Daily Archives: Հինգշաբթի, Նոյեմբեր 23, 2017

Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվելիք ՔՀԿ-ների հավաստագրային ծրագրում մասնակցության հրավեր

Ներածություն 2017 թ. հոկտեմբերի 24-ին Իրավաբանների հայկական ասոցիացիան Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում հայտարարեց Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար ուսումնական մոդուլներ մշակելու և ըստ դրանց դասընթացներ կազմակերպելու մասնագիտական/ուսումնական ծառայության հրավեր: Մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանի ամերիկյան համալսարանը: Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին: Ծրագրի տևողությունը 34 ամիս… Read more »

Իրավաբան-փորձագետի թափուր հաստիքի մրցույթ

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որը սկսվել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին սկզբին՝ 34 ամիս տևողությամբ: Իրավաբան-փորձագետի թափուր տեղի համար կազմակերպությունը փնտրում է համապատասխան որակավորումներ ունեցող մասնագետի: Պարտականություններ. «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվության տրամադրում ՀԿ-ներին. ՀԿ-ների կանոնադրությունների ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում՝ դրանցում փոփոխությունների կատարում՝… Read more »

Զգալի բարձրացել է եվրոյի փոխարժեքը

ՀՀ Կենտրոնական բանկից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ նոյեմբերի 23-ի տվյալներով,  ԱՄՆ  դոլարի փոխարժեքը բարձրացել է 0.11 դրամով՝ դառնալով՝ 483.86 դրամ, եվրոյի փոխարժեքը բարձրացել է 4.24 դրամով՝ դառնալով՝ 572.89 դրամ, ռուբլու փոխարժեքը բարձրացել է 0.05 դրամով, դառնալով՝ 8.14 դրամ: Իրավաբան.net

Զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի. ՊՆ

Նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` վերոնշյալ զինծառայողը հանդիսանում է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի: ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատրաստակամությունն է… Read more »

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը մեկ շաբաթում կազմել է 1.345.400 ՀՀ դրամ

Սյունիքում հայտնաբերված ապօրինի վառելափայտի տեղափոխման 2 դեպքի  վերաբերյալ նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել է 95.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:  

Երիկամի խնդիր ունեցող երիտասարդը զորակոչվել է․ բժիշկը ամբաստանյալի աթոռին է պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար

Վիրաբույժ, բժիշկ-փորձագետ Հայկ Խեչոյանը ամբաստանյալի աթոռին է՝  պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ինչը հետևանքներ է առաջացրել այլ անձանց համար։ Գործը քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Խեչոյանն ընդգրկված է եղել  Արաբկիրի տարածքային զորակոչային հանձնաժողովի կազմում որպես վիրաբույժ, փորձագետ-բժիշկ։ Զորակոչիկի մոտ պարտադիր հետազոտության ընթացքում… Read more »

Գլխավոր դատախազությունում քննարկվել է քրեական գործերի կառավարման թվային համակարգի ներդրման գործընթացը

Առաքելության ղեկավար Միգարա դե Սիլվան նշել է, որ գործակցության ընդհանուր շրջանակի նկատմամբ առկա է երկկողմ փոխըմբռնման միջավայր, ինչը նպաստում է իրականացվող նախագծերի համատեքստում գործընկերության հենքի վրա փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելուն:

ՍԱՊԾ-ն արձանագրել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ երկու արտադրամասերում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արմեն Միքայելյանի արտադրամասի գործունեությունը: Իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ Էջմիածնում գործող հացի արտադրամասում խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, արտադրամասի աշխատակիցները չեն պահել անձնական հիգիենայի կանոնները և աշխատանքը կազմակերպել են առանց մաքուր արտահագուստի: Խախտվել են նաև հումքի և մյուս բաղադրիչների պահման պայմանները: Երևանում գործող կիսապատրաստվածքների… Read more »

Ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:  ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Նոյեմբերի 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով: Ապարան-Սպիտակ, Սիսիան-Գորայք ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:… Read more »

Կառավարությունում քննարկվել է բազմաբնակարան շենքերից զվարճանքի ակումբները տեղափոխելու մասին օրենսդրական փաթեթը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է «Ատևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Այն մշակվել է ի կատարումն վարչապետի՝ բազմաբնակարան շենքերում և դրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային ակումբների և զվարճանքի այլ օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու հանձնարարականի: Զեկուցվել է,… Read more »