Daily Archives: Երկուշաբթի, Դեկտեմբեր 4, 2017

Պետական ավարտական քննությունները կմեկնարկեն դեկտեմբերի 25-ից

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը այսօր, դեկտեմբերի 4-ին, նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է 2017-2018 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Հրամանի կատարման հսկողությունը վերապահվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին: Հրամանագրում նշված է. «Հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետև` Հաստատություն) 4-րդ և 9-րդ դասարաններում անցկացվում… Read more »

Հայաստանի ամերիկյան համալսարանում կրթական նոր ծրագիր մեկնարկեց 120 ՔՀԿ-ների համար

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, մեկնարկեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացը, որին մասնակցում է 15 ՔՀԿ ներկայացուցիչ՝ ՀՀ յոթ մարզից։ Դասընթացը ՔՀԿ-երի կարողությունների զարգացմանն ուղղված նոր կրթական հավաստագրային ծրագիր է, որն անց է կացվում Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Կրթական նոր ծրագիրն իրականացվելու է Եվրամիության կողմից ֆինանսավորող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում, որի նպատակը Հայաստանում… Read more »

Տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդին է ներկայացվել «Հակակոռուպցիոն մոնիթորինգի պլատֆորմ» կայքը, որտեղ տեղադրվել է Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ. հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիրը: Զեկուցվել է, որ կայքը հնարավորություն կտա հանրությանը վերահսկողություն իրականացնել հակակոռուպցիոն միջոցառումների նկատմամբ, հղել առցանց հարցումներ գերակա ոլորտների գործողություններն… Read more »

«Արծվի թևեր» արձանի մոտակա ձորում դի է հայտնաբերվել

Դեկտեմբերի 4-ին, ժամը 16:57-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» արձանի մոտակա ձորում, դի կա. ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները ձորից (մոտ 100 մ) դուրս են բերել 1959 թ. ծնված… Read more »

«Իմ սխալն այն է եղել, որ առողջական վիճակի վերաբերյալ փաստաթուղթն առանց նայելու կնքել եմ». ամաբաստանյալի աթոռին հայտնված բժիշկն իրեն մեղավոր է ճանաչել

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց վիրաբույժ, բժիշկ-փորձագետ Հայկ Խեչոյանի՝  պարտականությունները ոչ պատշաճ կատարելու  մեղադրանքի գործով դատական նիստը: Ամբաստանյալի պաշտպան Արտակ Ալոյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝  դատաքննությունն արագացված կարգով իրականացնելու վերաբերյալ, քանի որ ամբաստանյալն իրեն առաջադրված մեղադրանքն ընդունում է։  Ամբաստանյալ Հայկ Խեչոյանը  հաստատեց, որ իրեն բացատրվել են իր իրավունքները… Read more »

Նախագահին ներկայացրել են հայկական արտադրության նոր զինտեխնիկայի հնարավորությունները

Աշխատանքային այցով դեկտեմբերի 1-ին Արցախի Հանրապետություն այցելած Նախագահ Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում այսօր Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է «Ասպարեզ» ուսումնական կենտրոն, որտեղ նրանց ներկայացրել են հայկական արտադրության նոր զինտեխնիկայի մարտավարատեխնիկական բնութագրերը և նշանակությունը, որից հետո նախագահները դիտաշտարակից հետևել են դրանց կիրառման ընթացքին: ՀՀ Նախագահը խրախուսական նվերներ է հանձնել ծառայության մեջ… Read more »

Նվազել է եվրոյի և ռուբլու փոխարժեքը

ՀՀ Կենտրոնական բանկից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ դեկտեմբերի 4-ի տվյալներով,  ԱՄՆ  դոլարի փոխարժեքը բարձրացել է 0.13 դրամով՝ դառնալով՝ 484.34 դրամ, եվրոյի փոխարժեքը նվազել է 2.07 դրամով՝ դառնալով՝ 574.19 դրամ, ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով, դառնալով՝ 8.22 դրամ: Իրավաբան.net