Daily Archives: Կիրակի, Դեկտեմբեր 3, 2017

Մշակույթի նախարարությունից 2 ներկայացուցիչ կմեկնեն Սեուլ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին մասնակցելու համար

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել: «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանին 2017 թվականի նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 1-ը գործուղել Կորեայի Հանրապետություն (Սեուլ) և 2017 թվականի դեկտեմբերի 3-8-ը՝ Կորեայի Հանրապետություն (Ջեջու կղզի), իսկ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանին 2017 թվականի դեկտեմբերի 3-10-ը՝ Կորեայի… Read more »

Դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ից 7-ը  սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ… Read more »

Ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում

Դեկտեմբերի 3-ին, ժամը 17:24-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ամենափրկիչ սբ. մատուռ տանող ճանապարհին՝ գազալցակայանի մոտակայքում, Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Mitsubishi… Read more »

Անցակցված ստուգումների շուրջ 70 տոկոսում եղել են խախտումներ. Լևոն Խալիկյան

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը ներկայացրել է վերջին եռամսյակում կատարված ստուգումների արդյունքները: Անցկացված ստուգումների շուրջ 70 տոկոսում եղել են խախտումներ: Վարչապետի հանձնարարականով եղել են նաև ստուգումներ խաղալիքի շուկայում: Իրականացվել է թե՛ չափագիտական, թե՛ որակական վերահսկողություն: Քիչ են եղել չափագիտական խախտումները, սակայն եղել են որակական, մակնշման խախտումներ, որոնք հայտնաբերվել են… Read more »

Երևանում շտապօգնության ավտոմեքենան հայտնվել էր փակուղում

ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, դեկտեմբերի 3-ին, ժամը 07:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 66 շենքի մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան հայտնվել է փակուղում և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները շտապօգնության թիվ 06 բրիգադի «Ford Transit» մակնիշի 019 UN… Read more »

Բնակելի տանը հարակից տարածքում արկ է հայտնաբերվել

Դեկտեմբերի 3-ին, ժամը 12:12-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ներքին Վաչագան թաղամասի թիվ 18 տանը հարակից տարածքում արկ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը : Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի վայրում է գտնվել ՊՆ N զորամասի ինժեներ, մայոր Ղ.-ը: Պարզվել… Read more »

Ինչպե՞ս կարող են դատական սխալներից տուժածները վերականգնել իրենց իրավունքները

Արդարացվածն իր իրավունքների վերականգնման, այդ թվում` քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից իրեն պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի: Այս մասին ամրագրված է քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածում: Պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի նաև յուրաքանչյուր անձ, ով քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից անօրինական ենթարկվել է հարկադրանքի միջոցների: Քրեական վարույթն իրականացնող մարմինները պարտավոր են իրականացնել… Read more »

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ից 7-ը  սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ… Read more »

10 տարի անընդմեջ որևէ անշարժ գույքի տիրապետելու դեպքում դուք կարող եք դառնալ դրա սեփականատերը

Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն): Այս մասին ամրագրված է ՀՀ քաղաաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածում: Ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել միայն տիրազուրկ անշարժ գույքի… Read more »

Առանց նույնականացման քարտի կամ անձնագրի աշխատանքի ընդունելը արգելված է

Գործատուի կողմից առանց նույնականացման քարտի կամ անձնագրի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն աշխատանքի ընդունելը` առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով: Այս մասին սահմանված է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 198-րդ հոդվածով: Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը` առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ`… Read more »

Գերմանիան կվճարի ներգաղթյալներին՝ հայրենիք վերադառնալու պայմանով

Գերմանիան կվճարի երկիր ժամանած այն ներգաղթյալներին, որոնք կհամաձայնվեն վերադառնալ հայրենիք: Այս մասին գրում է korrespondent.net կայքը: Գերմանիայի իշխանությունները արդեն վճարում են շուրջ 1200 եվրո 12 տարեկանից բարձր բոլոր փախստականներին, որոնք կամովին հրաժարվում են հետագայում Գերմանիայից ապաստան խնդրելու դիմումից: 600 եվրո էլ վճարվում է 12 տարեկանից ցածր երեխաների համար: Իրավաբան.net