Daily Archives: Չորեքշաբթի, Նոյեմբեր 22, 2017

22:00-ի դրությամբ դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղ տանող ավտոճանապարհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ. Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային բոլոր բնակավայերում` ձյան տեսքով։ Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց։ Դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Ծիլքար… Read more »

Թբիլիսիում հատուկ գործողության արդյունքում 1 մարդ ձերբակալվել է, 3-ը` սպանվել

Հատուկ գործողության արդյունքում Թբիլիսիում ձերբակալվել է  մեկ մարդ, իսկ երեքը սպանվել են: Այս մասին հայտնում է jnews.ge կայքը, ինչի մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին: Հակաահաբեկչական գործողությունը սկսվել է նոյեմբերի 21-ի երեկոյան եւ տևել ավելի քան 20 ժամ: Այս ամբողջ ընթացքում անընդհատ հրաձգություն է կատարվել, պայթյուններ են տեղի… Read more »

ՍԱՊԾ-ն կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայությունը, վերահսկողական աշխատանքների շրջանակում, կասեցրել է անհատ ձեռնարկատեր Ժենյա Հովհաննիսյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները խախտելու պատճառով: Էջմիածնում գործող արտադրամասի աշխատակիցները չեն ենթարկվել նախնական և պարբերական բուժզննության, չեն ունեցել սանգրքույկներ, չեն պահել անձնական հիգիենայի կանոնները և աշխատանքը կազմակերպել են առանց մաքուր արտահագուստի: Հացի արտադրամասում խախտվել են նաև հումքի և… Read more »

Ստամբուլի օդանավակայանում ոստիկանները ռումբ են որոնում երկու ուկրաինական օդանավում

Ստամբուլում ոստիկանության ծառայողները ռումբ են որոնում երկու Ուկրաինայից վայրէջք ինքնաթիռում: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: Միջադեպը տեղի է ունեցել Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում: Խոսքը «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությանը պատկանող օդանավերի մասին է: Նշենք, որ տեղեկությունը ստացվել է, որ  օդանավերից մեկը ականապատված է: Արդյունքում իրավապահերը որոշել են ստուգել երկուսն էլ, որոնք գտնվել են օդանավակայանում: Իրավաբան.net… Read more »

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանի, Սիսիանի, Գորիսի, Արթիկի, Վայքի, Արագածի, Մարալիկի, Սպիտակի, Ճամբարակի, Արարատի, Աշտարակի, Թալինի, Դիլիջանի, Կոտայքի, Ապարանի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններին ձյուն է տեղում: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:… Read more »

Սարի թաղի ցուցարարների գործով վկաների հարցաքննությունը կշարունակվի

Տեղեկացնում ենք, որ 2017 թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Սարի թաղի ցույցերի մասնակիցներ Հրաչյա Բոյաջյանի, Արման Ադամյանի ու Ժորա Ավետիսյանի գործի քննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՔԱՎ գրասենյակը: Հիշեցնենք՝ նրանք մեղադրվում են ՀՀ Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով բռնություն կիրառելու մեջ: Հրաչյա Բոյաջյանի շահերը… Read more »

Նախագահը ներկա է գտնվել «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը

Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում ներկա է գտնվել «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Մրցաշարն անցկացվում է Ա և Բ խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն: Մրցաշարում հաղթողի կոչման համար կպայքարեն 17 երկրի շուրջ 160 շախմատիստ, այդ թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր և 23… Read more »

Ավտոճանապարհներին առկա է մերկասառույց.ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ. Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային բոլոր բնակավայերում` ձյան տեսքով։ Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և… Read more »

ՀՀ շահերը պաշտպանելու համար արդարադատության նախարարությանը գումար է անհրաժեշտ

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության հավանոuթյանն է ներկայացնում մի որոշման նախագիծ, որի համաձայն ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի վարույթում 2017 թվականի սեպտեմբերի 27-ին մուտքագրված ICSID No.ARB /17/36 արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու համար փաստաբանական, իրավաբանական ծառայությունների գնման և արբիտրաժային դատարանի կողմից քննության համար գանձվող վճարները վճարելու նպատակով  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը  2017 թվականին հատկացնել… Read more »

3.100.000 ՀՀ դրամ գնահատված արժեքով շենքը կնվիրաբերվի՝ գրադարան կառուցելու համար

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարության հավանությանն է ներկայացրել  կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը ամրացված Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող,  Վայոց Ձորի մարզի, Վայք համայնքի Փոռ բնակավայրի 2-րդ փողոց թիվ 8 հասցեում գտնվող, 3 100 000 ՀՀ դրամ գնահատված արժեքով, 77.3 քառ. մետր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.64… Read more »

Դոլարի փոխարժեքը աճել է. ԿԲ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 22-ին, կազմել է 483.75 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.09 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 640.87 դրամ (աճել է 0.65 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 568.65 դրամ (աճել է 1.41 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.21 դրամ (աճել… Read more »

Ժամը 16:15-ի դրությամբ ՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, մարզերում պետք է երթևեկել ձմեռային անվադողերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին ժամը 16:15-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ. Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային բոլոր բնակավայերում` ձյան տեսքով։ Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց։… Read more »