Daily Archives: Ուրբաթ, Դեկտեմբեր 1, 2017

Հասարակական կազմակերպության կանոնադրությունը չպետք է հակասի օրենքի դրույթներին. դասընթաց ՀԿ-ների համար

Կամավորների ներգրավման համար նոր օրենքի նախագծով որոշակի սահմանափակումներ կան հասարակական կազմակերպությունների համար, որոնցից մեկն էլ իր աշխատակազմի մինչև 5 տոկոսի համամասնությամբ, ինչը խնդիր կարող է հանդիսանալ փոքր կազմակերպությունների համար: 

Իրավագետիկ․Գիտության զարգացումը մեր երկրի փրկությունն է․․․

Խելացի և բարի Իրավագետիկը այս անգամ հետևել է տարկետման իրավունքի վերացման վերաբերյալ բողոքի ակցիաներին և իրադարձություններին։ Մեր հերոսի մտահոգություններին, ուրախություններին ու հետաքրքիր մտքերին կարող եք հետևել կայքի «Իրավաբանական խճանկար» բաժնում։ Նկարիչ՝ Հայկ Կարապետյան Մտահղացման հեղինակ՝ Աստղիկ Կարապետյան Համակարգչային աջակցություն՝ Ալեքսանդր Սարգսյան Իրավաբան.net  

Ռուսական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում խոշորամասշտաբ ծրագրերով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ռուսական «ВИС» շինարարական ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչներին։ Ընկերության փոխտնօրենը ներկայացրել է իրենց գործունեությունը, իրականացրած նախագծերը և ընդգծել, որ ունեն Հայաստանում խոշորամասշտաբ ծրագրեր իրականացնելու բավարար միջոցներ, փորձ և ցանկություն։ Կողմերը քննարկել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» հարավային մասում բարդ ենթակառուցվածքներ ընդգրկող հատվածի շինարարության մանրամասները։… Read more »

Petekamutner.am կայքում արդեն հասանելի է ներմուծված ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը

Ներմուծված ապրանքների մաքսային արժեքի և ծավալի մասին տեղեկատվությունն այսուհետ հասանելի է հանրությանը: Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2017թ. 10 ամիսների ընթացքում երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն: Հաշվի առնելով հանրային պահանջարկը՝ կոմիտեն դիմում է նորամուծության՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ ավելի մեծացնելով իրազեկման չափաբաժինը: Այսուհետ Petekamutner.am պաշտոնական կայքում ամեն ամիս հրապարակվելու է թարմացված… Read more »

Ի՞նչ է պատիժ է սահմանվում՝ ՀՀ-ում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի բնակվողների համար

Անձնագրային և վիզաների վարչության պետ մնացական Բիչախչյանը զգուշացնում է, որ Հայաստանում  առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի բնակվող անձինք կենթարկվեն տուգանքի: Իր ֆեյսբուքյան հրապարակման մեջ նա մասնավորապես գրել է. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված է 50.000-100.000 դրամ տուգանք այն օտարերկրացիների համար, ովքեր Հայաստանում բնակվում են առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի։ Հաշվի առնելով… Read more »

ՊՆ-ն չի պատրաստվում գաղտնազերծել զինծառայության սահմանափակումների վերաբերյալ ձեռնարկը

2017 թ. նոյեմբերի 30-ին ՀՀ Վարչական դատարանում զինծառայության սահմանափակումների վերաբերյալ ձեռնարկի պատճենն ստանալու պահանջով հայցի քննության շրջանակում պարզվեց, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը ձեռնարկը arlis.am համակարգում չի հրապարակել:  Այս մասին տեղեկանում ենք Հելսինկյան կոմիտեի Վանաձորի գրասենյակի մամուլի ծառայությունից:   Չնայած նախորդ դատական նիստի ընթացքում ՊՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ ձեռնարկը կգաղտնազերծվի և ՀՀ ՊՆ 04.08.2013թ. 410-Ն հրամանի հավելվածի տեսքով օգոստոսին հասանելի կլինի նաև arlis.am համակարգում:… Read more »

Ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր

Դեկտեմբերի 1-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև «Երևանի կոշտ թափոններ» ծրագրի շրջանակներում ստորագրվել է Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության տարածաշրջանային հիմնադրամի (E5P հիմնադրամ) միջոցներից 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագիրը: Այն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակը: Համաձայնագրի… Read more »