Daily Archives: Երեքշաբթի, Դեկտեմբեր 5, 2017

Մոսկվայում կնշեն Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-րդ տարեդարձը

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները դեկտեմբերի 5-ին ՌԴ-ում` Մոսկվայում, կմասնակցեն Խորհրդային միության մարշալ, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություններին: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները Մոսկվայում կմասնակցեն նաև դեկտեմբերի 7-ից 8-ը կայանալիք ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ստեղծման 185 ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: Իրավաբան.net

Քաղաքապետարանը կծախսի 54 միլիոն դրամ՝ ամանորի նախապատրաստական աշխատանքների համար

Ամանորի միջոցառումների կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը կծախսի 54 միլիոն դրամ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Նրա խոսքով՝ սա նախորդ բոլոր տարիներին հաստատված կայուն թիվ է, բացի 2016 թվականից. «Ավելի մեծ միջոցներ տրամադրվեցին սոցիալապես անապահով խավին՝ պայմանվորված ապրիլյան պատերազմով»: Արամ Սուքիասյանը նաև նշեց, որ Հանրապետության հրապարակի… Read more »

23 հազար ընտանիք պարենային փաթեթներ կստանան

Ամանորի կապակցությամբ 23 հազար ընտանիքների կտրամադրվեն պարենային փաթեթներ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանկ ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Տեղակալի խոսքով՝ պարենային փաթեթները կտրամադրվեն սիրիահայ, հաշմանդամություն ունեցող անձանց, զինծառայողների և սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված ընտանիքներին, որոնք քաղաքապետարանի  սոցիալական վարչության բազայում առկա են: «Նաև շուրջ 40 հազար մանուկներ կստանան քաղցրավենիքի փաթեթներ,… Read more »

Բռնաբարություն Սյունիքի մարզում. մեղադրանք է առաջադրվել 40-ամյա տղամարդուն

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային  քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Սյունիքի մարզի բնակիչ՝ ծնված 1977թ.:

ԵԱՀԿ պատվիրակության Հայաստան այցի ծախսերը կհոգա ՀՀ-ն

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել, որի համաձայն ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Գիսլադոտիրի գլխավորած պատվիրակության՝ 2017 թվականի նոյեմբերի 19-22-ը Հայաստանի Հանրապետություն այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը` 337.5 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար… Read more »

Թալինի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50մ

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50մ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն… Read more »

Հարկ վճարողների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների գինը վճարվելու է ամբողջությամբ և միանվագ. ՊԵԿ

Ինչպես հայտնի է ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի թիվ 861-Ն որոշմամբ, որն ուժի մեջ է մտել օգոստոսի 12-ին, սահմանվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների տրամադրման նոր կարգ: Այս մասին հայտնում է պետական եկամուտների կոմիտեն: Մասնավորապես նախատեսվել է, որ. -Սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին հսկիչ-դրամարկղային մեքենաները տրամադրվելու են անհատույց օգտագործման իրավունքով. – ավելացված… Read more »

Մի շարք տարածքներում լույս չի լինի

10։00-11։00 Լուսակունք, Խաչաղբյուր, Վանեվան, Տորֆավան, Գեղաքար գյուղերը, Լուսակունքի ՀՕՊ զորամասը, «Գոգա-Սեդա», «Անուշ-Քնար» գազալցակայանները, «Շին-5» ՍՊԸ-ն, «Վիվասել-ՄՏՍ», «ԱրմենՏել» ընկերությունների բջջային կայանները,

Մեկուկես օր ջուր չի լինի Երևանում և Լոռու մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 5-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի՝ 1․ Շենգավիթ վարչական շրջանի` Արտաշատի խճուղու 1-ից-7 հասցեների և 1-ին նրբանցքի արտադրական ձեռնարկությունների, ջերմոցային տնտեսությունների, «Նաիրիտ» գործարանի,    2․ Էրեբունի վարչական շրջանի` Արցախի պողոտայի, Երկաթուղայինների 1-ից-9 փողոցների, Աճեմյան փող․ 1-ին և 2-րդ նրբանցքների, Գ․ Նժդեհ փող․58 հասցեի, Երկաթգծի կայարանի… Read more »

Հայաստանը 2018թ. կստանձնի ՍԾՏՀԿ նախագահություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 4-ին ընդունեց Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության Մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսին։ Հանդիպման ընթացքում նշվեց, որ Հայաստանը 2018 թվականին ստանձնելու է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը: «Սա շատ կարևոր պահ է մեր կազմակերպության համար: Վստահ եմ, որ Հայաստանի նախագահության ընթացքում ևս կազմակերպության աշխատանքները… Read more »