Daily Archives: Չորեքշաբթի, Նոյեմբեր 29, 2017

Սպանության մեջ մեղադրվող կինն ազատվել է քրեական պատասխանատվությունից. վարույթը կարճվել է

Էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ համալիր ամբուլատոր դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություն՝ պարզելու մեղադրյալի հոգեկան վիճակը դեպքի պահին։

Խորենացու 1-ին նրբանցքում և Ճարտարապետների փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 1-ից Երևան քաղաքի Մ.Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող ոսկու շուկային հարակից Մ.Խորենացու 1-ին նրբանցքում և Ճարտարապետների փողոցում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ ըստ ներկայացված սխեմայի: Իրավաբան.net

Ազդարարի ինստիտուտի մասին կառավարության երկու նախագծերի ներկայացում՝ ՀՀ մարզերում

ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի առաջատար մասնագետ Արփինե Սարգսյանը մասնավորապես ներկայցարել է

ԱԻՆ-ը զգուշացնում է պահպանել էլեկտրատեխնիկական և հակահրդեհային մի շարք կանոնները

Կենցաղում զանազան գազասարքերից բռնկված հրդեհների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում առաջանում են անզգուշության և հրդեհային անվտանգության կանոնների անտեսման հետևանքով:

Facebook-ն ավտոմատ տարբերակում է ծայրահեղական գրառումները

Ֆեյսբուքի ալգորիթմները կարող են ծայրահեղական գրառումները տարբերակել և ջնջել դրանք հրապարակելուց հետո ընդամենը 1 ժամվա ընթացքում: Այս մասին հայտնում է Meduza: Արհեստական ինտելեկտը կարող է տարբերակել գրառումների 99 տոկոսը, որոնք կապ ունեն «Իսլամական պետություն» և «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումների հետ ու  դրանք ջնջել: Ալգորիթմը կարող է ջնջել նաև այս գրառումների պատճենների մինչև 83 տոկոսը:  Ալգորիթմը ոչ… Read more »

Հարուցվել է քրեական գործ` ուսուցչուհու կողմից աշակերտի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 1-ին դասարանի աշակերտին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ: «Armtimes.com» տեղեկատվական հարթակում տեղեկատվություն էր հրապարակվել առ այն, որ Լոռու մարզի դպրոցներից մեկում «2-րդ դասարանցուն հարվածել է դասվարը, գոռացել, երեխան վախից միզել է. ահազանգում է ծնողը»։ Լոռու մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվել՝ պարզելու հոդվածում մատնանշված հանգամանքները,… Read more »

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Իրավաբան.net  

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցներ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Armtimes.com կայքում հրապարակված «Հայտնի երգիչը պատմում է, որ ՀՀ-ում պետավտոտեսուչը կաշառք է ուզել իրենից» վերտառությամբ հրապարակման առթիվ նախապատրաստված և ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա, այս մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը: Քրեական գործի նյութերի համաձայն, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչներ Տ…. Read more »

Երևանի ավագանին ևս 2 փողոցի անվանափոխություն մերժեց

Երևանի ավագանին այսօր հրավիրված նիստին մերժեց «Ելք» խմբակցության առաջարկած՝  Վռամշապուհ արքայի անվամբ փողոց անվանակոչելու առաջարկը, ինչպես նաև ապրիլյան հերոսների և նաև Քըրք Քըրքորյանի անվամբ փողոց անվանակոչելու առաջարկները: Հիշեցնենք, որ առաջարկվում էր Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցն անվանակոչել Ապրիլյան հերոսների անվամբ, իսկ Դավիթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյանի (Երևան-Եղվարդի խճուղին՝ սկսած Դավիթաշենի կամրջից մինչև Դավիթաշեն համայնքի վարչական… Read more »