարչության նախկին նախագահն իրեն մեղավոր չի համարում առաջադրված՝ «փողերի լվացման» մեղադրանքում

Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ,  մեկնարկեց  «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանի և «Պարտեր» ընկերության գնահատող Հարություն Խալաթյանի գործով դատավարությունը: Արդեն յոթ ամիս է՝ հետաձգվում են այս գործով դատական նիստերը, սակայն այսօրվա դատական նիստում մեղադրող դատախազը ներկայացրեց մեղադրական եզրակացությունները: Մասնավորապես ասաց՝ Արա Կիրակոսյանը մեղադրվում է այն բանի համար, որ… Read more »

Պետք է մշակել նոր ու հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն. Կարեն Կարապետյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նոր հանձնարարական է տվել հակակոռուպցիոն գործող ռազմավարության արդյունքերի և նոր ռազմավարության մշակման վերաբերյալ: Վարչապետի խոսքով՝ այս ժամանակահատվածում, կառավարության նախաձեռնությամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին և կոռուպցիոն երևույթների կանխարգելմանը: Ռազմավարությունից բխող որոշ միջոցառումներ դեռ ընթացքի մեջ են, սակայն այս փուլում արդեն պետք է ձեռնարկել միջոցներ նոր… Read more »

Լոռու մարզի դատախազը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարին

Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է ապօրինի ծառահատումների դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության վիճակը, որի արդյունքում պարզվել են  հատկապես տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին՝ այդ թվում ապօրինի ձեռնարկատիրությանը նպաստող մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Մասնավորապես վերլուծությունը ցույց է տալիս, որ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հատկանիշներով քննված բազմաթիվ քրեական գործերի… Read more »

ՀՀ նախագահի թեկնածու Արտակ Զեյնալյանի կենսագրությունը

Այսօր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «Ելք» խմբակցությունը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրելու պատգամավոր Արտակ Զեյնալյանին: Ստորև ներկայացնում ենք նախագահի թեկնածուի կենսագրությունը: Արտակ Զեյնալյանը ծնվել է 1969թ. սեպտեմբերի 9-ին Երեւանում: 1987-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1996թ. ավարտել է Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: 1999թ.՝ Առողջապահության ազգային ինստիտուտի օրդինատուրան:… Read more »

Մենք լուծել ենք զոհված և 1-ին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրները. Վիգեն Սարգսյան

Մենք լուծել ենք զոհված և 1-ին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման և անօթևան ընտանիքների բնակավորման խնդիրները: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարաեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Նախատեսում էինք Երևանում առաջարկել պատրաստի բնակարաններ, սակայն շահառուների գերակշիռ մեծամասնությունը նախընտրեց բնակարանի գնման վկայագրեր: Գործընթացը ամբողջացվել է և մեր բյուջեի մի մասով տրամադրվելու են բնակարաններ, իսկ… Read more »

Շուկայում հայտնաբերվել է վտանգավոր և օգտագործման համար ոչ պիտանի թռչնամիս. ՍԱՊԾ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թռչնամսի շուկայում իրականացված վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերել է մի շարք մանրէաբանական ցուցանիշներով խախտումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից։ Սպառողներին տեղեկացնում ենք, որ  նշված խմբաքականակները ճանաչվել են վտանգավոր և սննդում օգտագործման համար պիտանի չեն՝ սառեցված հավի թևեր «Frangosul» (սալմոնելա)՝ արտադրված 07.2017թ, արտադրող երկիրը՝ Բրազիլիա,… Read more »

Ավագ քննիչ Միքայել Զադոյանի, Բաբկեն Գասպարյանի և փաստաբան Գայանե Գալոյանի գործն ուղարկվել է դատարան

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանի, Բաբկեն Գասպարյանի և փաստաբան Գայանե Գալոյանի գործն ուղարկվել է դատարան: «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է դատավոր Մեսրոպ Մակյանին: Ըստ մեղադրանքի՝ Բաբկեն Գասպարյանը ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված եւ… Read more »

Համագործակցության համաձայնագիր՝ բուժաշախատողների իրավական պաշտպանության մեխանիզմներն ուժեղացնելու նպատակով

Բժիշկներն այսօր հասարակությունում հաճախ անպաշտպան են դառնում․ կատարված սխալի կամ արարքը որպես սխալ ընկալվելու հետևանքով քավության նոխազ են դառնում հենց բժիշկները․ վերջին շրջանում քաղաքացիական վեճերի կամ քրեական գործերի դեպքում նկատվում է, որ բժիշկները միայնակ են մնում։ Բուժաշախատողների իրավական պաշտպանության մեխանիզմներն ուժեղացնելու նպատակով այսօր Իրավաբանների հայկական ասոցիացիան, ի դեմս նախագահ Կարեն Զադոյանի,  և Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան,… Read more »