Daily Archives: Շաբաթ, Դեկտեմբեր 2, 2017

Դեկտեմբերի 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը  2-4-ին էապես չի փոխվի, 5-ի և 6-ի գիշերը կբարձարանա 4-5 աստիճանով, 6-7-ի ցերեկը կնվազի 7-9 աստիճանով: Երևանում՝ Դեկտեմբերի 2-5-ը սպասվում է առանց… Read more »

Կրակել է էքսկավատորի ուղղությամբ

Դեկտեմբերի 1-ին, ժամը 17.45-ին, ոստիկանություն է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող կիսակառույց շենքի մոտ շինարարական աշխատանքներ են կատարվում, և մի քաղաքացի կրակել է էքսկավատորի վրա: Այս մասին մեզ հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ին, 1953 թ. ծնված Ս…. Read more »

Կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառքի միջնորդության կասկածանքով ձերբակալվել են երեք անձինք, այդ թվում` ոստիկանության աշխատակիցներ

ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառքի միջնորդության և կաշառք տալու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են երեք անձինք, այդ թվում` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցներ: Այսպես, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ Շ. Մակոյանը… Read more »

Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով  նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի,… Read more »

Հնարավոր ադրբեջանական կայք՝ հաքերային հարձակումների համար

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամենայն հավանականությամբ սա ադրբեջանցիների կողմից ստեղծված ծրագիր է՝ հայկական պրոֆիլները գողանալու համար։ Նույնսիկ, եթե սա ադրբեջանցիները չեն, կրկին հիշեցնեմ․ ֆեյսբուքում «գոսծիներ» (ձեր էջը մտած օգտատերերը) չկան, ձեր պրոֆիլը մտնողներին դուք իմանալ չեք կարող։ Ու պետք էլ չի»։ Նա նաև կցել է հնարավոր վտանագավոր կայքի պատկերը. Իրավաբան.net