Monthly Archives: Դեկտեմբեր 2017

Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակները կաշխատեն հանգստյան եւ տոն օրերին

Beeline-ի հաճախորդները դեկտեմբերին՝ նախատոնական  շրջանում կկարողանան իրենց բոլոր հարցերով դիմել վաճառքի եւ սպասարկման գրասենյակներ նաեւ հանգստյան օրերին։ Մինչեւ Ամանոր Երեւանի եւ Հայաստանի խոշոր քաղաքների գրասենյակների գերակշիռ մասը բաց կլինի շաբաթ եւ կիրակի օրերին, որպեսզի բաժանորդները կարողանան նախապատրաստվել տոնական օրերին։ Բացի այդ, Երեւանի եւ մարզերի որոշ վաճառքի եւ սպասարկման գրասենյակներ կաշխատեն նաեւ տոն օրերին՝ 2018 թ․հունվարի… Read more »

Ավտոճանապարհները սպասարկվում են շուրջօրյա հերթապահությամբ

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային սպասարկումը մեկնարկել է նոյեմբերի 15-ին: Սակայն միայն նախորդ շաբաթվանից ձյան տեղումներն ընդգրկեցին հանրապետության ողջ տարածքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այս օրերին գործուղվել են տարբեր ուղղություններով` հետևելու ճանշինների պատրաստվածությանն ու աշխատանքին։ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանի ուղեկցությամբ մեր… Read more »

Պարզեցվել են մայրաքաղաքում շինարարություն ծավալելու և թույլտվություն ստանալու ընթացակարգերը

Վերջին տարիներին մեծ ծավալի աշխատանքներ են իրականացրել մայրաքաղաքում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը պարզեցնելու ուղղությամբ: Մասնավորապես, շինթույլտվություն ստանալու նպատակով քաղաքացիները դիմում են քաղաքապետարանում և 12 վարչական շրջաններում գործող «Մեկ պատուհան» գրասենյակներ: «Մեկ պատուհան» գրասենյակներում փակցված, իսկ Երևանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքում տեղադրված են այդ գործընթացը նկարագրող ուղեցույցներ և նմուշներ՝ ըստ համապատասխան ընթացակարգերի: Այս մասին տեղեկացնում են Երևանի… Read more »

3 քաղաքացի մինչև 2020 թվականի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կստանան

 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը կառավարության հավանությանն է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում  պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ՝ Ալբերտ Հրաչյայի Մնացականյանին (ծնված` 1999 թվականի սեպտեմբերի 9-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Խանջյան 27), Ռուբեն Աշոտի Փիլումյանին (ծնված` 1997 թվականի նոյեմբերի 15-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Խանջյան 27), Արմեն… Read more »

ԱԺ-ն ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը: Կողմ քվեարկեց 75, դեմ՝ 12, ձեռնպահ՝ 8 պատգամավոր։ Այս մասին գրում է արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը։ Իրավաբան.net

ԱՊՊԱ-ն օն-լայն՝ նաև ինքնասպասարկման տերմինալների միջոցով

Հիշեցնում ենք, որ ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքման հնարավորությունը ներդրվել է սույն թվականի նոյեմբերի 1-ից: Գործընթացը բավական պարզ է և հարմար, հնարավոր է իրականացնել առավելագույնը 3-ից 4 րոպեի ընթացքում՝ վճարելով նախատեսվածից 5%-ով ավելի ցածր ապահովագրավճար:

ԱԺ-ում քննարկվում է «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը նշեց, որ միանշանակ օրենքը խրախուսում է արտահանումը և արտահանող կազմակերպությունների մոտ շրջանառվող միջոցների արագ հետվերադարձ է ապահովում:

9 քաղաքացու պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կառավարության համաձայնությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով ՀՀ 9 քաղաքացու պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին: 1.Հարություն Հայկի Ասատրյանը /ծնված11.1998թ./ սովորում է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոց ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանում: 2017թ. նոյեմբերի 22-ին կլրանա նրա 19 տարին: Մեկ տարի արտերկրում գտնվելու պատճառով ուսումնառության ավարտը ուշացել… Read more »