Daily Archives: Շաբաթ, Դեկտեմբեր 9, 2017

Երևանում ՌԴ քաղաքացին ընկել է ձորը

Դեկտեմբերի 9-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 40 հասցեի մոտակայքում քաղաքացի է ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ ՌԴ… Read more »

Նշվել է զինված ուժերի հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-րդ տարեդարձը

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 8-ին նշվել է զինված ուժերի հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-րդ տարեդարձը: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, բարձրաստիճան զինվորականներ, հոգևոր այրեր: Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ներկայացրել է առաջնորդության ստեղծման… Read more »

Քննարկումներ՝ հակակոռուպցիոն միջոցառումների ռազմավարության ծրագրով նախատեսված չորս ոլորտներում

«Հակակոռուպցիոն կրթությունը շատ կարևոր է, որովհետև մատաղ սերնդից արդեն պետք  է սկսվի նոր աշխարհաճանաչողություն՝ հիմնված կարևոր, հոգևոր, հակակոռուպցիոն արժեքենրի վրա, քանի որ մեր երկիրն այլընտրանք չունի այդ արժեքներն իրենը դարձնելու հարցում»,-կրթության ոլորտում առկա խնդիրների քննարկումը սկսելու ժամանակ նշեց Կարեն Զադոյանը։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրասնպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են տրանսպորտի և կապի նախարարությունից: Իրավաբան.net

Արդյոք նույնականացման քարտ չունենալը կարող է առիթ հանդիսանալ կենսաթոշակ կամ սոցիալական նպաստ չստանալու համար

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կենսաթոշակ և սոցիալական նպաստ ստանալու վերաբերյալ քաղաքացիների կողմից հաճախ տրվող հարցերին: «Վերջին ժամանակներս շատ են դիմում քաղաքացիներ այն հարցով, թե արդյոք նույնականացման քարտ չունենալը կարող է առիթ հանդիսանալ կենսաթոշակ կամ սոցիալական նպաստ չստանալու համար: ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՄ. որ անհանգստանալու կարիք չկա, այս պահի դրությամբ… Read more »

Իրավագետիկ․ Մենք բոլորս պիտի պայքարենք կոռուպցիայի դեմ

Այսօր՝ դեկտեմբերին 9-ին, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է։ Խելացի և բարի Իրավագետիկը այս անգամ անդրադարձել է կոռուպցիայի լրջագույն խնդիրներին։  Մեր հերոսի մտահոգություններին, ուրախություններին ու հետաքրքիր մտքերին կարող եք հետևել կայքի «Իրավաբանական խճանկար» բաժնում։ Նկարիչ՝ Հայկ Կարապետյան Մտահղացման հեղինակ՝ Աստղիկ Կարապետյան Համակարգչային աջակցությունը՝ Ալեքսանդր Սարգսյանի Իրավաբան.net  

Համագործակցության հուշագիր՝ ՀՀ գլխավոր դատախազության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի միջև

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին,  միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից կազմակերպվել էր հակակոռուպցիոն միջոցառում, որի շրջանակներում  համագործակցության հուշագիր ստորագրվեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի  քարտուղարության համակարգող, Իրավաբաններին հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի միջև: Կողմերը համաձայնվում են համագործակցել հետևյալ ուղղություններով՝  *Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, կանխարգելման… Read more »

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 9-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի  մարզերի  ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել… Read more »

Նախագահը մասնակցել է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության և «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության կողմից Դիլիջանում դեկտեմբերի 8-9-ը անցկացվող տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստին: Այս մասին տեղեկանոււմ ենք նախագահի աշախատակազմից: Խորհրդաժողովին մասնակցել են մարզպետներ, համայնքապետներ, կենտրոնական բանկի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, «Քաղաքապետների դաշնագիր-արևելք» ծրագրի, «Քաղաքապետները՝ հանուն տնտեսական… Read more »

Տեղի ունեցավ հակակոռուպցիոն մրցանակաբաշխությունը

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, տեղի ունեցավ միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխությունը։ Թափանցիկության ու բարեխղճության ջատագովներն ու կոռուպցիան մերժող հասարակության ներկայացուցիչներն այսօր մրցանակների և պարգևների արժանացան։ Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի նախաձեռնությամբ՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում, որի նպատակը քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ձայնը լսելի և ազդեցիկ դարձնելն է կառավարության որոշումների… Read more »

Գլխավոր դատախազը՝ Հայկազ Բաղմանյանի պաշտոնից ազատման վերաբերյալ

Երբ  Հայկազ Բաղմանյանի վերաբերյալ կունենանք տեղեկատվություն, կստուգենք և անհարաժեշտության դեպքում կհետևի քրեական պատասխանատվություն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, հակակոռուպցիոն մրցանակաբաշխության շրջանակներում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը անդրադառնալով  ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի արդեն նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի աշխատանքից ազատմանը: Արթուր Դավթյանի խոսքով՝  նրա ազատման պատճառների մասին նրան հայտնի է այնքան,… Read more »