Daily Archives: Հինգշաբթի, Դեկտեմբեր 7, 2017

Կառավարությունը 15 մլն դրամ կտրամադրի՝ հոբելյանական համերգի կազմակերպման համար

Մշակությթի նախարար Արմեն Ամիրյանը կառավարության հավանությանն է ներկայացրել Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման 50-ամյակին և նվագախմբի դիրիժոր, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ծննդյան      70-ամյակին նվիրված հոբելյանական համերգի կազմակերպման և անցկացման նպատակով «Հայկական վեկտոր» մշակութային հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար մշակույթի նախարարությանը 2017 թվականին հատկացնել 15 մլն… Read more »

Երևանում տեղի ունեցած սպանության գործով հետախուզում է հայտարարվել 31-ամյա տղամարդու նկատմամբ

38-ամյա Արշակ Գալստյանի դիակը հայտնաբերվել է 2017 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 00։25-ի սահմաններում՝ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի 13/2 հասցեի մոտ կայանված իր` «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ հրազենային վնասվածքներով։

Երևանում տեղի ունեցած սպանության տուժողի դիակի վրա հայտնաբերվել են բազմաթիվ հրազենային վնասվածքներ

38-ամյա Արշակ Գալստյանի դիակը հայտնաբերվել է 2017 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 00։25-ի սահմաններում՝ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի 13/2 հասցեի մոտ կայանված իր` «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ հրազենային վնասվածքներով։

Կալիֆորնիայի հարավում ուժեղ հրդեհներ են բռնկվել

Հարավային Կալիֆորնիայի Սան Ֆերնանդո հովտի ավելի քան  100 000 բնակիչ սպասում են իրենց էվակուացմանը՝ բռնկված խոշորամասշտաբ հրդեհներից խույս տալու համար։ Հրդեհները շարունակում են աճել՝  ուժեղ քամիների հետևանքով։  Այս մասին գրում է Los Angeles Times-ը։ Չորեքշաբթի ուշ երեկոյան քամու ուժգնացման հետևանքով վնասվել է առնվազն 30 տուն։ Հրշեջները նշում են, որ կանխատեսումների համաձայն, որոշ վայրի բնությանը հարող… Read more »

Խորհրդարանում շարունակվում է ընտանեկան բռնության մասին օրինագծի քննարկումը

Խորհրդարանը շարունակում է աշխատանքները. պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1998թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը: Այսօր շարունակվում է ընտանեկան բռնության մասին աղմկահարույց օրինագծի քննարկումը: Նշենք, որ դեկտեմբերի 5-ից մեկնարկել է Ազգային ժողովի քառօրյան: Իրավաբան.net

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում։ Դեկտեմբերի 8-ին կրկին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:… Read more »

2017թ. 11 ամիսներին խոշոր և միջին բիզնեսը շուրջ 40 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ է ապահովել

 Խոշոր և միջին հարկ վճարողների ՀՏՎ հսկողության առանցքում գտնվող ռիսկային հարկ վճարողների մոտ արձանագրվել են հարկային եկամուտների և իրացման շրջանառությունների աճի առավել բարձր ցուցանիշներ: Եթե ոչ ռիսկային հարկ վճարողների հարկային եկամուտներն աճել են 7%-ով, ապա ռիսկայիններինը՝ 17,4%-ով:

Ջրանջատում՝ 10 ժամ

  «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 7-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի` 1․Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն գյուղի, «Պանարմենիան Մեդիա գրուպ» հեռուստաընկերության մասնաշենքի, Սասնա-Ծռեր փողոցի, 2․ Աջափնյակ վարչական շրջանի Արմենիա բժշկական կենտրոնի, Ալիխանյան Եղ. Փողոցի, Հալաբյան փող․ 22-ից-36, Մարգարյան փող․5, 7 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման… Read more »