Daily Archives: Կիրակի, Նոյեմբեր 26, 2017

«Երբ մենք միահամուռ պայքարենք՝ կհասնենք արդյունքի». Շաքե Իսայան

Ազգային ժողովի պատգամավոր Շաքե Իսայանը ծնվել է 1990թ. հունվարի 20-ին Հրազդանում: Զբաղվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  գործունեության հանրայնացմամբ և ինֆորմացիոն հոսքերի կառավարմամբ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի  սոցիալական լրատվության մարկետինգով: Եղել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրենի տեղակալ: 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Ամուսնացած է: Ռադիոկապի, ռադիոհեռարձակման և հեռուստատեսության  մասնագետ Շաքե… Read more »

«Ազատազրկվածները բանտերում անցնում են դժոխքի միջով». Ավետիք Իշխանյան

Քրեակատարողական հիմնարկներում 2016թ-ի արդյունքով կա մոտ 3900 բանտարկյալ: Ոստիկանության կողմից խոշտանգումների, վատ վերաբերմունքի, ազատազրկվածների կրթության, աշխատանքի, սպորտով զբաղվելու իրավունքի իրացման, բժշկական ծառայությունների ապահովման վերաբերյալ բողոքներ ունենալու դեպքում ազատազրկվածները կարող են բողոքարկել վերադասության կարգով: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է, որ հիմա ՔԿՀ-ներում տիրող իրավիճակը պարզապես բացառում է բողոքարկումը: Նրա խոսքով՝ բանտերում ներքին, չգրված… Read more »

«Փաստաբանների ծառայություններից չպետք է օգտվեն միայն այն ժամանակ, երբ բանը բանից անցել է». Տիգրան Սաֆարյան

Փաստաբան Տիգրան Սաֆարյանը արդեն 10 տարի է` զբաղվում է փաստաբանական գործունեությամբ: Մասնագիտացած է քրեական իրավունքի ոլորտում: Ամուսնացած է, ունի 3 երեխա: Նրա հետ զրուցել ենք Իրավաբան.net-ի «Մեր փաստաբանները» շարքի շրջանակում: -Պարոն Սաֆարյան, հաճախ քաղաքացիների կրած վնասի նյութական չափը ավելի փոքր է լինում, քան փաստաբանի կողմից իր ծառայությունների դիմաց պահանջվող գումարը: Ինչպե՞ս է կարգավորվում շուկան: -Շուկան… Read more »

Ամուսնալուծությունից հետո նախկին ամուսնուց ալիմենտ ստանալու կնոջ իրավունքը

Նախկին ամուսնուց, որը նյութական բավարար միջոցներ ունի, դատական կարգով ալիմենտի պահանջի իրավունք ունի՝ նախկին կինը՝ հղիության ընթացքում, ինչպես նաև ընդհանուր երեխային խնամող ամուսինը մինչև երեխայի երեք տարին լրանալը: Այս մասին սահմանում է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 78-րդ հոդվածը: ԻՆչպես նաև անապահով նախկին ամուսինը, որը խնամում է մանկուց հաշմանդամ ընդհանուր երեխային կամ առաջին խմբի հաշմանդամ զավակին, անաշխատունակ… Read more »

20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:  ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Նոյեմբերի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում և Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորայք-Սարավան հատվածի 3-րդ կմ-ին առկա է մերկասառույց: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից`… Read more »

Դատարանի նախագահի կողմից 23 հազար դոլար կաշառք վերցնելու գործով մեղադրական եզրակացությունները ներկայացվեցին դատարանում

Դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի կողմից 23 հազար դոլար կաշառք վերցնելու գործով մեղադրողը շարունակվեց ներկայացնել մեղադրական եզրակացությունը: Նշենք, որ գործը քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ: Մեղադրող դատախազ Դավիթ Կարապետյանը նշեց, որ Մելանյա Գալստյանին և ամուսնուն՝ Կամո Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015-ի ապրիլից հունիսն… Read more »

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն Իրավաբան.net

Կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ. նախարարություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Սևանի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես… Read more »

Ճապոնիան մտադիր է 2020-ական թվականներին իր տիեզերագնացներին Լուսին ուղարկել

Ճապոնիայի իշխանությունները մտադիր են 2020-ական թվականներին Լուսին ուղարկել Իրենց տիեզերագնացներին: Այս մասին հայտնում է ria.ru-ն: Ճապոնացի տիեզերագնացները Երկրի բնական արբանյակ թռչելու հնարավորություն կստանան՝ մասնակցելով Deep Space Gateway միջազգային նախագծին: Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ նախագիծը, որն իրականացվում է ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի և  այլ առաջատար տիեզերական գործակալությունների համագործակցության շրջանակում, ենթադրում է Լուսնի ուղեծրի մոտ մոդուլային բնակելի… Read more »

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:  ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Նոյեմբերի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում և Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորայք-Սարավան հատվածի 3-րդ կմ-ին առկա է մերկասառույց: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից`… Read more »

Դատարանը մասնակիորեն բավարարել է ԵՊՀ ուսանողների հայցը

ԵՊՀ իրավաբանական կլինիկայի ուսանողներ Աննա Հարությունյանը, Սրբուհի Գրիգորյանը, Ժաննա Հակոբյանը, Հարություն Հովհաննիսյանը, Մերի Բադալյանը, Մերի Մամիկոնյանը, Ջանիկ Իվանյանը և Նարինե Թորոսյանը՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավ. գիտ. թեկնածու  Գրիգոր Բեքմեզյանի գլխավորությամբ, «Յուքոմ» ՍՊԸ-ի դեմ հայց են ներկայացրել՝ պայմանագրային պարտավորությունների կատարման և բաժանորդային վճարի համաչափ նվազեցման պահանջներով: Այս մասին հայտնում է ysu.am կայքը:… Read more »

Մերկասառույցի պատճառով մեքենան գլորվել է ձորը

Նոյեմբերի 26-ին, ժամը 13:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, «Վանակատ» հյուրանոցի մոտակայքում, ավտոմեքենա է ընկել ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Երևան-Սևան Մ-4 ավտոճանապարհի 25-րդ կմ-ին Mercedes C… Read more »