Monthly Archives: Նոյեմբեր 2017

150-300 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտահարկը 26 տոկոս դարձնելու վերաբերյալ օրինագիծը կներկայացվի կառավարությանը

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության վաղվա նիստին գործադիրի  ներկայացնելու է Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու օրինագիծ, որը ներկայացրել են ԱԺ պատգամավորների կողմից։ ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված նախագծում նշվում է, որ 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» հոդված 150-ի համաձայն՝ մինչեւ 150 հազար դրամ ամսական եկամուտ ստացող ֆիզիկական անձանց համար սահմանվում է եկամտային… Read more »

Մեղրիի մաքսակետում բեռնատարի թաքստոցից հայտնաբերվել է շուրջ 105 կգ «հերոին» տեսակի թմրանյութ

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում Մեղրիի մաքսակետում կանխվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 105 կգ «հերոին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն: Ռենտգեն զննության է ենթարկվել Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացի Ֆերդի Օզդեմիրիի վարած, Վրաստանում գրանցված «Օմերտրանսպորտ» ՍՊԸ-ին  պատկանող «DAF» մակնիշի  սառնարանային բեռնատարը, որն այնուհետև մաքսային ուժեղացված հսկողության… Read more »

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով

ԱԻՆ «հիդրոմետ»-ից հայտնում են, որ  Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 2-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, 6-ին  շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: 2-ի ցերեկը, 3-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում` Նոյեմբերի 2-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ,… Read more »

ԱՊՊԱ-ն նաև on-line՝ 5%-ով ցածր ապահովագրավճարով

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից տեղեկացնում են, որ այսուհետ ցանկացած ապահովագրական ընկերության հետ ԱՊՊԱ պայմանագրեր կարող եք կնքել նաև առցանց (on-line) եղանակով և այդ տարբերակով ԱՊՊԱ պայմանագրի կնքման դեպքում կվճարեք սահմանվածից 5% ցածր ապահովագրավճար: Ընդ որում՝ ԱՊՊԱ պայմանագրի on-line կնքումը պարզ գործընթաց է և տևում է առավելագույնը 3-ից 4 րոպե, ԱՊՊԱ պայմանագրի on-line կնքման վճարումն իրականացվում է պայմանագրի… Read more »

Անտառապետին ձերբակալելու որոշում է կայացվել. հայտնի է նաև հատումների ցուցում տված անձի ինքնությունը

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում որոշում է կայացվել ձերբակալել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սպիտակի անտառպետության անտառապետին: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։ Լոռու մարզի դատախազությունում հոկտեմբերի 24-ին Սպիտակի անտառպետության տարածքում ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է… Read more »

Առողջապահության նախարարությունը դատապարտում է բուժաշխատողի հանդեպ բռնությունը

ՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է հոկտեմբերի 29-ին Երևանի շտապօգնության «Արաբկիր» ենթակայանի կանչի մեկնած բրիգադի և «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում բժիշկների հանդեպ բռնության դրսևորման փաստերը: Ցանկացած բռնություն ինքնին անընդունելի է, հատկապես, երբ ձեռք է բարձրացվում բուժաշխատողի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունն անհրաժեշտ է հենց իրեն կամ կարող է պետք լինել մեկ ուրիշին: Նման մերժելի արարքները բարոյական մեծ վնաս են… Read more »

Ավոտվթարի հետևանքով մահացել է 23-ամյա ամերիկուհին

Հոկտեմբերի 31-ին, ժամը 21:49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր» արձանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ,  վարորդն ավտոմեքենայում արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր են մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի… Read more »

Հաստատվել է կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը

Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 31-ին նոր որոշում է ընդունել, որով հաստատել է կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը։ Խորհուրդը նախագահելու է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ Խորհդրի կազմն՝ այստեղ։ Իրավաբան.net

Մեղրիում այսօր 10 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 1-ին ժամը 09.00-19.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Իրավաբան.net

Արտակ Սահակյանը նշանակվել է ՊԵԿ աշխատակազմի ղեկավար

Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 31-ին նոր որոշում է ընդունել․ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21–րդ և 34-րդ հոդվածի 3-րդ կետերով՝ Արտակ Սահակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավար»։ Իրավաբան.net