Daily Archives: Չորեքշաբթի, Դեկտեմբեր 6, 2017

Սևանի ճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10մ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ, հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Սևանի ճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10մ: Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքներում բուք, մերկասառույց և մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50մ: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման… Read more »

Երբևիցե մասնակցածս դասընթացներից սա ամենատարբերվողն է․ ՔՀԿ ներկայացուցիչը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվող ծրագրի մասին

Հայաստանի յոթ մարզերից 15 ՔՀԿ ներկայացուցիչները ներկայացնում էին (ՔՀԿ) ներկայացուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացի առավելությունների ու թերացումների մասին։

Դեկտեմբերի 6-ին՝ երեկոյան ժամերից, Հայաստանի ողջ տարածքում կտեղա ձյուն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին ժամը 17:10-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Դեկտեմբերի 6-ի ցերեկը հանրապետության տարածքում կսկսվեն տեղումներ, տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում կլինեն ձյան, հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 6-ին՝ երեկոյան ժամերից, Հայաստանի ողջ տարածքում կտեղա ձյուն։ Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի… Read more »

Երևանի հ. 70 մանկապարտեզըվերաբացվել է. այն կկրի «Լապտերիկ» անվանումը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին ներկա է գտնվել Երևանի հ. 70 մանկապարտեզի վերաբացման արարողությանը, որն այսուհետ կկրի «Լապտերիկ» անվանումը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Հաղորդագրության մեջ ասվում է. «Շուրջ 30 տարվա պատմություն ունեցող նախակրթարանը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել և այսօր բոլորովին նոր… Read more »

9,2 տոկոս եկամուտների աճ՝ 10 ամսում. ՊԵԿ-ը ամփոփում է տարին

Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը 2017 թվականի 10 ամսում ապահովել է շուրջ 436.6 մլրդ դրամ հարկային եկամուտ, ինչը մոտ 36.8 մլրդ դրամով կամ 9,2 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 2016թ. 10 ամիսների ընթացքում հարկային գերավճարներն… Read more »

«Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել 16 տարի հետախուզվող կին

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 29-ին, ժամը 5.30-ին, Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել Կրասնոդար-Գյումրի չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 46-ամյա Լուիզա Զ.-ն։ Նա 2001թ. նոյեմբերի 1-ից բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով: Իրավաբան.net

10 տարում ՀՀ-ում ավտովթարներից մահացել է 3490 մարդ

ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր ոստիկանությունից ստացա Հայաստանում հաշվառված զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը: Ի՞նչ մտքեր կան ու ի՞նչ անել: 2007թ.-ին 1943 ՃՏՊ, զոհվել է 371, վիրավորվել՝ 2720-ը, 2008թ.-ին` 2202 ՃՏՊ, զոհվել է 407, վիրավորվել՝ 3125-ը, 2009թ.-ին` 2002 ՃՏՊ, զոհվել է 325, վիրավորվել՝ 2753-ը, 2010թ.-ին` 1974 ՃՏՊ, զոհվել է… Read more »

Արման Թաթոյանը Մոսկվայում մասնակցել է միջազգային համաժողովի

Դեկտեմբերի 6-ին Մոսկվայում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը  մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները եվրասիական հարթությունում. օմբուդսմանների լավագույն փորձի փոխանակում» խորագրով համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:  Համաժողովին մասնակցել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի Իսլամական Հանրապետության և մի շարք այլ երկրների օմբուդսմաններ, ինչպես նաև միջազգային և դիվանագիտական կառույցների, գիտական հաստատությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Համաժողովի ընթացքում Արման Թաթոյանը հանդես է եկել… Read more »