Daily Archives: Հինգշաբթի, Նոյեմբեր 16, 2017

Եռօրյա դասընթացներ՝ մաքսային ձևակերպումների մասնագետների որակավորման քննությանն ընդառաջ

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2017թ-ի նոյեմբերի 21-ից 23-ը կազմակերպում է «Նախապատրաստում մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությանը» թեմայով դասընթաց՝ 13 ակադեմիական ժամ տևողությամբ (1 ակ/ժամ 45 րոպե): Դասընթացն անցկացվելու է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության հարցաթերթիկում ներառվող հարցերի (թեստերի) շրջանակներում: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Իսակով 10 հասցեում: Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով… Read more »

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017թ. մրցանակի հանձնման արարողությունը

Նախագահի նստավայրում այսօր երեկոյան տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017 թվականի մրցանակի հանձնման արարողությունը, որից հետո ի պատիվ մրցանակի արժանացած «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի, Հանրապետության Նախագահի անունից տրվել է ընդունելություն: Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը միջոցառման սկզբում ներկայացրել է ՀՀ Նախագահի հրամանագրով… Read more »

Գորիսում գործող ևս մեկ ՀԿ-ի կանոնադրությունը վերանայվել և գրանցվել է պետռեգիստրում

Գորիսում գործող ևս մեկ հասարակական կազմակերպության (ՀԿ) կանոնադրությունը  վերանայվել և գրանցվել է իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի իրավաբան Հրայր Խաչատրյանի օգնությամբ «Բարի երթ» ավտոմոտոսիրողների ՀԿ-ի կանոնադրությունը վերանայվել է, այնուհետև  այն գրանցվել է իրավաբանական անձանց պետռեգիստրում: «Հուրախություն մեզ, արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից ստացանք «Բարի երթ» ՀԿ-ի հաստատված նոր խմբագրությամբ կանոնադրությունը:… Read more »

Պարզաբանում «Առինջ մոլ»-ի գործունեության վերաբերյալ. ՊԵԿ

Առևտրի իրականացման վայրերում գործող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հսկողական միջոցառումները հատկապես վերջին օրերին շահարկվում են ներկայացուցիչների որոշ խմբերի կողմից, որոնք փորձում են, թաքնվելով սոցիալական և մի շարք այլ խնդիրների հետևում, խույս տալ հարկային պարտավորությունների պատշաճ կատարման գործառույթից` ապավինելով բողոքի զանգվածային դրսևորումներին: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի… Read more »

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ԿԲ որոշմամբ մնաց անփոփոխ

Տնտեսական զարգացման հեռանկարներից և գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Ահաբեկիչները ականանետ են կիրառել Դամասկոսի կենտրոնում

Ահաբեկիչները ականանետ են կիրառել Դամասկոսի կենտրոնում, մեկ մարդ մահացել է, 13-ը ստացել են ծանր մանրմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է ria.ru կայքը: Ականանետի արկերը պայթել են Աբբասին հրապարակում: Սիրիական զինվորականների խոսքով՝ ահաբեկիչները խախտել են Աստանայում ձեռք բերված համաձայնությունները՝ Սիրիայում լարվածության գոտիների վերաբերյալ: Երկրում դրանք 4 են: Իրավաբան.net

Վթարային ջրանջատում Արաբկիրում՝ 12 ժամ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի  17-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի` Դեմիրճյան փող. 27, 29, 31, 33 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Իրավաբան.net