Daily Archives: Չորեքշաբթի, Դեկտեմբեր 6, 2017

Կվավերացվի ՀՀ-ի և Տաջիկստանի միջև քաղաքացիների փոխադարձ այցելություն­ների մասին համաձայնագիրը

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կառավարության հավանությանն է ներկայացրել  2017 թվականի հունիսի 14-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետու­թյան կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելություն­ների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Համաձայնագրի համաձայն՝ կողմերի պետությունների քաղաքացիները արտասահման մեկնելու համար վավեր փաստաթղթերի հիման վրա կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ կամ գտնվել… Read more »

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Աշտարակի, Արտաշավանի, Չարենցավանի, Սևանի, Հրազդանի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Վայքի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններին ձյուն է տեղում: Այս մասին հայտնում են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և… Read more »

Երևանի քաղաքապետարանը կոչ է անում վնասված նստարան տեսնելու դեպքում ահազանգել

Արդեն տարիներ շարունակ մայրաքաղաքի արտաքին կահավորման մաս են կազմում «Երևան» ձուլվածքով նոր ու ժամանակակից նստարանները, ինչպես նաև փայտե աղբամանները: Նորերի տեղադրմանը զուգահեռ, նախկինում տեղադրված, սակայն գունաթափված նստարաններն ու աղբամանները պարբերաբար նորոգվում են: Առանձին դեպքերում էլ գույքը վնասվում է անփույթ վերաբերմունքի պատճառով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: 2017 թվականին նախատեսվում էր ամբողջապես պլանային… Read more »

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը կառավարության հավանությանն է ներկայացրել առաջարկ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախա­գահին 2017 թվա­կանի դեկ­տեմբերի 19-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապե­­տու­­թյան Ազգային ժողովի ար­տա­հերթ նիստ` հետևյալ օրակարգով և քննարկման հաջորդականությամբ` 1) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կա­­տարելու մասին» 2) Տեսչական մարմինների մասին 3) «Այլընտրանքային ծառայության… Read more »

Կստեղծվի անտառային պետական կոմիտե

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության հավանությանն է ներկայացրել բնապահպանության նախարարության համակարգում անտառային պետական կոմիտե ստեղծելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը: Նախագահը հրամանաիգրը հիմնավորում է նրանով, որ «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համակարգում անտառային պետական կոմիտե ստեղծելու մասին» նախագահի հրամանագրի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ՀՀ բնապահպանության նախարա­րու­թյան կառուցվածքում գործելու հանգամանքով պայմանավորված … Read more »

«Ինձ հրավիրեցին ԱԱԾ՝ ցուցմունք տալու համար». կեղծ դիպլոմի գործով ամբաստանյալը մանրամասներ պատմեց

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ,  քննվում է Շուշան Հովհաննիսյանի կողմից կեղծ դիպլոմի ձեռքբերման վերաբերյալ գործը։ Հիշեցնենք, որ Շուշան Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ազգականի միջոցով Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի դասախոս Ռաֆիկ Մխիթարյանից 600.000 դրամի դիմաց ձեռք է բերել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի… Read more »

ԶԼՄ ներկայացուցչի աշխատանքը խոչընդոտելու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվեց

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Կառավարությունը կհաստատի այն թանկարժեք քարերի ցանկը, որոնց օտարումն ազատվում է ԱԱՀ-ից

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը կառավարության հավանությանն  է ներկայացրել օրենքի նախագիծ, որով սահմանվում է  թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ցանկը, որոնց օտարումն ազատվում է ավելացված արժեքի հարկից: Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելն է: Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային… Read more »

200 հազար դրամ վճարելով զորակոչը բաց թողած անձիք կարող են ազատվել քրեական հետապնդումից և վերադառնալ հայրենիք

Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 6-ին,  երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրինագիծը: Օրինագծի համաձայն՝  բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող Հայաստանի այն քաղաքացիները, ում 27 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն կունենան, ամեն բաց թողնված զորակոչի համար վճարելով 200 հազար դրամ, ազատվել քրեական… Read more »

Կողոպտել են ու վթարի ենթարկվել. կա 1 զոհ

Դեկտեմբերի 4-ին, ժամը 5.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1975 թ. ծնված Կ. Շ.-ն և հայտնել, որ ՌԴ-ից եկել է Հայաստան, ճանապարհին երկու երիտասարդներ իրեն վերցրել են Երևան բերելու համար, սակայն ճանապարհին կողոպտել են: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից: Ժամը 8.00-ին Կ. Շ.-ն ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է տվել,… Read more »