Daily Archives: Երեքշաբթի, Դեկտեմբեր 5, 2017

ՀՀ-ում աղքատության մակարդակը կազմել է 29.4%, այսինքն՝ 10 բնակչից մոտ 3-ը աղքատ է

2016թ.-ին աղքատության վերին, ստորին և պարենային գիծը մեկ ամսվա համար եղել է համապատասխանաբար 40 867 դրամ (կամ 85.1 ԱՄՆ դոլար), 33 418 դրամ (կամ 69.5 ԱՄՆ դոլար) և 23 313 դրամ (կամ 48.5 ԱՄՆ դոլար): Այս մասին ներկայացված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցում: Զեկույցում այն տնային տնտեսությունները, որոնք հայտնել են… Read more »

ՔԿՀ աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ՔԿՀ ներկրելու փորձի փաստով գործ է հարուցվել

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցն օժանդակել է նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի կողմից առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձին: Այսպես, նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների… Read more »

Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը աշխատանքից ազատման դիմում  է ներկայացրել

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը  աշխատանքից ազատման դիմում  է ներկայացրել: Այս մասին այսօր Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ «Հայկազ Բաղմանյանը զեկուցագիր է ներկայացրել զորացրվելու մասին՝ իմ հորդորով»,- ասաց Վիգեն Սարգսյանը: Հայկազ Բաղմանյանին աշխատանքից ազատելու հիմքը՝ նախարարի խոսքով՝ աշխատանքային մի շարք պարտականությունների չկատարումն է»: Հիշեցնենք, որ Գլխավոր շտաբի պետերին նշանակում և աշխատանքից ազատում… Read more »

Նաիրիի բաժնի պետ Կարապետ Մանուկյանը ազատվել է աշխատանքից

Ոստիկանության պետ  Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Կարապետ Մանուկյանը: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։ Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Նաիրիի բաժնի պետ է նշանակվել Ոստիկանության փոխգնդապետ Պավլիկ Օրդյանը` ազատվելով Ոստիկանութան Դավիթաշենի բաժանմունքի պետի պաշտոնից: Դավիթաշենի… Read more »

Վիեննայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

Դեկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վիեննա՝ մասնակցելու դեկտեմբերի 7-8-ը կայանալիք Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ–ից, ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների հետ։ Դեկտեմբերի 6-ին Վիեննայում նախարար Նալբանդյանը հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի… Read more »

Կրակի միջոցով անտառներ վնասելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Բնապահպանական իրավախախտումների դեմ արդյունավետ պայքարելու, այդ ոլորտում կոռուպցիոն դրսևորումները բացառելու և պետության օրինական շահերին պատճառված վնասը վերականգնելու նպատակով 2017 թվականի նոյեմբերի  13-ին Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ համապատասխան գրություն է հասցեագրվել ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն՝ տեղեկատվություն տրամադրելու 2017թ. ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն մասնաճյուղի Սպիտակի… Read more »

Դեկտեմբերի 8-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում, 7-ի երեկոյան ժամերին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ի գիշերը, 8-ի գիշերը, 9-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 6-ի օրվա երկրորդ կեսից մինչև 7-ի օրվա երկրորդ կեսը, 8-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում, 7-ի երեկոյան ժամերին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 6-ին լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, 7-ին հանրապետության ողջ… Read more »

Նախաբացթողումային հսկողության դիտակետում մաքսային կանոնների խախտման փորձերն են

Խիստ, միաժամանակ աննկատ հսկողություն. Հայաստանի Հանրապետության սահմանը հատող յուրաքանչյուր քաղաքացի կամ բեռնատար գտնվում է պետական եկամուտների կոմիտեի դիտակետում: Հենց սահմանից էլ սկսվում է նախաբացթողումային հսկողությունը: Կառավարության կողմից կոմիտեի առջև դրված խնդիրներից է՝ սահմանահատումը դարձնել պարզ, արագ, քաղաքակիրթ և հաճելի գործընթաց: Կարևորելով մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխումը, կոմիտեի ղեկավարի հանձնարարականով, համակարգը համալրվում է նոր մոտեցումներով աշխատելու… Read more »

Կաշառք ստանալու և կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել են 4 անձինք, այդ թվում` ՀՀ բնապահպանության նախարարության նախկին պաշտոնյան

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, կաշառք տալու և ծառերի ապօրինի հատման դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված լայնածավալ քննչական-դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաները խմբով՝ նախնական համաձայնությամբ կաշառք են ստացել` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում ապօրինի… Read more »

Ոսկե հուշամեդալ թիվ 118 ավագ դպրոցի վաստակաշատ մանկավարժներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցի մանկավարժներ Հերիքնազ Կարապետյանն ու Վաչիկ Շահնազարյանը պարգևատրվել են նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»՝ մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ներդրած մեծ ավանդի, երկարամյա մանկավարժական գործունեության և անբասիր աշխատանքի համար: Պարգևները հանձնել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Շնորհավորելով պարգևներ… Read more »