Daily Archives: Կիրակի, Նոյեմբեր 19, 2017

Հունաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի

Հունաստանում  ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: Տարերային աղետի հետևանքով տասնյակ մարդիկ առանց տանիքի են մնացել: Ընդհանուր առմամբ, ջրհեղեղը վնաս է հասցրել Մանդրա, Մեգարա և Նեա-Պերամոս քաղաքներին: Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, ջրի մակարդակը տեղ-տեղ գերազանցել է շենքերի առաջին հարկերի բարձրությունը: Նման ուժգնության հորդառատ անձրևները հազվադեպ են տեղի… Read more »

Սիրիայի կառավարական բանակը ազատագրել է Աբու Քամալ քաղաքը

Սիրիայի կառավարական բանակը՝ աշխարհազորային ուժերի աջակցությամբ, ամբողջությամբ ազատագրել են Դեր Զոր նահանգի մարտավարական նշանակություն ունեցող Աբու Քամալ քաղաքը, որը գտնվում է Իրաքի հետ սահմանին: Այս մասին հայտնում է Press TV-ն: Նշենք, որ քաղաքի շուրջ մարտերը չէին դադարում վերջին օրերին: Սիրիական բանակը շարունակում էր անդադար գրոհել՝ այն վերանվաճելու համար: Իրավաբան.net

Ռուսաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը. Լավրով

Այս օրերին Բաքվում է Ալիևի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին  հաղորդում է «ՌԻԱ  Նովոստին»: Լավրովը նշել է, որ Ռուսաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը: «Մեր վիճակագրության համաձայն `առաջին 9 ամիսների ընթացքում` ավելի քան 60 տոկոս ապրանքաշրջանառության աճ է գրանցվել: Սա շատ լուրջ քայլ է մի քանի տարիների ընթացքում շրջանառության կրճատման միտումը… Read more »

Վանաձորում այս գիշեր տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում Վանաձորի բնակիչ Վոլոդյա Քոչինյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է նույն քաղաքի 24-ամյա բնակիչը։ 2017 թվականի նոյեմբերի 19-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ ժամը 01:05-ին բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձոր քաղաք բնակիչ, 1981 թվականի ծնված Վոլոդյա Քոչինյանի դիակը՝ որովայնի շրջանում ծակած-կտրած վնասվածքով:… Read more »

Անհայտ անձը փորձել է ներխուժել Սպիտակ տուն

ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունները թվիթերյան էջում հայտնում են, որ Սպիտակ տան տարածքում հայտնաբերել են խախտում կատարած անձի: «Տղամարդը փորձել է ցատկել հեծանվային ցանկապատի վրայով: Նա միանգամից ձերբակալվել է»,-ասվում է գաղտնի ծառայության հայտարարության  մեջ, որը պատասխանատու է ԱՄՆ նախագահի անվտանգության համար: Իրավաբան.net

Ականի պայթյունի հետևանքով հովիվը վիրավորվել է

Արցախի Հանրապետության Հադրութի տարածաշրջանի Վայլոավան հանդամասում այսօր խոշոր եղջերավոր անասուններ արածացնելիս ականի  պայթյունի հետևանքով վիրավորվել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ Հ.Ավագյանը։  Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Տեղ գյուղի գյուղապետ Ներսես Շադունցը: Նա ուսի և ոտքի հատվածներում ստացել է բեկորային վնասվածքներ է ստացել։ Առողջական վիճակը բավարար է։ Իրավաբան.net

Իտալիայում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իտալիայի կենտրոնական հատվածում  4.4 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք «Ռիա Նովոստ»ի լրատվական կայքից:  Երկրաշարժի օջախը գտնվել է 31կմ խորության վրա: Էպիկենտրոնից 20 կմ շառավղով տարածքում 97 000 մարդ է բնակվում: Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել: Նախնական տվյալներով՝ երկրաշարժը որևէ լուրջ հետևանքների չի հանգեցրել, բացառությամբ տեղի բնակչության շրջանում ոչ… Read more »

Ռումինիայում ՀՀ նոր դեսպանի՝ Սերգեյ Մինասյանի կենսագրությունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 17-ի հրամանագրով՝ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Կենսագրություն Ծնվել է 1977 թվականի ապրիլի 3-ին Դիլիջանում: 1993-1998 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: 2002 թվականին դարձել է պատմական գիտությունների թեկանծու: 2002-2006 թվականներին աշխատել է որեպես գիտաշխատող ՀՀ ԳԱԱ ինստիտուտում և Երևանի իրանագիտության կովկասյան… Read more »

ՀՀ 3 քաղաքացիներ դիմել են Վրաստանի ՍԴ

Վրաստանի բարձրլեռնային շրջաններում բնակվող օտարերկրյա քաղաքացիները չեն կարող օգտվել «Բարձրլեռնային շրջանների զարգացման մասին» օրենքի դրույթներից: Վրաստանում մշտապես բնակվող Հայաստանի երեք քաղաքացիներ Սահմանադրական դատարան են դիմել հավասարության խախտման հայցով: Այս մասին հաղորդում է  Jnews.ge-ն։ Սահմանադրական դատարանի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ վերահսկողության հիմնական մարմինը սկսել է քննարկել երեք Հայաստանի քաղաքացիների հայցը: Անցած տարվա  հունվարի 1-ից… Read more »

Սուրենյանը հերքում է ձյան մասին տեղեկատվությունը

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ նկարով նյութ են տարածել, որ այսօր գիշերը Հայաստանի ողջ տարածքում ձյուն է տեղալու, սուտ է, ես նման բան չեմ ասել»,-նշված է գրառման մեջ։ Իրավաբան.net

Կեղծ ահազանգ՝ մետրոյում զինված երիտասարդի վերաբերյալ

«Այսօր` ժամը 08:09-ին, ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ մետրոյում զենքով ու դանակով մի երիտասարդ կա: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ ահազանգը իրականությանը չի համապատասխանում: Կեղծ ահազանգ տվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել: Նախապատրաստվում են նյութեր»,- այս մասին գրում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Էդգար Ջանոյանը: Իրավաբան.net