Daily Archives: Երկուշաբթի, Դեկտեմբեր 4, 2017

Լույսերով զարդարված տոնածառը կարող է բռնկվել և մոխրանալ վայրկյանների ընթացքում

Բրիտանական Independent պարբերականն անդրադարձել է տոնածառների լույսերով զարդարանքների հետևանքով բռնկված հրդեհների և դրանց հետևանքով մարդկային զոհերի ու վիրավորների հարցին։ Հրապարկված տեսանյութում երևում է, թե ինչպես է Ամանորի տոնածառը վայրկյանների ընթացքում մոխրանում։ Չոր ծառն ավելի արագ է այրվում, քան թերթը։ 2010-2012 թվականների ընթացքում տոնածառի բռնկման 200 դեպք է եղել, որոնց հետևանքով 10 մարդ մահացել է, 20… Read more »

Փրկարարներն արջին տեղափոխեցին կենդանաբանական այգի

Դեկտեմբերի 4-ին, ժամը 09:08-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող ռեստորանային համալիրից արջին կենդանաբանական այգի տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն արջին տեղափոխել են կենդանաբանական այգի: Իրավաբան.net

Եվս մեկ ՃՈ տեսուչի մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար. վերջինս կալանավորվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության ավագ տեսուչ Տիգրան Խաչատրյանը, նախնական համաձայնության գալով մեկ այլ պաշտոնատար անձի` իր հետ ծառայություն իրականացնող ՃՈ ավագ տեսուչ Հայկազ Գրիգորյանի հետ, խմբով պահանջել և ստացել են կաշառք: Այսպես, ՃՈ տեսուչներ Տ. Խաչատրյանն ու Հ…. Read more »

Պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հետախուզվող անձը բերման է ենթարկվել

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները դեկտեմբերի 3-ին, ժամը 17.40-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1953 թ. ծնված Արա Մ.-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Նա հունիսի 21-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի… Read more »

Օդի ջերմաստիճանը 6-ի ցերեկը, 7-9-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին  հանրապետության ողջ տարածքում, 8-ի գիշերը  հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, 6-ին լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, 7-ին հանրապետության ողջ տարածքում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 6-ին,… Read more »

Հաշմանդամության 3-րդ կարգը չի վերանա

Հաշմանդամության 3-րդ կարգի վերացում չի նախատեսվում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը: Նրա խոսքով՝ պետությունը անդրադարձ կկատարի հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների բովանդակությանը: «1-ին խմբի հաշմանդամների համար նախատեսված է ծառայությունների այլ շրջանակ, քան  3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար, սակայն 3-րդ… Read more »

Քաղաքացիներին 600 հաշմանդամության սայլակների և 1100 լսողական սարքերի հավաստագրեր կտրամադրվեն

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին,  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և DEAFSKILLS միջազգային ասոցիացիայի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ պետական հավաստագրերի հիման վրա լսողական խնդիրներ ունեցող անձանց հասարակությանն ինտեգրելու ուղղությամբ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ այս հուշագիրը հնարավորություն կտա, որպեսզի լսողական խնդիրներ ունեցող անձինք իրենց հասարակության լիարժեք անդամ զգան: Եվ կարվի, առաջին հերթին, նրանց զբաղվածությունը ապահովելու… Read more »

2017թ. հունվար-սեպտեմբերին 53 ոլորտում հարկային եկամուտներն աճել են ավելի քան 50 մլրդ դրամով

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների շրջանում ոլորտային վերլուծությամբ 30 ոլորտում 18.2 մլրդ դրամ հարկային եկամուտների նվազում է արձանագրվել: Նվազել են, մասնավորապես, կապի, շինարարության, կառուցապատման, հրատարակչության և դեղերի ներմուծման ոլորտների հարկային եկամուտները: Փոխարենը 2016թ. 9 ամիսների համեմատ 2017թ. հունվար-սեպտեմբերին… Read more »

«Arriva» ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի միասնական երթուղային ցանցի ծրագրով

Դեսպանը նախարարին ներկայացրեց տրանսպորտային համակարգի շահագործման Չեխիայի օրինակելի փորձը և դրանում «Arriva» ընկերության ունեցած դերը և հույս հայտնեց, որ կարող է փոխշահավետ համագործակցություն ձևավորվել: