Daily Archives: Շաբաթ, Դեկտեմբեր 2, 2017

Թափուր աշխատատեղեր՝ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք, որ աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում համայնքային ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներն անցկացվելու են Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտի 1) ժամանակացույցով նախատեսված օրերին` ժամը 10.00-ին։ Մրցույթին մասնակցել ցանկացողները համապատասխան պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների նկարագրին և մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներին կարող են ծանոթանալ Երևանի… Read more »

Հոր սպասնության կասկածանքով բերման է ենթարկվել որդին

«Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10-ն անց 45-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ գյուղի Դիլոյան փողոցի տներից մեկում տղամարդու դի կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մահացածը 70-ամյա Պետիկ Աբրահամյանն է: Դիակի զննությամբ՝ գլխին վնասվածքներ են հայտնաբերվել». ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։… Read more »

Իրազեկում կենսաթոշակների վճարի մասին. ՍԱՊԾ

Սոցիալական ապահովության պետական ծառայությունից տեղեկանում ենք, որ 2017թ. դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի դեկտեմբերի 5-ից: Իրավաբան.net

Ադրբեջանը շփման գծում հրադադարը խախտել է շուրջ 200 անգամ

Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1800 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, շփման գծի հյուսիս-արեւելյան հատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ… Read more »