Daily Archives: Ուրբաթ, Նոյեմբեր 17, 2017

Տեղի է ունեցել արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից հասարարարական խորհրդի հերթական նիստը: Դավիթ Հարությունյանը ողջունել է նիստի մասնակիցներին, կարևորել օրակարգում ընդգրկված հարցերը՝ առաջարկելով խորհրդի անդամներին  ունենալ  կառուցողական քննարկում: Օրակարգային առաջին հարցով Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող՝ ՀՀ արդարադաության նախարարության իրավասությանն առնչվող… Read more »

Ալեքսանդր Շագաֆյանի կենսագրությունը

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ԿԳՆ կրթության տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել Ալեքսանդր Շագաֆյանը։ Ներկայացնում ենք նրա կենսագրությունը․ Ընդհանուր փորձառություն Ավելի քան վեց տարվա փորձ կրթական և ՔՀԿ զարգացման ծրագրերի ստեղծման,կառավարման, իրագործման և ֆոնդահայթայթման բնագավառում:   Ավելի քան տասը տարվա դասավանդման և մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրերի իրականացման փորձ հասարակագիտական, քաղաքացիական և մարդու  իրավունքների  կրթության բնագավառում:… Read more »

Փոփոխություններ՝ մանկապարտեզի ավագ խմբի կրթական ծրագրում

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նոյեմբերի 1-ին հրաման է ստորագրել, որով փոփոխություններ են կատարվել Մանկապարտեզի ավագ խմբի (5-6 տարեկան երեխաների) կրթական համալիր ծրագրում։ Հրամանի մանրամասները տեսեք ներևքոնշյալ հատվածում։ Իրավաբան.net    

Միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի․ վարչապետի որոշումը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է սկայացրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի հավելվածի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով՝ ՀՀ աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների հետագա շահագործման հարցի բազմակողմանի ուսումնասիրման, դրանց կանոնակարգման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով՝ 1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:… Read more »

23 հազար դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավորն իրեն մեղավոր չի համարում

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, շարունակվեց Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի  նախագահ Աղվան Պետրոսյանի (լիազորությունները դադարեցվել են ժամանակավորապես), դատավոր Վանիկ Վարդանյանի, դատախազ Սևակ Շհոյանի կողմից խոշոր չափով կաշառք վերցնելու գործով դատավարությունը: Այսօր պաշտպան Ռուբեն Հակոբյանը միջնորդություն արեց  դատարանին՝ ամբաստանյալ Վանիկ Վարդանյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու վերաբերյալ․ «Վանիկ… Read more »

Մենք հանդուրժելո՞ւ ենք, որպեսզի 87 հազար ուսանողություն ունեցող երկրում աշխատի 67 բուհ․ ԿԳ նախարար

2018 թվականի համար կրթության և գիտության նախարարությունն ունի զարգացման լուրջ նախադրյալներ։ Կրթական համակարգի նկատմամբ աննախադեպ մեծ հետաքրքրությունը բերում է նաև շատ մեծ հնարավորություններ՝  կրթական ներդրումների առումով: Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ «2018 թվականի բյուջեն մենք դիտարկում ենք իբրև լուրջ հիմք՝ ապագա ծրագրերի համար,  և այստեղ ունենք լուրջ… Read more »

Ալեքսանդր Շագաֆյանը նշանակվել է ԿԳՆ կրթության տեսչական մարմնի ղեկավար

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ընդունել․ «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1150-Ն որոշման N 1 հավելվածի 17-րդ կետը՝ Ալեքսանդր Շագաֆյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավար»։ Իրավաբան.net

Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում և Չեռնոգորիայում Հայաստանի դեսպան

ՀՀ Նախագահի հրամանագրով Համլետ Գասպարյանը ազատվել ՝ Ռումինիայում և Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրի համաձայն քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին տեղեկանում ենք նախագահականի պաշտոնական կայքէջից։ Իրավաբան.net

Ջրանջատում` մինչև 12 ժամ

 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի  17-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի` Դեմիրճյան փող. 27, 29, 31, 33 համարների ջրամատակարարումը: ս.թ. նոյեմբերի 17-ին ժամը 10։00-18:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Նոր Խարբերդ և Նոր Կյուրին գյուղերի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Իրավաբան.net