Daily Archives: Երեքշաբթի, Նոյեմբեր 14, 2017

Ո՞ր դեպքում կարող է գործատուն դադարեցնել աշխատանքային պայմանագիրը

Վերը նշված հիմքերով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը,

Զենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Բալահովիտում. անհատականացվում են գործողությունները

Դեպքի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, որը նոյեմբերի 12-ին ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում։

21 մլն դրամ արժողությամբ տարածք կտրամադրի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցին

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կառավարության հավանությանն է ներկայացրել ԿԱ պետական գույքի կառավարման վարչության տնօրինության տակ գտնվող Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 35/1 հասցեում, 21.2 մլն դրամ սկզբնական արժեքով և64 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Հ. Թումանյանի անվան թիվ… Read more »

20 փաստաբաններ հայցադիմում են ներկայացրել դատարան՝ պահանջում են անվավեր ճանաչել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի իրավաբանի դիպլոմը

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր 20 փաստաբան գործընկերներով հայցադիմում ենք ներկայացրել դատարան, որով պահանջում ենք անվավեր ճանաչել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ա.Զոհրաբյանի իրավաբանի դիպլոմը: Խնդիրը կայանում է այն բանում, որ նա 1994-1999թ. ընթացքում առկա ուսուցմամբ սովորելով Երևանի «Գլաձոր» համալսարան ուսումնաարտադրական կոոպերատիվում, հասցրել է միաժամանակ 1996-1998թթ. ընթացքում անցնել ժամկետային զինվորական ծառայություն ՀՀ… Read more »

ԱԳՆ-ին կտրվի 12,195 հազար դրամ

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կառավարության հավանությանն է ներկայացրել քաղաքացիներին օտարերկրյա պե­տու­թյուն­ներում վավե­րական Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու կամ այն փո­խա­նա­կելու համար պետական տուրքի վճարումից ազա­տելու արդյունքում չգանձված պե­տա­կան տուրքի գումարը վճարողների փոխարեն պե­տա­կան բյուջե վճարելու նպատակով արտաքին գործերի նա­խարարությանը 2017 թվականին հատկացնել 12,195 հազ. դրամ՝ Հայաս­տանի Հանրա­պետության 2017 թվականի պետական բյուջեով նախա­տեսված  կառավարության պահուստային… Read more »

Դոլարի փոխարժեքը բարձրացել է. ԿԲ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 14-ին, կազմել է 488.03 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.46 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 639.22 դրամ (աճել է 1.67 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 571.73 դրամ (աճել է 4.10 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.19 դրամ (նվազել… Read more »

Պաշտպանության նախարարի առաջարկով նոր ընկերություն կստեղծվի

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կառավարության հավանությանն է ներկայացրել «Գեոկոսմոս» անվանումով փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Ընկերություն), որի նպատակն է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը: Ընկերության կանոնադրական կապիտալի չափը կսահմանվի 419 մլն դրամ, որը կբաժանվի 419000 հասարակ անվանական բաժնետոմսերի, յուրաքանչյուրը 1000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Ընկերության 419000 հասարակ անվանական բաժնետոմսերի կառավարման լիազորություններ վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության… Read more »

Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը նոր որակ կհաղորդի մեր երկրում առկա խնդիրների լուծմանը. ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի բացման արարողությանը: Շնորհավորելով կենտրոնի բացման կապակցությամբ՝ վարչապետը նշել է, որ այն ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնություն է, որը կգործի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի շրջանակում: «Սա չափազանց կարևոր ընտրություն է, քանի որ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացումը կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար՝ որպես առանցքային… Read more »