Monthly Archives: Նոյեմբեր 2017

ԱԻՆ-ում կրճատել են քաղաքացիական ծառայողների որոշակի հաստիքներ

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշում է կայացվել, որով նախատեսվում է լուծարել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի բնակչության պաշտպանության քաղաքականության ծրագրերի և տեղեկատվական հոսքերի կառավարման, իրավաբանական, արտաքին կապերի վարչությունները, հավատարմագրման և լիցենզավորման գործակալությունը, «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունը: Նույն որոշմամբ նախատեսվում է ստեղծել արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչություն, իրավական ապահովման, միջազգային և պայմանագրերի  վարչություն, շենքերի-շինությունների… Read more »

Ֆրանսիայի նախագահը կայցելի Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Հայաստան: Այդ մասին նշվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի եւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան  Ժոնաթան Լաքոտի հանդիպման ժամանակ: Տնտեսական զարգացման և ներդրումերի նախարարությունից հայտնում են, որ նախարար Կարայանը նշել է, որ հայ-ֆրանսիական առեւտրատնտեսական կապերը քաղաքական երկխոսության մակարդակին հասցնելու համար երկուստեք լուրջ աշխատանք է պետք տանել՝… Read more »

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ «Հիդրոմետ»

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում` նոյեմբերի 30-ին՝ կեսօրից հետո, սպասվում է տեղումների դադար: Դեկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 30-ին՝ կեսօրից հետո, սպասվում է տեղումների դադար: Դեկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի… Read more »

ԱԻՆ-ը հրշեջ-փրկարարական մեքենաներ է ստացել

ՀՀ ԱԻ փոխնախարար Է. Ապրիամովն այսօր՝ նոյեմբերի 30-ին, ներկա է  եղել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ռուսական փրկարարական գույքի հերթական խմբաքանակի հանձնման արարողությանը: Այս խմբաքանակը ներառում է 2 միավոր «Կամազ» մակնիշի  ամենագնաց հրշեջ-փրկարարական մեքենա եւ 161 միավոր փրկարարական վրան: «Կամազ» մակնիշի մեքենաներն ունեն 9 տոննա տարողությամբ ջրային բակ, զինված են հատուկ փրկարարական գույքով եւ նախատեսված են… Read more »

Լիա Միսակյանի մահվան գործով նիստը հերթական անգամ հետաձգվել է

2 տարեկան 3 ամսական Լիա Միսակյանի մահվան գործով 2017 թ. նոյեմբերի 29-ին նշանակված դատական նիստը չի կայացել: Այն հետաձգվել է պաշտպաններից մեկի միջնորդությամբ: Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին տեղեկատվություն ստանալուն պես լրացուցիչ կտեղեկացնենք: Նշենք, որ այս գործով դատական նիստերը պարբերաբար պաշտպանական կողմի միջնորդությամբ հետաձգվում են, և գործի քննությունն անհարկի հետաձգվում է: 2017 թ…. Read more »

Վիգեն Սարգսյանը Մինսկում մասնակցում է ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նիստին

Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների խորհրդի և ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական համատեղ նիստը, որին մասնակցում են կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներ, անվտանգության խորհրդի քարտուղարներ, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ։ Նիստի ընթացքում քննարկվելու են ՀԱՊԿ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ միջազգային ահաբեկչության, թմրամիջոցների տարածման, անօրինական միգրացիայի… Read more »

Բնակարաններ կտրամադրվեն զինհաշմանդամություն ունեցող և զոհված զինծառայողների 223 ընտանիքներին

Կառավարության նիստում այսօր՝ նոյեմբերի 30-ին,  պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը ներկայացրեց կառավարության որոշման փոփոխություն, որով  զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման համար նախատեսված միջոցները` բնակարանների գնման և վկայականների տրամադրման նպատակով վերաբաշխումներ կկատարվեն: ՀՀ պետական բյուջեից նախատեսված  է 1.500.000,0 հազ.դրամ հատկացումների շրջանակներում Երևան քաղաքում իրականացնել 974.724,0 հազ.դրամ արժեքով 76… Read more »

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը կվերակազմավորվի կոմիտեի և բնապահպանության նախարարության ներքո կգործի

Կառավարության նիստում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրեց անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, ռազմավարությանը և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին հարցը, որի ընդունումը պայմանավորված է անտառային ռեսուրսների անտառածածկի վերականգնման, անտառների տնտեսական, սոցիալական, բնապահպանական նշանակության գործունեության պահպանմանը: Նիստին նաև որոշվեց, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կվերակազմավորվի Կոմիտեի ու  կգործի բնապահպանության նախարարության ենթակայության տակ: Նախարարի խոսքով, այս փոփոխությունը չի նշանակում, որ… Read more »

Գազի գինը չի փոխվի

Կառավարությունն այսօրվա նիստին  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ներկայացրեց «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությունը: Նախարարը նշեց, որ մոտ մեկ ամիս առաջ վարչապետների հանդիպման ժամանակ ձեռք է բերվել համաձայնություն, որով մինչև… Read more »

Տոնական ու նախատոնական օրերին մաքսային ծառայությունն ու առևտրային բանկերը կաշխատեն

Իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ տոնական և նախատոնական օրերին կտրուկ ակտիվանում է արտաքին տնտեսական գործունեության իրականացող տնտեսվարողների գործունեությունը, ընդլայնվում է ներմուծման և արտահանման ծավալներն ու հաճախականությունը, ֆիզիկական անձինք ավելի հաճախ են հատում մաքսային սահմանը։ Այս մասին ասյօր՝ կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ «Անհրաժեշտ է ապահովել տոնական և նախատոնական օրերին արտահանմամբ և ներմուծմամբ… Read more »