Daily Archives: Հինգշաբթի, Դեկտեմբեր 7, 2017

Եվրոն էժանացել է ավելի քան մեկ դրամով

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կազմել է 485.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.35 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 649.37 դրամ (աճել է 0.20 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 572.16 դրամ (նվազել է 1.31 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.20 դրամ (նվազել… Read more »

Արտահանվող և ներմուծվող սննդամթերքի փորձաքննության կարգը պետք է հստակեցվի․ վարչապետ

«Ներկայումս գործող կառավարության մի շարք որոշումներով սահմանված սննդամթերքի փորձաքննության անցակցման կագերում արտահանվող կամ ներմուծվող ապրանքների թույլտվության տրամադրումը լինի կանխատեսելի», – նշեց նա:

Ջուր չի լինի՝ մինչև 10 ժամ

 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 8-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Լեփսիուսի 1-ին, 2-րդ փողոցների՝ իրենց նրբանցքներով, 6-րդ փող․ 1-41  շենքերի և մասնավոր տների, 153 մանկապարտեզի, 136 դպրոցի, Ուլնեցի փող․ 1, 2 , 70/1 համարների, 2-րդ և 3-րդ փակուղու շենքերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և… Read more »

ՀՔԱՎ-ը Ոստիկանությունից տեղեկատվություն ստանալու պահանջով դիմել է դատարան

Տեղեկացնում ենք, որ 2017 թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 14:45-ին, ՀՀ Վարչական դատարանում կսկսվի ՀՀ Ոստիկանության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցի քննությունը: Այս մասին տեղեկացնում են Վանաձորի Հելսինկյան կոմիտեից: Դատարան ներկայացված հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է տեղեկատվություն տրամադրել ՀՀ Ոստիկանության աշխատակիցների թվի, այդ թվում՝ ըստ կառուցվածքային ստորաբաժանումների և նրանց գործառույթների մասին: ՀՀ Ոստիկանության իրավաբանական վարչության… Read more »

ՔԿՀ-ներում դիտորդություն իրականացնող խմբի անդամների աշխատանքը խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործ կհարուցվի

2017 թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում դիտորդություն իրականցնող խմբի անդամներին կամայականորեն թույլ չեն տվել մուտք գործել «Նուբարաշեն» և «Կենտրոն» ՔԿՀ-ներ: Այս մասին տեղեկանում ենք Վանաձորի Հելսինկյան կոմիտեից: Դիտորդական խմբի անդամներ Արման Սահակյանն ու Հասմիկ Հարությունյանը քրեակատարողական հիմնարկներ են այցելել քվեարկության ընթացքը դիտարկելու և կալանավորված անձանց տեսակցելու նպատակով:… Read more »

Զինծառայող Գ. Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով ամբաստանյալները դատարան չէին ներկայացել

2017 թ. նոյեմբերի 24-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով դատական նիստին ամբաստանյալներ Հ․ Մուրադյանն ու Մ․ Ոսկանյանը չէին ներկայացել: Այս մասին տեղեկանում ենք Վանաձորի Հելսինկյան կոմիտեից: Բացակայում էին նաև նրանց պաշտպանները: Դատական նիստից առաջ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերից տեղեկացրել էին դատարանին, որ չեն ապահովել ամբաստանյալ Հ․ Մուրադյանի ներկայությունը, քանի որ չեն… Read more »

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Արթիկ – Ալագյազ  ճանապարհին, Գյումրի – Սպիտակ ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում և Քեթիի լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց… Read more »

Ավազակային հարձակում Գյումրիում. hարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի բնակչուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք՝ դիմակավորված, ապօրինի մուտք են գործել Գյումրի քաղաքի բնակարաններից մեկը: Վերջիններս տան բնակչուհու  նկատմամբ գործադրել են բռնություն, այն է՝ սուր ծակող գործիքով հարվածել նրա… Read more »

Վարչապետը հանձնարարեց ներկայացնել 2018թ-ի ծրագրերն ու դրանց կատարման հստակ ժամկետները

Նա մանրամասնել է, որ կառավարության գործունեության 5-ամյա ծրագրով հստակ նախանշված են յուրաքանչյուր գործադիր մարմնի այն հիմնական միջոցառնումներն ու գերակա խնդիրների լուծումները, որոնք պետք է իրականացվեն 2018 թ-ին։ Միաժամանակ, 2017թ- ընթացքում մշակվել են նաև նոր միջոցառումների ծրագրեր և գերակա խնդիրներ, որոնց կատարումը ևս ակնկալվում են 2018-ին։ 

Կառավարությունը ներեց գյուղացիների մոտ 8 մլն դրամ պարտքը

Պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2001-2016 թվականներին հատկացված սերմացուների, 2015-2016 թվականներին հատկացված ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի դիմաց ձևավորված պարտքերը կառավարությունը ներեց: Գյուղացիներին 2011-2015թթ. տրվել էր  642 մլն 48 հազար դրամ արժեքով աշնանացան ցորենի էլիտայի սերմացուի պարտք և 2015-2015թթ. 165 մլն 255 հազար 274 դրամ արժեքով պարարտանյութերի հետ կապված պարտք, որը ներվեց՝ բնական աղետների զոհ դառնալու պատճառով:… Read more »

«Տոնական և նախատոնական օրերին հայտարարում եք արտակարգ իրավիճակ». վարչապետ

Պետական եկամուտների կոմիտեում, մաքսակետերում տեղակայված առևտրային բանկերում ու սննդի անվտանգության պետական ծառայության ստորաբաժանումները տոնական օրերը կլինեն աշխատանքային: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կառավարության նիստին ԿԲ նախագահին, ՊԵԿ նախագահին ու ՍԱՊԾ պետին ասաց  վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով տոնական և նախատոնական օրերին մաքսային ծառայության և առևտրային բանկերի աշխատանքային գրաֆիկին: Վարչապետը նշեց, որ նախորդ նիստի ընթացքում հանձնարարական էր… Read more »