Daily Archives: Չորեքշաբթի, Դեկտեմբեր 6, 2017

Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան. Ուղիղ

Հայաստանի ԱԺ-ում ընթանում է հերթական քառօրյայի աշխատանքը. օրակարգում է 2018 թվականի բյուջեի նախագիծը, ընտանեկան բռնության վերաբերյալ օրինագիծը: Օրակարգում է նաեւ «Հաշվեքննիչ պալատի մասին», «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագիրը հաստատելու մասին» նախագծերը: Ընդհանուր առմամբ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է 41 օրենքի նախագիծ եւ միջազգային համաձայնագիր: Հիշեցնենք, որ նախօրեին քննարկվել է ԵՏՄ… Read more »

Նախագահը Երախտագիտության մեդալ է շնորհել Հարություն Օդաբաշյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի 80-ամյակի առթիվ պարգևատրում է արել: Այս մասին հայտնում են նախագահի աշխպատակազմից: Արվեստի բնագավառում ներդրած ավանդի համար երգչախմբի խմբավար Հարություն Օդաբաշյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով: Իրավաբան.net

Ազգային ակադեմիական երգչախմբի կոնցերտմայստեր Արամ Թուրաբյանին վաստակավոր արտիստի կոչում է շնորհվել

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրերե է ստորագրել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի 80-ամյակի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից: Հրամանագրերով Սերժ Սարգսյանը արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգչախմբի գլխավոր կոնցերտմայստեր Արամ Թուրաբյանին շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում: Վաստակավոր արտիստի կոչում է ստացել նաև երգչախմբի երգիչ Հրանտ Այվազյանին: Իրավաբան.net

Հոսանքի պլանային անջատումներ մի շարք վայրերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 06-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`