Daily Archives: Երեքշաբթի, Նոյեմբեր 21, 2017

Հանրային պաշտպանի թափուր հաստիքներ՝ Փաստաբանների պալատում

2018 թվականի համար նախատեսվող հանրային պաշտպանների թափուր տեղերի (հաստիքների, այսուհետ՝ Թափուր տեղեր) քանակը կազմում է ընդամենը 13: Այս մասին ՓՊ պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավարը: Տեղերն են՝ 1.Արագածոտնի մարզ – մեկ տեղ՝ 0,25 հաստիք քրեական ուղղվածության. 2.Արմավիրի մարզ – երկու տեղ՝ մեկ լրիվ հաստիք քրեական ուղղվածության, մեկ 0,5 հաստիք քրեական ուղղվածության. 3.Լոռու մարզ –  մեկ տեղ՝ 0,5 հաստիք… Read more »

Մոնիթորինգի և գնահատման մասնագետի թափուր հաստիք

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որը սկսվել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին սկզբին՝ 34 ամիս տևողությամբ: Մոնիթորինգի և գնահատման մասնագետի թափուր տեղի համար կազմակերպությունը փնտրում է համապատասխան որակավորումներ ունեցող մասնագետի: Պարտականություններ. Ծրագրային գործողությունների մոնիթորինգ և գնահատում, այդ թվում՝ փաստաթղթերի դիտարկում, Ծրագրի շրջանակներում կոալիցիաներին և ՔՀԿ-ներին տրամադրված… Read more »

Երեք մարզերում ջրանջատում կիրականացվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 22-ին ժամը 09։00-21:00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Գետափնյա, Կալինինի, Իվանովո, Սայաթ-Նովա, 26 Կոմիսարներ փողոցների և Մյասնիկյան փող․ 1-ից-86 համարների ջրամատակարարումը: ս.թ. նոյեմբերի 22-ին ժամը 10։00-24:00 կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Օհանավան, Կարբի գյուղերի և Աշտարակ  քաղաքի Մուղնի թաղամասի ջրամատակարարումը: ս.թ. նոյեմբերի 22-ին ժամը 09։30-18:00 կդադարեցվի Վայք քաղաքի ջրամատակարարումը:… Read more »

Լոռու մարզպետին առաջարկվել է քայլեր ձեռնարկել՝ բուժանձնակազմի մասնագիտական հմտությունները բարելավելու ուղղությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ուսումնասիրվել են նաև ցուցաբերված բժշկական օգնության որակի վերաբերյալ քաղաքացիներից ստացված հաղորդումները, որոնց արդյունքում պարզվել է, որ «Վանաձորի բժշկական կենտրոն»

Մի քանի խոշոր պայմանագրեր կլուծվեն

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով կթուույլատրվի Արարատի մարզպետին՝ լուծել ՀՀ Արարատի մարզպետարանի և «Մեծ Հիմք» ԱԿ-ի միջև 2017 թվականի հունիսի 08-ին, ՀՀ Արարատի մարզպետարանի և «Գրիտիգ»  ՍՊԸ-ի  միջև 2017 թվականի մայիսի 12-ին կնքված,  ՀՀ Արարատի մարզպետարանի և «Բաղեշ» ՍՊԸ-ի  միջև 2017 հունիսի 20-ին կնքված պայմանագրերը: ՀՀ… Read more »

2 քաղաքացի կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից

Սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը կառավարության հավանությանն է ներկայացրել Արտակ Լևոնի Ալեկսանյանին և Սևակ Սուրիկի Ագրամանյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատելու վերաբերյալ որոշման նախագիծը: Քանի որ Արտակ Լևոնի Ալեկսանյանի 27 տարին լրանում է 2018 թվականի մարտի 10-ին, իսկ Սևակ Սուրիկի Ագրամանյանի 27 տարին լրանում է 2018 թվականի օգոստոսի 4-ին, հնարավոր չէ նրանց պարտադիր զինվորական ծառայության… Read more »

Ադրբեջանը բողոք է հայտնել Ֆրանսիային՝ Բակո Սահակյանին հյուրընկալելու համար

Պաշտոնական Բաքուն բողոք է հայտնել Ֆրանսիային այս երկիր Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցի դեմ: Այս մասին հայտնում է lemonde.fr լրատվական կայքը: Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւի հայտարարության համաձայն՝ Բաքվում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեզն այս հարցով երեքշաբթի կանչվել է  Ադրբեջանի ԱԳՆ: Հիշեցնենք, որ Ֆրանսիայում Արցախի օրեր են անցկացվում: Իրավաբան.net

Ուսանողը չի մասնակցել ապրիլի 2-6-ի մարտական գործողություններին. ԵՊՀ

Երևանի պետական համալսարանը պատասխանել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ այսօր տարածած տեղեկատվությունը՝ «ԵՊՀ-ում ձգձգել, ապա հրաժարվել են զեղչել ապրիլյան քառօրյայի մասնակցի ուսման վարձը» վերնագրով հաղորդագրությանը: «Ցանկանում ենք տեղեկացնել, որ Երեւանի պետական համալսարանում չի եղել որեւէ ուսանող, ով ներկայացրել է համապատասխան նշագրմամբ զինգրքույկը եւ չի օգտվել զեղչի իրավունքից: Նյութում ներկայացված Կ.Ղ.-ն, ով ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի… Read more »