Daily Archives: Ուրբաթ, Դեկտեմբեր 1, 2017

Ի՞նչ մթերքներ են արտահանվել Հայաստանից՝ նոյեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում

2017 թվականի նոյեմբերի 3-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ-ից արտահանված սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի ծավալներն է ներկայացնում սննդի անվտանգության պետական ծառայությունը: Արտադրանքի անվանումը Քանակը (կգ) Թարմ և չոր պտուղներ` 2030622 Թարմ և չոր բանջարեղեն` 587834 Միս-մսամթերք` 41097 Կաթ-կաթնամթերք` 168153 Ձուկ-ձկնամթերք` 60615 Կենդանի խեցգետին` 0 Այլ սննդամթերք` 153032 Իրավաբան.net

Վերելակի հորանը քաղաքացի է ընկել

Դեկտեմբերի 1-ին, ժամը 09:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացի փողոցի թիվ 30 շենքի վերելակի հորանը քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1954 թ. ծնված Ա. Ե.-ը շենքի առաջին հարկից ընկել է վերելակի հորանը: Փրկարարները… Read more »

Ռիսկային և ոչ ռիսկային հարկ վճարողներն իրացման և հարկերի աճ են արձանագրել

2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության կողմից ռիսկային գնահատված 401 հարկ վճարողների վճարած հարկային եկամուտը առանց դրոշմանիշային վճարի կազմել է 78.4 մլրդ դրամ, ինչը 11,1 մլրդ դրամով կամ 16.5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Իսկ ոչ ռիսկային գնահատված 687 հարկ վճարող 2016թ. 9 ամիսների համեմատ այս տարվա… Read more »

Հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական միջոցառումների շրջանակում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպք «Հայր և որդի Փաշայաններ» ՍՊԸ-ում: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Երևանում գործունեություն ծավալող այս ընկերության 15.11.2017թ. արտադրության «Տավարի կոտլետ» (38 կգ, պահման ժամկետը՝ 60 օր) նմուշը մանրէաբանական ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության 034/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Ծառայությունը կասեցրել է… Read more »

Երկրաշարժ Իրանում

Սույն թվականի դեկտեմբերի 1-ին, տեղական ժամանակով ժամը 06:32-ին (Գրինվիչի ժամանակով` 02:32-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 30.760 և արևելյան երկայնության 57.350 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Կերման քաղաքից 56 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ: ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել: Իրավաբան.net

ՀՀ ներմուծված և ՍԱՊԾ-ի կողմից զննված սննդամթերքի թվային տվյալները

2017 թվականի նոյեմբերի 3-ից նոյեմբերի 9-ը ՀՀ ներմուծված և ծառայության կողմից զննված և/կամ փորձաքննության ենթարկված սննդամթերքի վերաբերյալ թվային տվյալներ է ներկայացրել սննդի անվտանգության պետական ծառայությունը: Տվյալների համաձայն՝ Միս-մսամթերք` 433980կգ Կաթ-կաթնամթերք` 535508կգ Ձուկ-ձկնամթերք` 111691կգ Թռչնամիս` 863300կգ Պահածոյացված սննդամթերք` 606121կգ Հրուշակեղեն և հումք` 785260կգ Մանկական սնունդ` 0 Ալկոհոլային խմիչք` 1207054լ Ոչ ալկոհոլային խմիչք` 195358լ Բուսական յուղ և… Read more »

Բացահայտվել է վարկային կազմակերպությունում տեղի ունեցած ավազակային հարձակումը

Նոյեմբերի 28-ին, ժամը 18.40-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն «Varks.am» կազմակերպության Մաշտոցի պողոտայի մասնաճյուղից ահազանգ ստացվեց: Աշխատակցուհին հայտնեց, որ զինված մարդ է ներս մետել ու գումար հափշտակել: Պարզվեց, որ հարձակվողը եղել է գլխարկով, դեմքին՝ բժշկական դիմակ, ձեռքում էլ՝ ատրճանակի նմանվող առարկա: Նա մոտեցել էր պատուհաններից մեկին ու սպառնալով փող էր պահանջել: Աշխատակցուհին… Read more »

Լույս չի լինի՝ 6 ժամ

10։30-16։30 Նոր-Նորքի 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 20 շենքը և հարակից հանրային բաժանորդները,