Daily Archives: Կիրակի, Դեկտեմբեր 3, 2017

Ի՞նչ պատիժ է սահմանվում անձնագիրը կամ նույնականացման քարտը փչացնելու դեպքում

Անձնագիրը կամ նույնականացման քարտը դիտավորությամբ փչացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով: Այս մասին սահմնավում  է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 196-րդ հոդվածում: Իրավաբան.net

Ի՞նչ կենսագրություն ունի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահը

Վարդան Ալբերտի Աբրահամյանը Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է: Ծնվել է 1957 թվականին Գյումրի քաղաքում։ 1974 թվականից մինչև 1978 թվականը սովորել է Հայաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում։ 1985 թվականից մինչև 1990 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։ 1975 թվականից մինչև 1981 թվականն աշխատել է սպորտի բնագավառում։ 1982 թվականից մինչև 1996 թվականն… Read more »

Մերկասառույցի պատճառով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 01:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցից դեպի Նոր Նորքի 8-րդ զանգված տանող ավտոճանապարհին ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորի եզրին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան գտնվում է Հ.Ավետիսյան փողոցի թիվ 58 շենքի մոտակայքում:… Read more »

ԱԻՆ-ում տեսչական ստուգումները շարունակվում են

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարդկանց զգալի մասը չի անհանգստանում իր կացարանի և աշխատավայրի անվտանգության համար, անտարբեր է իր և հարազատների անվտանգության ու առողջության նկատմամբ: Հաճախ դրա մասին են վկայում շենք-շինություններից բացակայող կրակմարիչները, հրդեհային անվտանգության կանոնների չիմացությունը կամ դրանց չհետևելը: Նկատվում է նաև հասարակության կողմից հրդեհի և դրա վտանգավոր գործոնների իրական սպառնալիքի թերագնահատում: Հրդեհներից և… Read more »

Դեկտեմբերի 6-ին սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 8-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը  3-4-ը էապես չի փոխվի, 5-ի և 6-ի գիշերը կբարձարանա 4-5… Read more »

Ի՞նչ պատիժ է սահմանվում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը խախտելու դեպքում

Անձնական տվյալների հավաքման կամ ձայնագրման կամ մուտքագրման կամ համակարգման կամ կազմակերպման կամ ուղղման կամ պահպանման կամ օգտագործման կամ վերափոխման կամ վերականգնման կամ փոխանցման օրենքով սահմանված կարգը խախտելը, եթե տվյալ արարքը չի պարունակում հանցագործության հատկանիշներ` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով: Այս մասին ամրագրված է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.17… Read more »

Դեղին ծովում նավը բախվել է տանկերի. կա 13 զոհ

Դեղին ծովում Հարավային Կորեային պատկանող ձկնորսական նավը  բախվել է խոշոր տանկերի, որի արդյունքում մահացել է 13 մարդ: Այս մասին հայտնում է  yonhapnews.co.kr-ը: Նավերից մեկում գտնվել է 20 ուղևոր և աշխատակազմի 2 անդամ: Այն բախվել է 336 տոննայանոց Myeongjin-15 տանկերի, դեպքը պատահել է Յոնգհուն կղզու մոտակայքում: Վթարից հետո անհայտ կորած է համարվում 2 մարդ: Իրավաբան.net

Ի՞նչ կենսագրություն ունի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահը

Ռուբեն Վարդազարյանը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահն  է: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը: Ծնվել է 1967 թվականին Երևան քաղաքում։ 1984 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային ուսումնական բաժինը։ 1985 թվականից մինչև 1987 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։ 1991 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը և ստացել իրավագետի որակավորում։ 1991 թվականից… Read more »

Ե՞րբ կարող է վարչական տույժ նշանակվել

Վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի: Քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական գործը կարճելու դեպքում, բայց երբ խախտողի գործողություններում առկա են վարչական իրավախախտման նշաններ, վարչական տույժը կարող է նշանակվել քրեական… Read more »

Տարոն Մարգարյանը ուղերձ է հղել հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա առթիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուղերձ է հղել հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա առթիվ, որում, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ բարեկամներ, աշխարհն այսօր նշում է հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրը: Սա ևս մեկ առիթ է, որ անդրադառնանք մեր հաշմանդամություն ունեցող համաքաղաքացիներին և մեկ անգամ ևս վստահեցնենք, որ նրանք եղել և այսուհետ էլ լինելու են մեր հատուկ ուշադրության… Read more »

Նովոսիբիրսկում բնակելի տուն է այրվել. կա 5 զոհ

Նովոսիբիրսկի մարզի Ստոպնոյ գյուղում բնակելի տան հրդեհի հետևանքով մահացել է 5 երեխա: Այս մասին հայտնում է lenta.ru կայքը: Հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան, ծխի հոտը զգացել են հարևաններն ու շտապել դուրս, ինչից հետո հասկացել են, որ հարևանների բնակարանն այրվում է: Տան տերը հասցրել է դուրս փախնել շենքից, ավելի ուշ դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատներ: Տան ներսում… Read more »