Daily Archives: Ուրբաթ, Դեկտեմբեր 8, 2017

ՔՀԿ ներկայացուցիչներին հանձնվեցին Հայաստանի ամերիկյան համալսարանի ավարտական հավաստագրեր

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչներ ստացան հավասատագրեր այն մասին, որ մասնակցել են Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից իրականացվող ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրին։ Կրթական ծրագիրն ավարտեցին 15 ՔՀԿ ներկայացուցիչ՝ Հայաստանի յոթ մարզից։ Կրթական ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում, որի նպատակը Հայաստանում քաղհասարակության ձայնը հանրային քննարկումների ժամանակ լսելի… Read more »

Փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 8-ին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) և Գորիս-Խնձորեսկ, Գորիս-Խոզնավար ավտոճանապարհները: Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի  մարզերի  ավտոճանապարհներին… Read more »

Արմեն Ամիրյանին արձակուրդ է տրամադրվել

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր հրաման է ստորագրել, որում նշված է. «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 2017 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2018 թվականի հունվարի 19-ը ներառյալ։ Արմեն Ամիրյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի… Read more »

ԿԸՀ-ն պատշաճ պատասխան չի տրամադրել ՀՔԱՎ-ի առաջարկներին. դատարանը դա իրավաչափ է համարել

ՀՀ Աժ 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պարբերաբար վարչական վարույթ հարուցելու առաջարկություններ է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հանձնաժողովը դրանք դիտարկել է որպես դիմումներ և մերժել վարույթի հարուցումը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ԿԸՀ անգործությունը վիճարկում է դատարանում: Այս մասին տեղեկացնում են Վանաձորի Հելսինկյան կոմիտեից: 2017 թ. մարտի 18-ին… Read more »

Քաջարանում դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ավարտվել է

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի` էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Քաջարանի բնակիչ՝ ծնված 1990թ.:

Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել դատապարտյալի փախուստի վերաբերյալ հարուցված քրեական գործը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործի նյութերի համաձայն` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Թ. Ալավերդյանը առողջական խնդիրների պատճառով 10.11.2017թ.-ին տեղափոխվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ համապատասխան բաժանմունքի հիվանդասենյակում պահվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հերթապահ խմբի գլխավոր մասնագետ Ա. Միքայելյանի և նույն հիմնարկի պահպանության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Հ. Շիրակյանի հսկողությամբ: Սակայն 14.11.2017թ.-ին, օգտվելով նշված աշխատակիցների կողմից ծառայության նկատմամբ դրսևորած անփույթ վերաբերմունքից, մտել է սանհանգույց,… Read more »

Հանրապետության որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Գավառի, Մարտունու, Արթիկ – Ալագյազ, Վանաձոր – Դիլիջան և Գորիս – Սիսիանի ավտոճանապարհներին տեղ- տեղ մերկասառույց է: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն: Սևանի թերակղզուց մինչև թունել և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք և անբավարար… Read more »

Եվրոն էժանացել է. ԿԲ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, կազմել է 485.25 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.08 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 653.97 դրամ (աճել է 4.60 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 569.44 դրամ (նվազել է 2.72 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.18 դրամ (նվազել… Read more »

Գողություն ռեստորանային համալիրից

Նախաքննության ընթացքում ստացվել են ռեստորանային համալիրի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:

Երևանյան խանութներից բրնձի և պամելոյի նմուշներ են վերցվել՝ լաբորատոր փորձաքննության համար

Լրագրող Նարինե Կիրակոսյանի՝ բրնձի տհաճ հոտի և պամելոյի  մեջ նկատված մուգ բծերի վերաբերյալ դիմում-բողոքի հիման վրա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նույն օրը ձեռնարկել է պետական  վերահսկողության միջոցառումներ: Այս մասին տեղեկանում ենք Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից։ Մասնավորապես՝ ՍԱՊԾ աշխատակիցներն այցելել են Դավիթաշեն թաղամասի Տիգրան Պետրոսյան 11/2 հասցեում գործող «Նուշ» իրացման կետ և տեղում նմուշառում… Read more »

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին

«Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը կքննարկվի դեկտեմբերի 12-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Անանյանի խոսքով՝ հարկային նոր օրենսգրքով առաջարկվում է փոխել շահաբաժինների հարկման համակարգը: «Օրենքը առաջարկում է հարկային օրենսգրքի շուրջ 113 հոդվածներով սահմանված 242 իրավական նորմերում… Read more »

Քաղաքացին ընկել է 10 մետր խորություն ունեցող ձորը

Երևան քաղաքի «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի մոտակայքում քաղաքացին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ընկել է ձորը: ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում է, որ ժամը 13:14-ին, ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի մոտակայքում քաղաքացին ընկել է 10 մետր խորություն ունեցող ձորը, ոտքերը սառած են, չի կարողանում ինքնուրույն դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ… Read more »