Daily Archives: Երկուշաբթի, Դեկտեմբեր 4, 2017

Թանձր մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է. ոստիկանություն

Ոստիկանության մամուլի խոսնակ Էդգար Ջանոյանը ֆեյսբության իր էջում գրել է. «Հարգելի վարորդներ, ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է, որ Մ-4՝ Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 27-րդ կմ-ի հատվածում(Չայնիի ոլորաններ) թանձր մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է. խնդրում ենք լինել ուշադիր, իսկ հնարավորության դեպքում ձեռնպահ մնալ նշված հատվածով երթևեկելուց»,-նշված է գրառման մեջ: Իրավաբան.net

Հաստատվել են Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների մրցույթի արդյունքները

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը: Քննարկվել են, մասնավորապես, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթի գնահատման արդյունքները: «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ տնօրենի… Read more »

7 խաչքարից կազմված հուշահամալիրի համար հատկացվել է շուրջ 16 մլն դրամ. Արարատ Միրզոյան

Ազգային ժողովի պատգամավոր Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բազմաթիվ ռադիոլսող բարեկամների պահանջով շարունակենք «Մի եղիր» շարքը։ Եվ այսպես․ Սա Արթուր Գրիշայի Սուվարյանն է։ Նա Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի գյուղապետն է արդեն 12 տարի։ Համայնքի ավագանու անդամներ Կարեն Սուվարյանի, Համբարձում Սուվարյանի և մյուսների օգնությամբ նա բազմաթիվ մեծամեծ գործեր է արել, որոնց արժե ավելի մանրամասն… Read more »

Դեկտեմբերի 7-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին հանրապետության ողջ տարածքում, 8-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, 6-ին լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝… Read more »

Պավել Չեպլակը նշանակվել է Հայաստանում Լեհաստանի դեսպան

Պավել Չեպլակը նշանակվել է Հայաստանում Լեհաստանի դեսպան: Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին Հայաստանում Լեհաստանի դեսպանին ներկայացրել է դեկտեմբերի 1-ի արարողության ժամանակ: Պավել Չեպլակը Լեհաստանի ԱԳՆ Եվրոպայի հարցերով դեպարտամենտում սկսել է աշխատել 1991 թվականին: Չեպլակը զբաղեցրել է Լատվիայում, ավելի ուշ Լիտվայում Լեհաստանի դեսպանի պաշտոնները: 2007-ից 2010 թվականներին եղել է Ղազախստանում Լեհաստանի դեսպանը: Իրավաբան.net

Հիմնադրվեց «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը

Կարեն Զադոյանը, կարևորելով ՔՀԿ-ների ցանցերի ստեղծումն ու դրանց գործունեությունը, օրինակ բերեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, որի գործունեության շնորհիվ հնարավոր դարձավ Հայաստանում քրեականացնել ապօրինի հարստացումը, ներդնել ազդարարների պաշտպանության համակարգը, ունենալ անկախ հակակոռուպցիոն մարմին և այլն:

Բոլոր վարչական շրջաններում ավարտվել են ձմռան նախապատրաստական աշխատանքները

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններում ավարտվել են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Անդրադառնալով առաջիկա օրերին կանխատեսված ձյան տեսքով տեղումներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության, բնապահպանության վարչություններին, 12 վարչական շրջանների ղեկավարներին, օպերատիվ շտաբին և «Սանիթեք» ընկերությանը հանձնարարել է միմյանց հետ համագործակցված իրականացնել ձյան մաքրման… Read more »

Բազմաբնակարան շուրջ 90 շենքերի տանիքներին կտեղադրվեն արևային վահանակներ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է շահագրգիռ կառույցներին և պոտենցիալ ներդրողներին քաղաքապետարանի կողմից մշակված ներդրումային փաթեթների ներկայացումը: Զեկուցվել է նաև, որ արդեն իսկ հստակեցված է ԵՄ կողմից «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում տրամադրվելիք դրամաշնորհի միջոցներով մայրաքաղաքում իրականացվող «Երևան՝… Read more »

Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանն այցելել են հանրապետության կենտրոնական եւ արեւելյան մասերում տեղակայված զորամասեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին դեկտեմբերի 4-ին այցելել է հանրապետության կենտրոնական և արևելյան մասերում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Նախագահները դիտել են զորավարժություններ, ներկա գտնվել մի շարք զորանոցների և այլ օբյեկտների բացման հանդիսավոր արարողություններին:… Read more »

Վաճառվող ձվի միջին գինը տատանվում է 65-70 դրամի սահմանում․ գյուղատնտեսության նախարարություն

Մասնագետների վերլուծություններով`  նոյեմբեր ամսին տեղական արտադրությունը նվազել է  2017 թվականին հայտարարված կարանտինով պայմանավորված ինկուբացիոն ձվի  ներկրումների անհնարինության պատճառով:

Էքստրասենսի սպանության գործով ամբաստանյալը ևս մեկ դատաբժշկական փորձաքննություն է պահանջում

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ, շարունակվեց էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի սպանության գործով դատական քննությունը: Հիշեցնենք, որ «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ «Քրեական օրենսգրքի» 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով` ավազակությամբ զուգորդված սպանություն կատարելու համար։ Ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանն ներկայացրեց իր… Read more »

Յուղաներկերում կապարի անթույլատրելի պարունակություն կա․ ՇՎՏՄ-ն արձագանքում է ահազանգին

«Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի», ինչպես նաեւ «Սպառողների միության», ՄԻՊ «Իրավագետ սերունդ», «Սպառողների խորհրդատվության կնետրոն» ՀԿ-ների, նաեւ՝ ՀՀ-ում հավատարմագրված լաբորատորիայի ներկայացուցիչներ։