Monthly Archives: Նոյեմբեր 2017

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի և 2-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 30-ին՝ կեսօրից հետո, սպասվում է տեղումների դադար: Դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի և 2-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 3-4-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 29-ի օրվա երկրորդ կեսին,… Read more »

Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը անվանակոչվեց Լեոնիդ Ազգալդյանի անունով

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է կատարել. «Հարգելի գործընկերներ, ավագանու այսօրվա նիստին ևս մեկ բան պարզ դարձավ: Երկիր Ծիրանի խմբակցությունից դուրս եկած երկու ավագանու անդամները կողմ քվեարկեցին Լեոնիդ Ազգալդյանի անունով չորրորդական փողոց անվանակոչելու ՀՀԿ նախաձեռնությանը՝ դեմ լինելով ԵԼՔ խմբակցության նախաձեռնությանը Լենինգրադյան փողոցը Ազգալդյանի անունով անվանակոչելու նախաձեռնությանը: Այսպիսով երկու անկախ… Read more »

Ոստիկանությունն իրավասու է հավաքելու մասնավոր կյանքի գաղտնիք կազմող տեղեկություններ

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կառավարության հավանությանն է  ներկայացրել «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի ընդունումը պայմանավորված է հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, ինչպես նաև հասարակական կարգի պահպանությունն, այդ թվում` ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ օգտագործելու` ոստիկանության լիազորությունների պոզիտիվ ամրագրման անհրաժեշտությամբ: Ոստիկանությունն իր խնդիրներն… Read more »

Մայրաքաղաքում կտեղադրվեն նոր հուշատախտակներ

Երևանի ավագանու նոյեմբերի 29-ի նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները քննարկել և հավանություն են տվել ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի և ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Հովհաննիսյանի, պետական գործիչ, գիտնական, պրոֆեսոր Սեմյոն Հախումյանի, ՀՀ ժողովրդական նկարիչ Սլավիկ Պարոնյանի, ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Ավդալբեկյանի, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ-մանկաբույժ Իզաբելլա Դավթյանի հիշատակը հավերժացնող… Read more »

Երևանը կունենա Մոնթե Մելքոնյանի անվան փողոց

Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստում հաստատվեց Երևանում Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհահատվածն Մոնթե Մելքոնյանի անունով անվանափոխելու մասին  որոշման նախագիծը։ Նածագծի վերաբերյալ ելույթով հանդես եկավ «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ով նշեց, որ իրենց համար կարևոր էր, որ քննարկումների արդյունքը դրական է և նախագիծը հավանության արժանացավ: Դավիթ Խաժակյանը նշեց, թե «Ելք» խմբակցությունը, եթե անվանակոչումների… Read more »

Հայաստանը գտնվում է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության տակ. Գագիկ Սուրենյան

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանը գտնվում է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության տակ: ՆՐա խոսքով՝ ցիկլոնի ազդեցության ուժը թույլ է. «Ներկա պահին շրջանների մեծ մասում առկա են տեղումներ: Շիրակում, Կոտայքում, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններոււմ տեղումները հիմնականում ձյան տեսքով են: Վաղը երեկոյան ցիկլոնը դուրս կգա… Read more »

Նախկին ավագ դատախազին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար. վերջինս կալանավորվել է

Հիշյալ գործով պարզվել է, որ 40.000 ԱՄՆ դոլար վարկ ստանալու համար ՀՀ քաղաքացի Սերգեյ Ափոյանի կողմից կեղծ սեփականության վկայական ներկայացնելու վերաբերյալ հաղորդմանն

Ձորափի փողոցը անվանափոխվեց

Երևանու ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստում հաստատվեց Երևանում Հնդկաստանի փողոց անվանակոչելու մասին որոշման նախագիծը։ Այսպիսով, Կենտրոն վարչական շրջանի Ձորափի փողոցի՝ Պարոնյան փողոցից մինչև Ուրուգվայի հրապարակ ընկած հատվածը կվերանվանվի՝ Հնդկաստանի փողոց։ Իրավաբան.net  

Վարչապետը նոր որոշում է ստորագրել՝ միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել: Որոշման մեջ ասվում է. «Ստեղծել Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում Հայաստանի Հանրապետության դիրքի բարելավման աշխատանքները համակարգող միջգերատեսչական աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի»,-նշված է որոշման մեջ: Իրավաբան.net

Զոհված 4 զինծառայողի ընտանիքի և 1 զինհաշմանդամի 10-ական միլիոն դրամ հատուցում է տրվել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սեպտեմբերից մինչեւ օրս փոխհատուցում է տվել զոհված 4 զինծառայողի ընտանիքի անդամներին եւ առաջին կարգի հաշմանդամություն ստացած 1 զինծառայողի: Հիմնադրամի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը նոյեմբերի 9-ի որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցում մեկ առաջին խմբի զինհաշմանդամ զինծառայողի: Նոյեմբերի 10-ին ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Թաթուլ Արամայիսի Հարութունյանի ընտանիքին է փոխանցվել միանվագ 10… Read more »