Daily Archives: Երկուշաբթի, Նոյեմբեր 27, 2017

Ինչպե՞ս և ո՞ր դեպքերում են հարկվելու ՀԿ եկամուտները. դասընթաց ՀԿ-ների համար

Եթե նախատեսվում է, որ հասարակական կազմակերպությունը (ՀԿ) պետք է զբաղվի ձեռնարկատիրական գործությամբ, ապա նախևառաջ պետք է այդ ՀԿ-ի կանոնադրությամբ ամրագրվի այդ հանգամանքը։ Այս մասին այսօր ՀԿ-ների ձեռնարակատիրական գործունեության և կամավորական ինստիտուտի ներդրման վերաբերյալ դասընթաց-քննարկմանը հայտնեց Փոքր և միջին ձեռնարկությունների համագործակցության ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը։ Քննարկում-դասընթացը կազմակերպվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի… Read more »

Վերահաստատում ենք մեր նախորդ հայտարարությունում արտահայտված պահանջները. ԽԱՊԿ

Նոյեմբերի 23-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով փորձ է արվում հարցականի տակ դնել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Երեւանի մամուլի ակումբի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի նոյեմբերի 20-ի հայտարարությունը՝ Կառավարության հավանությանն արժանացած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ։ Ընդ որում՝ նախարարությունը, գործածելով երկխոսության պատրաստակամությանը ոչ հարիր «անհիմն մեղադրանքներ եւ ապատեղեկատվություն» բառակապակցությունը, հայտնում է, թե… Read more »

Երգիչ Սեբու Սիմոնյանի հայտարարության հիման վրա գործն ուղարկվեց ՀՔԾ

«Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, որի ընթացքում պարզվել է Ս․ Սիմոնյանի հոր ավտոմեքենան կանգնեցրած տեսուչների ինքնությունը։ 

Բարձրացում՝ տարադրամի երեք փոխարժեքով

ՀՀ Կենտրոնական բանկից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ նոյեմբերի 27-ի տվյալներով,  ԱՄՆ  դոլարի փոխարժեքը բարձրացել է 0.18 դրամով՝ դառնալով՝ 484.17 դրամ, եվրոյի փոխարժեքը բարձրացել է 3.21 դրամով՝ դառնալով՝ 577.61 դրամ, ռուբլու փոխարժեքը բարձրացել է 0.04 դրամով, դառնալով՝ 8.32 դրամ: Իրավաբան.net    

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն Բաթումի «Լեո Գրանդ» հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել: Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել նախագահ Մարգվելաշվիլուն, Վրաստանի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին ու մերձավորներին՝ մաղթելով ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Իրավաբան.net

«Հայկազ Բարսեղյանը չէր կարող հասնել այն պտտաձողին, որից կախված է եղել». վկան՝ կուրսանտի սպանության մասին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանում, նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նիստը, որը սկսվեց կես ժամ ուշացումով: Պատճառը վկաների` դատարան չներկայանալն է: Դատավորը հայտարարեց, որ ռազմական ոստիկանությունը կրկին վկաների ներկայությունը դատարանում չի ապահովել: Նիստին ներկայացել էր  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի… Read more »

Մրգերի և բանջարեղենի ներմուծման դեպքում մինչև 50կգ-ը չի մաքսազերծվում

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ թյուր մեկնաբանություններ են տարածել հանրապետություն մրգեր և բանջարեղեն ներմուծելու կարգի վերաբերյալ, հետևաբար Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ, ՀՀ կառավարության  2015 թվականի N 865-Ն որոշման պահանջների և «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» համաձայնագրի… Read more »

Երևանի փողոցներից մեկում հակատանկային արկի բեկորներ են հայտնաբերվել․ մեկ վիրավոր կա (լրացված)

Դեպքի վայր է մեկնել քաղպաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: