Daily Archives: Երեքշաբթի, Դեկտեմբեր 5, 2017

Ո՞րն է պաշտոնապես համարվում անձի բնակության մշտական վայրի հասցեն

Եթե անձը ամիսներ կամ տարիներ շարունակ բնակվում է օտարերկրյա պետությունում, սակայն հաշվառված է ՀՀ որևէ հասցեում, նրա մշտական բնակության վայրի հասցեն ՀՀ օրենսդրության համաձայն համարվում է ՀՀ բնակության վայրի հասցեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում իրազեկում է Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: Նա նաև ավելացնում է. «Նույնիսկ եթե անձը ՀՀ քաղաքացիությունից բացի ունի այլ… Read more »

Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 6-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Սայաթ-Նովայի, Շահումյան, Երևանյան, Մյասնիկյան, Աբովյան, Արարատյան, Սահմանապահների, Հանրապետության, Չարենցի, Նալբանդյան, Հ․ Ավետիսյան, Բաղրամյան, Եղոյան փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 05.12.2017թ. Իրավաբան.net

Տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը, որը նախագահում էր կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Թևան Պողոսյանը։ Նիստի օրակարգում երկու հարց էր։ Առաջինը վերաբերում էր 2017 թվականի դեկտեմբերի 4-ին կայացած ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի արդյունքների ներկայացմանն ու քննարկմանը։ Մյուս հարցը վերաբերում էր «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի ժամանակավոր հանձնաժողովի կողմից ներկայացված հակակոռուպցիոն… Read more »

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ԿԲ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կազմել է 484.66 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.32 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 650.75 դրամ (աճել է 0.23 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 574.52 դրամ (աճել է 0.33 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.26 դրամ (աճել… Read more »

ԿԲ-ն սահմանաել է տարադրամի փոխարժեքը

ՀՀ Կենտրոնական բանկից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ դեկտեմբերի 5-ի տվյալներով,  ԱՄՆ  դոլարի փոխարժեքը բարձրացել է 0.32 դրամով՝ դառնալով՝ 484.66 դրամ, եվրոյի փոխարժեքը բարձրացել է 0.33 դրամով՝ դառնալով՝ 574.52 դրամ, ռուբլու փոխարժեքը բարձրացել է 0.04 դրամով, դառնալով՝ 8.26 դրամ: Իրավաբան.net

3.6 մլն դրամ վճարելով պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձը կխուսափի քրեական պատասխանատվությունից

Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ԱԺ-ում ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանն ասաց, որ 2019թ.-ից հետո «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը հանվելու է իրավական դաշտից: Այսինքն սա վերջին հնարավորությունն է, որ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած ՀՀ քաղաքացիները կարող են մինչև 2019թ…. Read more »

Գարդասիլ պատվաստանյութը Հայաստան ներկրվելուց առաջ լաբորատոր փորձաքննություն է անցել Նիդեռլանդներում. ԱՆ

Եվրոպական այս երկրում ոլորտը կանոնակարգող մարմնի՝ Հանրային առողջության և շրջակա միջավայրի ազգային ինստիտուտի կողմից կատարվել է պատվաստանյութի արտադրության ամփոփիչ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը… Read more »