Daily Archives: Ուրբաթ, Դեկտեմբեր 1, 2017

Հաջողություն կարող է ունենալ այն ծրագիրը, որի մաս են դառնում ոչ միայն քաղաքական ուժերը, այլ հանրությունն՝ իր գաղափարներով. ԱԺ-ում լսումներ են

ԵՄ-ՀՀ համաձայնագիրը Հայաստանին տրված հաջողության բանալի է, բայց որքանով կկարողանանք այդ բանալիով կատարել լրջագույն, խորքային բարեփոխումներ, արդեն կախված է մեզանից: Այս մասին այսօր Ազգային ժողովում ՀՀ –ԵՄ ընդլայնված և համապարփակ գործակցության համաձայնագրին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ կարևորն այն է, թե ինչ է տալու այս համաձայնագիրը… Read more »

ԵՏՀ փորձագետները ներկայացրել են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի հիմնական դրույթները

Նոյեմբերի 28-29-ը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել աշխատաժողով, որի ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետները ներկայացրել են 2016թ. դեկտեմբերի 26-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի հիմնական դրույթները: ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ին: «Նոր մաքսային օրենսգիրքը առավելագույնս համապատասխանեցվել է «Վերանայված Կիոտոյի Կոնվենցիայի» դրույթներին, արդյունքում բիզնեսի համար ստեղծվել են… Read more »

Հետախուզվում էր Մոսկվայի իրավապահների կողմից

Նոյեմբերի 30-ին, ժամը 11.40-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1976 թ. ծնված Օզո Ա.-ն, որը 2001թ. հուլիսի 13-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳՎ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 4-րդ մասի (թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերում, պահում, տեղափոխում, պատրաստում, վերամշակում) մեղադրանքով: Իրավաբան.net

ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Դեկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ, Սևան, Ճամբարակ քաղաքների և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի… Read more »

Հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար

Նոյեմբերի 30-ին, ժամը 8.00-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Աճառյան փողոցի 44 շենքից բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Արտյոմ Կ.-ն, որը նոյեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով: Իրավաբան.net

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը հանրապետությունում արձանագրված սպանության 1 և մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքերն էլ բացահայտվել են։ Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 2 դեպք։ Բացահայտվել է խարդախության 5, գողության և խուլիգանության 3-ական, ապօրինի ծառահատման 2, անձի առևանգման, յուրացման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման… Read more »

Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը հետաձգվել է

«Արմենիա» ավիաընկերության տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որ չվերթներից մեկը հետաձգվել է: «Վորոնեժում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով՝ «Արմավիա» ավիաընկերության RM 747/748 Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը հետաձգվել է: Լրացուցիչ տեղեկությունը կտրամադրենք նորություն լինելուն պես: Հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,-նշված է հրապարակման մեջ: Իրավաբան.net

Նորածին երեխայի անցանկալի լինելու դրդապատճառով նրան արտաքնոցի փոսի մեջ. մեղադրական եզրակացություն

Տավուշի մարզում նորածնի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է առաջադրվել նորածնի տատիկին: Ըստ մեղադրական եզրակացության՝ Հրածին Փ.-ն սեպտեմբերի 27-ին գիշերը Նորաշեն գյուղում գտնվող իրենց առանձնատան պատշգամբում աղջկա արտաամուսնական կապից հղիությունը թաքցնելու և նորածին երեխայի անցանկալի լինելու դրդապատճառով, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով դիտավորությամբ պարանոցի աջ և ձախ կողմնային երեսներից սեղմելու միջոցով մեխանիկական շնչահեղձության հասցնելով սպանել… Read more »

Սարի թաղում կատարված սպանությունը բացահայտվել է

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 13-ի սահմաններում, «շտապօգնության» ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սարի թաղի 18-րդ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։ Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել են, որ նշված տան բնակիչ 64-ամյա Գագիկ Հովհաննիսյանին սպանել են։ Դիակի զննությամբ հայտնաբերվել են սուր կտրող-ծակող առարկայով հասցված վնասվածքներ։ Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների… Read more »

Նախարարը ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Ողջունելով հյուրերին՝ նախարարն ընդգծել է ԵՆԲ-ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ հատկապես ճանապարհաշինության ոլորտում: Ներկայում նաև ԵՆԲ-ի աջակցությամբ է, որ ընթանում է շինարարություն Հայաստանի համար կարևորագույն Մ6 ավտոճանապարհին և «Հյուսիս-Հարավ… Read more »

Մեկնարկել են «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով լսումները. Ուղիղ

Ազգայի ժողովում այսօր՝ դեկտեմբերի 1-ին, մեկնարկել են «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով լսումները: Արտաքին հարաբերությունների եւ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ են տեղի ունենում «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով լսումները: Իրավաբան.net

Բրյուսելում քննարկվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը միջազգային փաստաթղթերի կազմման գործում

Նոյեմբերի 29-30-ը Բրյուսելում կայացել է Մարդու իրավունքների եվրոպական հաստատությունների գլխավոր ասամբլեան, որին մասնակցել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Բելգիայի մայրաքաղաքում կայացած երկօրյա համաժողովի ընթացքում մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող միջազգային կառույցների և ավելի քան քառասուն երկրների օմբուդսմանների ներկայացուցիչները քննարկել են  մարդու իրավունքների պաշտպանության առանձին ոլորտներում համագործակցության հնարավոր ձևաչափերին, փորձի փոխանակման հարցումփոխադարձ աջակցության, մարդու իրավունքների ոլորտում… Read more »