Daily Archives: Երկուշաբթի, Նոյեմբեր 13, 2017

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել Իրանի նախագահին և բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթելով համբերություն, ուժ և կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Իրավաբան.net

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով. «Հիդրոմետ»

Հանրապետության տարածքում` Սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում` Սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի նոյեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`           18.90C (1980 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան`               -7.50C (1988… Read more »

105 կգ «հերոինը» բրիկետներով թաքցվել է Թուրքիայի քաղաքացու բեռնատարում. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում

Ազգային անվտանգության ծառայությունը համապատասխան օպերատիվ եւ քննչական գործողություններ իրականացնելուց հետո, նախաքննական գաղտնիքն ապահովելով, այս փուլում արդեն իսկ նպատակահարմար է գտնում հանրությանը իրազեկել, որ 105 կգ 100 գ բրուտտո եւ 101 կգ 830 գ 160 մգ նետտո քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցն Իրանի Իսլամական Հանրապետությունում փաթեթավորվել է թվով 204 բրիկետների մեջ, թաքցվել օտարերկրյա կազմակերպության անվամբ հաշվառված բեռնատարին… Read more »

Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի… Read more »

Դասադուլ անող ուսանողները բանավեճի են հրավիրում պրոֆեսորադասախոսական կազմին

Ուսանողները վերսկսել են դասադուլը: Նրանք Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մի քանի ֆակուլտետների դռների դիմաց թռուցիկներ են փակցրել՝ իրազեկելով դասադուլի ակցիայի մասին և կոչ անելով ուսանողներին միանալ իրենց: Ուսանողները անցնում են ֆակուլտետներով և բանավեճի են հրավիրում ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմին: Կենսաբանության ֆակուլտետում հրաժարվեցին նրանց հետ բանավիճելուց ու նրանք շարժվեցին դեպի ռոմանոգերմանական ֆակուլտետի մասնաշենք: Բանավեճի հրավիրելու նպատակը ըստ… Read more »

Իջևանում կտրել է ծառեր և տեղափոխել Երևան

Նոյեմբերի 12-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, ծառայություն կատարելիս, Աթոյան փողոցից բաժին են հրավիրել 1990 թ. ծնված Ցոլակ Օ.-ին` իր վարած «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենայով: Պարզվել է, որ Ցոլակ Օ.-ն նոյեմբերի 10-ին Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 45 տան բակում կտրել է ծառեր և առանց համապատասխան փաստաթղթերի տեղափոխել Երևան քաղաքի Աթոյան փողոցի թիվ 3 տան… Read more »

Առաջիկա 5 օրերին Հայաստանի տարածք եկող սառը օդային հոսանքների հետք անգամ չի նկատվում. Գագիկ Սուրենյան

Արդեն մեկ շաբաթ է, որ եվրոպական երկրների մեծ մասում խորը ձմեռ է, ձյան առատ տեղումներ, բուք և տարվա այս ժամանակահատվածի համար բավականին ցածր ջերմային ֆոն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Կովկասի տարածքում հակառակն է, տաք և չոր, օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից… Read more »

Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 165-ի

Իրանում երեկ՝ նոյեմբերի 12-ին, տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 165-ի: Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը: Երկրաշարժին հաջորդած մի քանի ժամվա ընթացքում գրանցվել է 12 հետցնցում՝ 3.6-4.7 մագնիտուդ ուժգնությամբ: Տեղում շարունակում են աշխատել փրկարարները: Առավել մեծ թվով զոհեր ու ավերածություններ են գրանցվել արևմտյան Իլամ և Քերմանշախ նահանգներում, որտեղ 3-օրյա սուգ է հայտարարվել:… Read more »