Monthly Archives: Նոյեմբեր 2017

Նախագահը Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ է նշանակել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Գևորգյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ…. Read more »

Արթուր Դավթյանը ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստին

Շարունակվում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: Նոյեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում ընթացող  ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 27-րդ նիստին, որի ընթացքում մասնակից երկրների դատախազությունների միջև տեղի է ունեցել փորձի փոխանակում թմրանյութերի և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությանը հակազդեցության, խոշտանգումների դեմ պայքարի, պատմամշակութային ժառանգության պաշտպանության և արժեքային շրջանառության… Read more »

Իսրայելյան փողոցից մինչև Հրազդանի կիրճ ընկած հատվածը անվանակոչվեց Սերգեյ Փարաջանովի անունով

Ավագանին հաստատել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Իսրայելյան փողոցից մինչև Հրազդանի կիրճ ընկած հատվածը (Ս. Փարաջանովի թանգարանի հարակից փողոց) Սերգեյ Փարաջանովի փողոց անվանակոչելու մասին նախագիծը: Իրավաբան.net

«Նոյ» ազգագրական թաղամասի ստեղծումը նպաստելու է մեր երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. ««Նոյ» ազգագրական թաղամասի ստեղծման ծրագիրն էապես նպաստելու է մեր քաղաքի ու երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։ Չորս յուրահատուկ նախագծերից վերջնական տարբերակի ընտրության հարցում կարևորում ենք նաև հանրային կարծիքը»,-նշված է գրառման մեջ։ Նշենք, որ աշխարհում ճանաչված 4 ընկերություններ նախագծել են «Նոյ» թաղամասի իրենց տարբերակները: Դրանք արդեն Հայաստանի զարգացման… Read more »

Ներկայացվել է «Հայաստանի թվային օրակարգ 2030» երկարաժամկետ ռազմավարության նախագիծը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային օրակարգին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: Ներկայացվել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից մշակված «Հայաստանի թվային օրակարգ 2030» երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթի նախագիծը: Նշվել է, որ Օրակարգի մշակման ընթացքում ուսումնասիրվել են 6 ուղղությամբ թվայնացման բարեփոխումների իրականացման հնարավորությունները՝ ենթակառուցվածքներ, թվային կառավարում,… Read more »

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 29-ին Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմատեխնիկական կոմիտեի հերթական նիստին: Իրավաբան.net

Տարեսկզբից խոշոր բիզնեսը 62.3 մլրդ դրամով կամ 16% ավելի հարկային եկամուտ է ապահովել

Խոշոր բիզնեսն ավելացրել է պետբյուջե վճարած հարկերը: Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների հարկային եկամուտները 2017թ. 10 ամիսներին 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել են գրեթե 37 մլրդ դրամով կամ 9,2%-ով: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնոթւյան հետ կապերի բաժինը: «Եթե նախորդ տարի ցուցանիշը մոտ 400 մլրդ դրամ… Read more »

Հաագայի դատարանում ամբաստանյալը թույն է խմել՝ դատավճռի հրապարակումից հետո

Նախկին Հարավսլավիայի հարցով Հաագայի միջազգային դատարանում  դատական նիստի ժամանակ  գեներալ Սլոբոդան Պրալյակը վերաքննիչ ատյանի վճռի ընթերցումից հետո թույն է խմել: Այս մասին հայտնում է  meduza.io լրատվական կայքը: Նոյեմբերի 29-ին Հաագայում վիճարկվում էր ռազմական հանցագործությունների համար 2013թ. կայացված վճիռը: Հայտնի է, որ 4 տարի առաջ դատարանը Պրալյակին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման: Պրալյակը թույնն ընդունել է վճռաբեկ ատյանի… Read more »

Երևանի ավագանին մերժեց Կասյան փողոցը Վազգեն Ա Վեհափառի անվամբ անվանակոչելու առաջարկը

Երևանի ավագանին այսօր հրավիրված նիստին մերժեց «Ելք» խմբակցության՝ Արաբկիր շրջանի Կասյան փողոցը Վազգեն Ա Վեհափառի անվամբ անվանակոչելու առաջարկը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ, իհարկե, իրենք դեմ չեն, որ Վազգեն Վեհափառի անվամբ Երևանը փողոց ունենա,  բայց հետաքրքրվեց, թե արդյոք նրանք Էջմիածնի կարծիքը հաշվի են առել: Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանը նշեց, թե խոսել են… Read more »

Հաշմանդամություն ունեցող քաղաքացին Պաշտպանի աջակցությամբ վերականգնել է վարորդական վկայական ստանալու իրավունքը

Հաշմանդամություն ունեցող Գագիկ Հովհաննիսյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աջակցությամբ վերականգնել է վարորդական վկայական ստանալու իրավունքն օրենսդրական նոր փոփոխությունների արդյունքում։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: «Ինձ բոլորն ասում էին՝ հարմարվի, որ էլ վարորդական վկայական չես կարող ձեռք բերել ու վաճառի մեքենադ։ Երբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից զանգահարեցին ու ասացին, որ իմ… Read more »

Ոստիկանության ծառայողն իրավունք չունի դադարեցնելու կամ ընդհատելու տեսանկարահանումը կամ տեսաձայնագրումը

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կառավարության հավանությանն է ներկայացրել «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրնքի նախագիծը: «Հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն (այդ թվում` ճանապարհային երթևեկության անվտանգությունն) ապահովելիս` ոստիկանությունը կարող է հանրային վայրերում օգտագործել անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Հանրային վայրերում տեխնիկական միջոցներով վերահսկողություն իրականացնելիս այդ մասին հրապարակվում է նախազգուշացում: Սույն մասով նախատեսված… Read more »

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն Իրավաբան.net